7 ԽՈՐՀՈՒՐԴ ՁԳՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՁԵՐ ՕԳՏԻՆ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատերն ասում են, որ ձգողության ուժի մասին խոսելը հեշտ է, բայց այն կառավարելը՝ ոչ այնքան: Ահա 7 խորհուրդ, որոնք կօգնեն ձգողության ուժը աշխատեցնել ձեր օգտին:

10336
7 խորհուրդ ձգողության ուժի մասին

Մեզ հետ տեղի են ունենում այն իրադարձությունները, որոնք մենք ինքներս ենք ձգում դեպի մեզ: Շատերն ասում են, որ ձգողության ուժի մասին խոսելը հեշտ է, բայց այն կառավարելը՝ ոչ այնքան: Բոլորովին էլ այդպես չէ: Ահա 7 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն ձգողության ուժը ձեզ ենթարկել և աշխատեցնել ձեր օգտին:

ԴՐԱԿԱՆ ՄՏՔԵՐ

Կյանքին դրական տրամադրվածությունը ձեզ ավելի պետք կգա ձեր նպատակներին հասնելու համար, քան բացասականը: Միշտ ընտրություն կատարեք դրական մտքերի օգտին: Դրա շնորհիվ դուք ձեր կյանք կներգրավեք հենց դրական իրադարձությունները:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

Եթե դուք չգիտեք, թե ինչ եք ուզում, ապա ինչպե՞ս կարող եք դա ստանալ: Ձեր առջև նպատակներ դրեք. դա ոգեշնչում է ու էներգիա հաղորդում: Ինչպես նաև շատ կարևոր է դնել մեծ, բայց ռեալիստական նպատակներ:

ՄՏԱԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ (ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ)

Շատ կարևոր է մտովի պատկերացնել այն, ինչի մասին երազում եք: Ձեր նպատակը դառնում է տեսանելի, և դուք ավելի հեշտ եք գտնում դեպի այն տանող ճանապարհը: Որքան հստակ ու մանրակրկիտ պատկերացնեք այն, այնքան ավելի մեծ ու արագ կլինեն արդյունքները:

ՁԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Որո՞նք են ձեր կյանքի ամենակարևոր արժեքները: Եթե մինչև հիմա դրանք ձեզ համար պարզ չեն, վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք 10 ամենակարևոր բաները ձեր կյանքում: Հենց որ դրանք տեսնեք ձեր առջև և ձեր մտքում դրանք հստակ դասավորվածություն ունենան, շատ ավելի հեշտ կլինի առաջ ընթանալ դեպի այդ նպատակները:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դուք երբեք չեք ստանա այն, ինչ ցանկանում եք, մինչև շնորհակալ չլինեք այն ամենի համար, ինչ արդեն իսկ ունեք: Նկատելով դրական բաները և երախտապարտ լինելով դրանց համար՝ դուք ամեն օր կսկսեք նկատել ավելի ու ավելի լավ երևույթներ ձեր կյանքում:

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր կրկնեք այն հաստատուն մտքերը, որոնք ձեզ կհիշեցնեն ձեր նպատակների մասին, ինչպես օրինակ. «Ես շուտով սկսելու եմ իմ սեփական բիզնեսը», «Ինձ հաճույք է պատճառում իմ աշխատանքը», «Ես կարող եմ արթնանալ առավոտյան ժամը 6-ին» և այլն: Որպեսզի չմոռանաք այդ հաստատուն մտքերի մասին, կարող եք դրանք հիշեցման տեսքով գրանցել հեռախոսում, նկարի կամ սլայդերի տեսքով տեղադրել ձեր համակարգչի էկրանին, անընդհատ գրել այդ մտքերը նոթատետրում և այլն:

ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Որպեսզի ձեր կյանք դրական երևույթներ ներխուժեն, դուք պետք է լավ զգաք թե՛ ձեր ներքին աշխարհում, թե՛ արտաքին: Այնպես որ, վերանայեք ձեր կյանքը և փորձեք հասկանալ, ինչն է այս պահին աշխատում ձեր օգտին և ինչը՝ դեմ: Եթե ձեր կյանքում դժբախտության, վատ տրամադրության մեծ աղբյուր կա, պարզապես բաց թողեք այն և տեղ ազատեք այն լավ բանի համար, որ շատ շուտով կպատահի ձեզ:

Այս քայլերով շարժվելու դեպքում ձգողության օրենքի արդյունքները ձեզ երկար չեն սպասեցնի: Գործի անցեք, կիրառեք այս խորհուրդները և սկսեք նկատել այն հրաշալի երևույթները, որոնք տեղի են ունենում ձեր կյանքում:

Աղբյուր
In this article


Join the Conversation