Այս գրառումը Կիանու Ռիվզն արել էր Facebook-ի իր էջում՝ խոսքն ուղղելով իրեն բոլոր հետևողներին, և հաղորդագրությունը հսկայական արագությամբ տարածվել էր սոց.ցանցերում:
«Տեսնո՞ւմ եք մարդկանց իմ մեջքի հետևում: Նրանք բոլորը աշխատանքի են շտապում՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա: Երբեմն առօրյա կրկնվող գործերը մեզ այնքան են կլանում, որ մենք մոռանում ենք գեթ մի րոպեով կանգ առնելու և կյանքի գեղեցկությամբ հիանալու մասին: Այսպես մենք վերածվում ենք իրական զոմբիների:
Բարձրացրեք ձեր հայացքը, հանեք ականջակալներն ականջների միջից: Ժպտացեք ձեզ հանդիպակաց եկող անցորդին, օգնեք նրան, ով օգնության կարիք ունի, գրկեք նրան: Ապրեք ամեն մի օրը այնպես, ասես դա ձեր կյանքի վերջին օրն է:
Քչերին է հայտնի, որ մի քանի տարի առաջ ես սարսափելի դեպրեսիայի մեջ էի: Ես ոչ ոքի չէի պատմում այդ մասին, քանի որ ինձ հարկավոր էր գտնել իմ միջոցը այն հաղթահարելու համար: Եվ ես հասկացա. այն մարդը, ով թույլ չէր տալիս ինձ երջանիկ լինել, ԵՍ ԻՆՔՍ էի:
Ամեն օրը, որը մենք ապրում ենք, անգին է: Եկեք սթափ նայենք իրականությանը: Դուք չունեք որևէ երաշխիք, որ վաղը վրա է հասնելու, այնպես որ, սկսեք ապրել այսօր»:
Join the Conversation