Չգիտես ինչու, ասում են, որ նոր բարձրունքների նվաճումը և ֆիզիկական ու հոգեկան հյուծվածությունը անհնար են առանց մեկը մյուսի: Այդպիսի բան չկա: Ուժասպառ լինելը հաջողության հասնելու նշան չէ: Այն միջոց է, որով մեր օրգանիզմը ակնհայտ ակնարկում է, որ ժամանակն է` կանգնել:
Եթե դուք ամեն օր շարունակեք գերհոգնել և անուշադրության մատնել ինքներդ ձեզ, ապա ամեն ինչ միայն դեպի վատը կգնա: Ինչպես ասում էր Հենրի Ֆորդը, եթե անես այն, ինչ միշտ ես արել, ապա կստանաս այն, ինչ միշտ ես ստացել: Այնպես որ, հարկավոր է փոփոխությունների գնալ: Այո, կյանքը կտրականապես փոխելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, բայց այս խորհուրդները ներդրումներ են մեր առողջության և լավ ինքնազգացողության մեջ, այնպես որ վերջում արդարացնում են մեր ջանքերը:
1. ՔՆԵՔ ԲԱՎԱՐԱՐ
Մեր մարմինը մեխանիզմ է, գեղեցիկ և աներևակայելի բարդ համակարգ, որը խնամքի և հանգստի կարիք ունի: Աշխատանքն ավարտելով` դուք ամեն օր անջատում եք համակարգիչը: Մոտավորապես նույնն էլ անհրաժեշտ է մեր մարմնին ու մտքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավ քունը ուղեղն ազատում է տոքսիններից, որոնք հավաքվում են օրվա ընթացքում: Ահա թե ինչու է 7-8 ժամ լիարժեք հանգիստը այդքան կարևոր հոգեկան և ֆիզիկական առողջության համար:
2. ՄՏԱԾԵՔ` Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՈՒՏՈՒՄ
Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր սովոր են մի բան ծամել ոտքի վրա` զուգահեռ պատասխանելով հերթական նամակին կամ ուսումնասիրելով հեռախոսային զանգերը: Դուք պետք է հասկանաք, թե ինչ եք ուտում, և դա ինչ օգուտ է տալիս ձեր օրգանիզմին: Քաղցը բավարարելու համար անհրաժեշտ է «առողջ հարաբերություններ» ունենալ սննդի հետ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու այդպիսի մոտեցումը զգալիորեն բարելավում է տրամադրությունը, իջեցնում է սթրեսի մակարդակը, օգնում է ձեռք բերել օգտակար սննդային սովորություններ և նույնիսկ ազատվել ավելորդ քաշից:
3. ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԿՈՖԵԻՆԻՑ
Կոֆեինը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա: Եթե դուք մտահոգված եք ու լարված, սուրճի հերթական բաժակը կթեթևացնի ձեր լարվածությունը, բայց ոչ երկար ժամանակով: Դրա փոխարեն օգտագործեք հանգստանալու այլ` ավելի արդյունավետ ու առողջարար միջոց` ֆիզիկական վարժություններ կամ մեդիտացիա: Եթե առավոտները առանց սուրճի չեք կարողանում դիմավորել, ապա այդ խմիչքի հետ տեղափոխվեք այլ հարթություն ու որպես գիտակից մարդ հասկացեք, թե ինչքան վնասակար է այն ձեր առողջության համար: Սուրճը լցրեք ձեր հավանած բաժակի մեջ և զգացեք նրա գերող բուրմունքը: Մի քանի րոպե հետո կհասկանաք, որ սուրճի բուրմունքն ավելի հաճելի է, քան հենց ինքը սուրճը:
4 ՍԿՍԵՔ ՇԱՐԺՎԵԼ ԵՎ ԿԱՆԳ ՄԻ ԱՌԵՔ
Շարժումը ոչ միայն տրամադրությունը բարձրացնելու և սթրեսը նվազեցնելու, այլև փայլուն հիշողություն ունենալու արդյունավետ միջոց է: Անընդհատ աճող լարվածության դեմ լավագույն դեղատոմսը ֆիզիկական ակտիվությունն է: Յոգայի, վազելու կամ հեծանիվ վարելու համար ծախսած յուրաքանչյուր րոպեն մեծ ներդում ունի սթրեսին հակազդելու գործում:
5. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է
Այո, այո, այո: Առանց մեդիտացիայի կյանքը փոխելու ոչ մի մեթոդ օգուտ չի տա: Բժշկի այցելությունների 80 տոկոսը սթրեսի հետևանք է: Պատկերացրեք` ինչքան ժամանակ և գումար եք ծախսում: Այդ ծախսերը կարող ենք կրճատել մեդիտացիայի շնորհիվ: Օրական 5 րոպե մեդիտացիան օրը կդարձնի շատ ավելի ուրախ ու ներդաշնակ:
6. ՀՈԳ ՏԱՐԵՔ ՁԵՐ ՄԱՇԿԻ ՄԱՍԻՆ
Ամեն ինչ շատ պարզ է` ուրախ է մաշկը. ուրախ եք դուք: Ընտրեք այն, ինչը ոչ միայն կլավացնի մաշկի գույնը, այլև իսկապես օգուտ կտա օրգանիզմին: Կլինի դա կոսմետիկա, թե սնունդ: Պարզապես կրկնեք բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները առավոտյան և երեկոյան: Որոշ ժամանակ անց դուք կհասկանաք, որ մաշկը փայլում է, տրամադրությունն էլ նախկինի պես վատ չէ:
7. ԿԵՐԱԿՐԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԷԳՈՆ
Այստեղ ամեն ինչ պարզ է: Արեք այն, ինչ ձեզ գոհացնում է: Ոչ բոլոր ձեռքբերումներն են ուրախացնում մեր հոգին: Կանոնավոր աշխատանքն ու վարձատրությունը կարող են օգտակար լինել, բայց ի վերջո դրանք հասցնում են օրգանիզմի հյուծվածության: Գնեք, վերջապես, այն կոշիկները, որոնք վաղուց ցանկանում էիք: Պաղպաղակով զվարճացրեք ձեզ: Հանգստյան օրերին հին ֆիլմեր նայեք: Ձեր բոլոր գործողությունները, ավելի ճիշտ` մեծ մասը պետք է ունենան մեկ նպատակ` ուրախացնել: Կատարեք ոչ թե հերթական կետը ձեր գործերի ցանկում, այլ այն գործողությունը, որը ձեզ ուրախություն կպարգևի:
8. ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԻՆՏՈՒԻՑԻԱՅԻՆ
Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ լսեք ձեր զգացմունքներին: Մեր մարմինը երբեմն հուշում է, թե ինչ է մեզ անհրաժեշտ նախքան մենք դա կգիտակցենք: Եթե հոգնել եք, ընդմիջում վերցրեք: Եթե ինչ-որ բան այն չէ, առաջին հերթին պատճառը ձեր մեջ գտեք: Եթե դուք մարդ-ինտուիցիա չեք, որոշակի ժամանակ է անհրաժեշտ որպեսզի սովորեք լսել ձեր ներքին ձայնը: Պարզապես կտրվեք բոլոր հոգսերից, հանգստացեք և անկեղծ պատասխանեք` ինչ եք հիմա զգում: Շատ հավանական է, որ դուք լավ էլ գիտակցում եք, թե ինչ եք հիմա ուզում: Անհրաժեշտ է լսել ինքներդ ձեզ:
9. ԽԱԽՏԵՔ ԻՐԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Ձեր առջև խնդիր դրեք շաբաթական առնվազն մեկ անգամ փորձել ինչ-որ նոր բան: Պարտադիր չէ միանգամից ինչ-որ մեծ քայլ անել: Պարզապես մի օր աշխատանքի գնացեք այլ ճանապարհով: Նույնիսկ այդպիսի, թվում է թե, մանրուքը անսովոր փորձ է: Այն բացում է միտքը մտածողության և ընկալման նոր մեթոդների համար:
10. ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵՔ ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐ
Որպեսզի ձեր կյանքում տեղ գտնեն միայն առողջ հարաբերությունները, դուք պետք է գիտակցեք, որ առաջին հերթին դուք եք պատասխանատու այն բանի համար, թե ինչով եք լցնում ձեր կյանքը: Վերլուծեք ձեր բոլոր կապերը և ուշադիր հետևեք, թե ինչ ներդրում ունեն դրանք ձեր կյանքում: Ովքեր պատասխանատվությամբ են մոտենում շրջապատի ընտրությանը, շատ հաճախ ավելի վստահ են լինում որոշումներ կայացնելու հարցում:
11. ՍՈՎՈՐԵՔ ՆՈՐԸ
Նոր գիտելիքներ ստանալը մեզ ավելի երջանիկ է դարձնում: Այն նաև օգնում է մեզ երկարացնել կյանքը և դարձնել ավելի հետաքրքիր ու բովանդակալից: Ցանկանում եք փոքրի՞ց սկսել: Սովորեք, օրինակ, գործել հելունով կամ շյուղերով. դրա համար Youtube-ում շատ ուսուցողական հոլովակներ կան, այնպես, որ կարող ենք սովորել առանց մահճակալից վեր կենալու: Ավելի առա՞ջ եք ուզում գնալ. Photoshop կամ ծրագրավորում սովորեք և այսպես շարունակ:
12. ՍԿՍԵՔ ՕՐԱԳԻՐ ՊԱՀԵԼ
Կարիք չկա ամեն օր ինչ-որ մի բան գրել: Կարևոր չէ գրված տեքստի չափը, առավել կարևոր է գրելու և մտքերն արտահայտելու ընթացքը: Կարող եք գրառումներ անել շաբաթական մեկ-երկու անգամ և գրել շատ պարզ ու առօրեական բաների մասին, օրինակ այն մասին, թե ինչ եք ակնկալում այս շաբաթվանից: Հավատացեք, ի վերջո, դուք անհամբերությամբ կսպասեք օրագրի մեջ գրառում կատարելու հերթական հնարավորությանը:
In this article
- ԿԵՆՍԱԿԵՐՊ
- աշխատանք
- առողջ ապրելակերպ
- առողջություն
- գերհոգնածություն
- էներգիա
- էներգիայի պակաս
- ինչպես գտնել մոտիվացիա
- ինչպես հաղթահարել ծուլությունը
- ինչպես հաղթահարել հոգնածությունը
- ինչպես մոտիվացվել
- ծանրաբեռնվածություն
- ծուլություն
- կենսակերպ
- հոգևոր էներգիա
- հոգևոր հոգնածություն
- հոգնած
- հոգնածություն
- հուզական էներգիա
- հուզական հոգնածություն
- մշտական հոգնածություն
- մոտիվացիա
- մտավոր էներգիա
- մտավոր հոգնածություն
- նոր գործ
- ուժ
- ուժասպառ
- սուրճ
- ֆիզիկական էներգիա
- ֆիզիկական հոգնածություն
Join the Conversation