Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնը երջանկության մասին իր ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել է, որ Մատյոն ամենաերջանիկ մարդն է, ում ինքը երբևէ հանդիպել է իր երկարատև ուսումնասիրության արդյունքում: Մատյո Ռիկարը հավաքել է 4,5 միավոր, այն դեպքում, երբ 3,0 միավորը արդեն իսկ հսկայական երջանկության մասին է խոսում:
Աշխարհի ամենաերջանիկ մարդը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս բոլոր նրանց, ովքեր զգում են երջանկության պակաս իրենց կյանքում:
Անդադար մի մտածեք միայն ձեր մասին: Եթե ձեր մտքերը պտտվում են միայն ինքներդ ձեր շուրջը, ապա դա վերջնական արդյունքում հոգնեցնում ու հյուծում է ձեզ: Դուք սկսում եք աշխարհն ընկալել իբրև պոտենցիալ վտանգ ուղղված ձեր ներքին աշխարհին: Պետք է փորձել ավելի բարյացկամորեն տրամադրվել մարդկանց ու աշխարհի հանդեպ, սակայն դա չի նշանակում, որ պետք է թույլ տաք այլ մարդկանց նստել ձեր գլխին:
Սկսեք մարզել ձեր գիտակցությունը: Ինչպես օլիմպիական վազորդը պետք է համառորեն մարզվի, որպեսզի կարողանա կտրել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր, այնպես էլ մեր գիտակցությունը պետք է մարզվի, որպեսզի ավելի երջանիկ կարողանա դառնալ: Մատյո Ռիկարը կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչները ուշադրությունը, բարյացակամությունը և հուզական հավասարակշռվածությունն են: Ընդունեք դրանք որպես հմտություններ, որոնց պետք է սովորել տիրապետել:
Մտածեք ինչ-որ լավ բանի մասին գոնե 15 րոպե օրվա ընթացքում: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը ձեզ մոտ միայն դրական մտքեր է առաջացնում և փորձեք չշեղվել ոչ մի այլ բանի վրա: Եթե դուք սկսեք մարզվել այդ տարբերակով, ապա ընդամենը երկու շաբաթից կզգաք դրական հոգեբանական ազդեցություն և ավելի թեթևությամբ կսկսեք ընկալել շրջակա աշխարհը:
Join the Conversation