ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՁԱԽՈՂՈՒՄԻՑ

Կարելի է անվերջ հիանալ այն մարդկանցով, ովքեր ձգտում են դեպի իրենց նվիրական երազանքը՝ չնայած բոլոր ձախողումներին, սխալներին ու անհաջողություններին: Եվ երբ արդեն ոչ ոք չի հավատում, նրանք շարունակում են հավատալ իրենք իրենց, և վերջնական արդյունքում, նրանք հասնում են հաջողության:

7838

Այս մարդկանցից և նրանց կյանքի պատմություններից կարելի է անվերջ սովորել: Այս անգամ առաջարկում ենք հիշել նրանցից 10-ին:

Ջոան Ռոուլինգ
Այսօր ամբողջ աշխարհում հայտնի Ջոան Ռոուլինգը գործազուրկ էր, նրանից հեռացել էր ամուսինը, և նա ստիպված էր միայնակ մեծացնել նորածին աղջկան՝ հույսը դնելով միայն սոցիալական նպաստների վրա: Հենց այս ժամանակ էր նա գրում իր երրորդ վեպը Հարրի Փորթերի մասին. Առաջին երկուսը նա համարել էր ոչ այնքան լավը և միայն երրորդ տարբերակով համարձակվեց ներկայանալ հրատարակչություններրն: Մի շարք մերժումներից հետո ի վերջո գտնվեց հրատարակչություն, որը համաձայնեց տպագրել գիրքը: Ռիսկի գնացած հրատարակիչները դարձան իրական սենսացիայի վկաներ, քանի որ գիրքը ճանաչվեց Մեծ Բրիտանիայի՝ այդ տարվա լավագույն մանկական գիրքը:

Ավելի ուշ Ջոան Ռոուլինգը հրատարակեց Հարրի Փոթերի մասին ևս 7 գիրք, որոնք թարգմանվեցին աշխարհի 65 լեզուներով: Նա իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է աշխատել միլիարդներ՝ գրքեր գրելով:

Թոմաս ԷդիսոնԹոմաս Էդիսոնի ուսուցիչներն ասում էին, որ նա կատարյալ անընդունակ է սովորելու և մտավոր հետամնաց է: Սակայն նրանք հաշվի չէին առնում նրա անտանելի համառությունը: Հենց այդ հատկության շնորհիվ նա ավելի քան 1000 փորձ արեց իր էլեկտրական լամպը ստեղծելու համար, և ի վերջո, հաջողեց:

Սթիվեն ՍփիլբերգՀոլիվուդյան լավագույն ռեժիսորներից մեկը՝ Սթիվեն Սփիլբերգը, երազում էր Հարավային Կալիֆորնիայի համալսարան ընդունվելու մասին, սակայն երեք անգամ ձախողվեց ընդունելության քննությունները հանձնելիս: Ի վերջո նա ընդունվեց մեկ այլ համալսարան, սակայն քանի որ ուսումը նրան բացարձակապես դուր չէր գալիս, նա կիսատ թողեց համալսարանը և որոշեց փորձել իրեն ռեժիսորի կարգավիճակում: Թե ինչ ստացվեց այս ամենից, գիտի և տեսնում է ամբողջ աշխարհը:

Ուոլտ Դիսնեյ
Թերթի խմբագիրը աշխատանքից հեռացրեց Ուոլտ Դիսնեյին, որտեղ վերջինս աշխատում էր որպես լրագրող, պատճառաբանելով, որ նա չունի երևակայություն և լավ գաղափարներ: Ապագա հայտնի մուլտիպլիկատորը սկսեց աշխատել մուլտֆիլմերի վրա, մի քանի անհաջող փորձերից հետո նրան ի վերջո հաջողվեց իսկական գլուխգործոց ստեղծել՝ «Սպիտակաձյունիկը», որը դարձավ նրա աստղային ճանապարհի սկիզբը:

