Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում, ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն:
Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում, և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարժվել մեկ վեր, մեկ վար` կախված նորաձևության մեխանիզմից, հասարակական կարծիքից և այն ամենից, ինչ կառավարում են այդ կամակոր վերելակը:
Կան նաև սլանալու սիրահարներ՝ տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով բազրիքների վրա նստած` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և ցած ընկնելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են բազրիքների վրայով, շունչը կտրվում է, և գլուխը՝ պտտվում: Իսկ ծափահարողնե՞րը… Նրանք հավաքվում են, իհարկե, ոչ անկումի համար:
Այո, մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում:
Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում:
Մի՛ նեղացրեք աստիճաններին:
Լեոնիդ Ենգիբարյան
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- Աստիճան
- աստիճաններ
- լեգենդ
- Լեոնիդ Ենգիբարյան
- Լեոնիդ Ենգիբարյան Աստիճանը
- Լեոնիդ Ենգիբարյան խոսքեր
- Լեոնիդ Ենգիբարյան մտքեր
- Լեոնիդ Ենգիբարյան նովելներ
- Լեոնիդ Ենգիբարյանի մասին
- կյանքի աստիճան
- կյանքի ճանապարհ
- հաջողության աստիճան
- հետաքրքիր առակներ
- հետաքրքիր գաղափարներ
- հետաքրքիր մտքեր
- հետաքրքիր պատմություն
- հետաքրքիր պատմություններ
- նովել
- պատմություն
Join the Conversation