ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԻԿ ԱՄԵՆ ՕՐ ԿՐՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏԸ

Շատ հաջողակ մարդիկ հանրության առջև հանդես են գալիս միևնույն հագուստով: Նրանք իրենց ժամանակն ու կարողությունները նախընտրում են ավելի կարևոր հարցերի վրա ծախսել, քան ամեն առավոտ զգեստապահարանի առջև կանգնելն ու ժամերով հագուստ ընտրելն են:

10292

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե որքան ժամանակ եք ծախսում առավոտյան՝ որոշելով ինչ հագուստ հագնել: Գուցե չեք էլ նկատել, բայց միայն այդ պատճառով շատ անգամներ ուշացել եք համալսարանից կամ աշխատանքից: Մենք հսկայական քանակությամբ ժամանակ ենք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք չեն կարող փոխել աշխարհը և անգամ մեր օրը չեն կարող փոխել: Մինչդեռ հաջողակ մարդիկ գտնում են, որ պետք է կյանքը հնարավորինս պարզեցնել և կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են:

հաջողակ մարդիկ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատանքը հեշտ չես համարի: Նա չափից շատ բան ունի մտածելու, որպեսզի անհանգստանա նաև իր զգեստապահարանի մասին: Սովորաբար Օբաման կրում է մոխրագույն կամ կապույտ կոստյում:

«Ես փորձում եմ հնարավորինս կրճատել տարբերակները: Ես չեմ ցանկանում որոշումներ կայացնել այն մասին, թե ինչ եմ ուզում ուտել կամ կրել: Ես չափից շատ այլ խնդիրներ ունեմ»:

Եվ իսկապես, հետազոտությունները ցույց են տալիս, որ մանր, ոչ էական որոշումներ ընդունելը վատ է ազդում մարդու՝ երկարաժամկետ ու գլոբալ որոշումներ կայացնելու ունակության վրա: Հենց այդ պատճառով է Օբամայի զգեստապահարանը այնպես կրճատված, որպեսզի նա զբաղվի ոչ թե հագուստ ընտրելով, այլ երկրի և աշխարհի մասին որոշումներ կայացնելով:

հաջողակ մարդիկ

Ավելի հայտնի է Սթիվ Ջոբսի օրինակը, ով միշտ կրում էր իր սև բլուզը ջինսերի ու մարզակոշիկների հետ: Մարկ Ցուկերբերգը նույնպես հասարակության առջև միշտ երևում է միևնույն հագուստով՝ մոխրագույն շապիկ, գլխանոցով սև բաճկոն և ջինսեր: Ալբերտ Էյնշտեյնն էլ իր մոխրագույն կոստյումից գնում էր մի քանի հատ, որպեսզի առավոտյան չմտահոգվի հագուստի ընտրության համար:

հաջողակ մարդիկ

Որոշելով, թե ինչ հագուստ կրել, մարդիկ պակաս արդյունավետ են լինում աշխատանքում: Միագույն զգեստապահարան ընտրելով՝ Օբաման, Սթիվ Ջոբսը, Ցուկերբերգը և Էյնշտեյնը պարզեցրել են իրենց կյանքը: Իսկ այն, որ նրանք մարդկության պատմության ամենահաջողակ գործիչներից են, ժխտել ոչ ոք չի կարող:

ԴԱՐՁՐԵՔ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ

Չափից շատ հագուստ ունենալը ոչ միայն գումարի, այլև ժամանակի ավելորդ վատնում է: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հրաժարվում է փողկապ կրել:

«Փողկապը ավելորդ հանգույց է, որը խանգարում է ձեր վզին: Ես սպառողական ապրելակերպի թշնամին եմ: Դրա պատճառով մենք մոռանում ենք իսկապես կարևոր հարցերի մասին և ժամանակը վատնում ենք այնպիսի բաների վրա, որոնք մեզ երջանկություն չեն բերում»:

Իհարկե, կյանքը ձանձրալի կլիներ, եթե բոլորը կրեին միևնույն հագուստը, բայց, ինչպես ասում է սիրելի ֆիլմի հերոսը, միթե կոստյումն է, որ պետք է գեղեցկացնի ձեզ: Միշտ հիշեք, որ նոր կոշիկը կամ հագուստը ձեզ կերջանկացնեն կարճ ժամանակով միայն:

Թույլ մի տվեք փոքրիկ բաներին ղեկավարել ձեր երջանկությունը: Պարզեցրեք կյանքը և կհայտնաբերեք շատ ավելի կարևոր բաներ:

Ըստ՝ Ջոն Հալթիվինգերի
 The Science Of Simplicity հոդվածի

In this article


Join the Conversation