Ալբերտ ԷյնշտեյնԱլբերտ Էյնշտեյնը խոսել սկսեց 4 տարեկանում, գրել՝ 7-ում: Ուսուցիչները նրան համարում էին դանդաղաշարժ ու մտավոր թերզարգացած աշակերտ: Սակայն հենց նրա յուրահատուկ մտածողության շնորհիվ աշխարհը շուտով իմացավ Հարաբերականության տեսության մասին, իսկ Էյնշտեյնը արժանացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում:

Օփրա Ուինֆրի
Օփրա Ուինֆրիին ազատեցին իր առաջին հեռուստատեսային աշխատանքից, քանի որ ղեկավարությունը որոշեց, որ նրա տեսքն ընդունելի չէ հեռուստաէկրաններին: Օփրան մի քանի լուրջ փորձ արեց նիհարելու համար, որպեսզի ավելի գեղեցիկ երևա էկրանին, սակայն ամեն տանջալից դիետայից հետո նա կրկին հավաքում էր նույն քաշը և դեռ մի բան էլ ավելին: Արդյունքում Օփրան հրաժարվեց նիհարելու փորձերից, սակայն ոչինչ չէր կարող ստիպել հրաժարվել այն աշխատանքից, որը նրան դուր էր գալիս ամեն ինչից շատ: Ամեն ձախողումից հետո նա նորից հավաքում էր իր ուժերը և շարունակում համառորեն աշխատել: Իսկ արդյունքում նա դարձավ հեռուստատեսային թոք-շոուների իրական թագուհի և ի դեպ, նաև միլիարդատեր:

Հենրի Ֆորդ
Հենրի Ֆորդի առաջին ավտոմոբիլային ընկերությունը սնանկացավ: Երկրորդը նա թողեց գործընկերների հետ վեճերի պատճառով, իսկ երրորդը չկարողացավ հասնել մեծ վաճառքների: Այն, ինչ կկոտրեր ուրիշներին, չկարողացավ կանգնեցնել Հենրի Ֆորդին, հակառակ դեպքում նա հաստատ չէր հասնի հաջողության ու չէր դառնա ԱՄՆ ողջ պատմության մեծագույն ձեռնարկատերերից մեկը:

Իսահակ ՆյուտոնԻսահակ Նյուտոնին վստահել էին ընտանեկան ագարակի կառավարման կարևոր ու պատասխանատու գործը, սակայն երիտասարդ Նյուտոնն ավելի հաճախ նստում էր խնձորենիների տակ և երազում ինչ-որ բաների մասին: Ագարակի գործերն, իհարկե, սկսեցին շատ վատ ընթանալ, և ընտանիքը, Իսահակից հույսը կտրելով, ուղարկեց նրան Քեմբրիջի համալսարանում սովորելու: Սակայն հենց այստեղ էր, որ Նյուտոնը դարձավ ֆիզիկոս ու հռչակվեց ամբողջ աշխարհում:

Սոիչիրո ՀոնդաՍոիչիրո Հոնդան չկարողացավ ինժեների աշխատանք ստանալ Տոյոտայի գործարանում: Նա դարձավ գործազուրկ՝ առանց գոյատևման միջոցների, քանի որ չէր կարողանում գոհացնել ոչ մի գործատուի: Եվ Հոնդան որոշեց ինքնուրույն մոտոցիկլետներ հավաքել ձերքի տակ եղած միջոցներով, իսկ հետագայում արդեն սեփական գործը հիմնեց: Թե ինչ եղավ հետո, արդեն ինքներդ էլ գիտեք:

Վինսենթ Վան ԳոգՎինսենթ Վան Գոգն իր ամբողջ կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը 1 նկար, այն էլ՝ իր ընկերոջը: Հաճախ նա ստիպված էր լինում քաղցած մնալ, որպեսզի շարունակեր աշխատանքն իր նկարների վրա: Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 800 գլուխգործոց: Այն, ինչից նա ոչ մի դեպքում չէր կարող հրաճարվել, արվեստն էր: Այսօր բժիշկները հաստատում են, որ նա տառապում էր շիզոֆրենիայով, սակայն դա ամենևին էլ չի խանգարել նրան իր անսահման տաղանդի շնորհիվ ստեղծվել աշխատանքներ, որոնք այսօր անգին են համարվում:

In this article


Join the Conversation