ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մի իմաստունի հարցրին.
– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:
– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:
ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Երկու ընկեր զրուցում էին.
– Իմ կինն այնքան անփույթ ու թափթփված է: Ես անընդհատ նրան ասում եմ այդ մասին, բայց ամեն տարի նա ավելի ու ավելի վատ է անում ամեն ինչ:
– Իսկ իմ կինն այնքան խելացի է և հրաշալի տնային տնտեսուհի,- ասաց մյուս ընկերը: – Եվ ամեն տարի նա ավելի ու ավելի լավն է դառնում: Եվ ես նույնպես անընդհատ ասում եմ նրան այդ մասին:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ Է ԼԻ ՀՈԳԻՆ
Մի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.
– Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:
– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ մարգագետնով: Բայց մի օր նա տեսավ, որ խոտերի մեջ աճել են խատուտիկներ: Նա ամեն կերպ փորձեց ազատվել նրանցից, բայց ապարդյուն. խատուտիկներին ավելի մեծ թափով էին աճում:
Հուսահատված նա նամակ գրեց գյուղնախարարություն՝ թվելով մոլախոտի դեմ պայքարի իր իմացած բոլոր մեթոդները, իսկ նամակը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Ես փորձել եմ ինձ հայտնի բոլոր մեթոդները, խնդրում եմ ասեք՝ ինչ անեմ»: Շուտով նա ստացավ նամակի պատասխանը. «Փորձեք սիրել նրանց»:
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- առակ
- առակ ընկերների մասին
- առակ կյանքի մասին
- առակ սիրո մասին
- առակներ
- ընկերներ
- ընկերների մասին
- թերություններ
- իմաստուն առակներ
- ինչպես սիրել սեփական թերությունները
- խոսք
- խոսքեր
- խոսքերի արժեքը
- խորհրդանշական առակներ
- կին
- հետաքրքիր առակներ
- հետաքրքիր պատմություն
- հետաքրքիր պատմություններ
- հոգեբանական առակ
- պատմություններ
- սեր
- սիրո մասին
Join the Conversation