ԻՆՉՊԵ՞Ս ՆՈՐ ԼԵԶՈՒՆԵՐ ՍՈՎՈՐԵԼ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՊՈԼԻԳԼՈՏԻՑ

Եթե դուք հուսահատվում եք այն բանից, որ մի քանի տող չեք կարողանում հիշել օտար լեզվով, մի շտապեք զենքերը վայր դնել՝ որոշելով, որ օտար լեզու սովորելը ձեր խելքի բանը չէ: Գուցե ամբողջ պատճառը սխալ մոտեցման մեջ է:

11968
Ինչպես նոր ելզուներ սովորել

Հունգարացի հայտնի թարգմանչուհի Կատո Լոմբն աշխարհի առաջին սինխրոն թարգմանիչներից մեկն է, և նա վստահ է. չկա «ես չեմ կարող» հասկացություն, կա միայն «ես ծույլ անբանի մեկն եմ» հասկացությունը:

Կատո Լոմբը գիտեր 16 լեզու, թեև մասնագիտությամբ քիմիկոս և ֆիզիկոս էր: Հաշվի առնենք նաև այն, որ Կատոյի ժամանակ չկային արագացված դասընթացներ, լեզուն օնլայն սովորելու տարբերակներ, Skype-ի միջոցով պարապմունքներ և այլն:

Կատո ԼոմբՏասնյակ լեզուներ ինքնուրույն սովորելուց հետո թարգմանիչը «Ինչպես եմ ես ուսումնասիրում լեզուներ» գրքում ներկայացրել է լեզու սովորելու իր մեթոդը: Ամենակարևոր սկզբունքը օտար լեզվի աշխարհում ամբողջությամբ խորասուզվելն է: Ինչպես նաև շատ կարևոր է զուգահեռ սովորել քերականությունը, կարդալ տվյալ լեզվով գրականություն ու սովորել դարձվածքներ, որոնք այդ լեզվում շատ են օգտագործվում:

Ահա Կատո Լոմբի տասը խորհուրդները նրանց, ովքեր նույնպես ուզում են շատ լեզուներ սովորել:

1. Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ընդհանրապես ժամանակ չկա, գոնե տասը րոպե, այնուամենայնիվ, պետք է տրամադրել դրան: Հատկապես արդյունավետ է լեզու սովորել առավոտյան:

2. Եթե սովորելու ցանկությունը շատ արագ է «թուլանում ու անցնում», պետք չէ արգելակել, բայց պետք չէ նաև ստիպել շատ արագ սովորել ու ընկալել: Պետք է ընտրել մեկ այլ մոտեցում տվյալ պահի համար: Կարելի է փակել գրքերն ու ռադիո լսել, վարժությունների փոխարեն բառարանը թերթել:

3. Երբեք անգիր մի՛ արեք, կոնտեքստից դուրս ոչինչ մի՛ սովորեք:

4. Դասերին զուգահեռ սովորեք պատրաստի արտահայտություններ, որոնք շատ դեպքերում ու իրավիճակներում պետք կգան:

5. Փորձեք մտքում թարգմանել այն ամենն, ինչ հնարավոր է. սկսեք գովազդային հոլովակներից ու վահանակներից, ավարտեք պատահաբար լսված խոսակցություններով: Հոգնած ուղեղի համար սա լավ ու հանգստացնող վարժություն է:

6. Հաստատուն ու հիմավոր պետք է սովորել միայն այն, ինչը հաստատել է դասախոսը: Սեփական սխալների ուղղումները անգիր մի արեք: Ուղղված տեքստը սովորելուց հաճախ սովորում ենք ու հիշում նաև սխալները: Եթե լեզու սովորում եք առանց դասախոսի, սովորեք միայն դասագրքային ճշմարտությունները:

7. Պատրաստի արտահայտությունները, դարձվածքները պետք է սովորել եզակի թվի առաջին դեմքով. Օրինակ` «I am only pulling your leg» (ես միայն գժվեցնում եմ քեզ):

8. Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրավել բոլոր կողմերից և միաժամանակ` թերթ կարդալով, ռադիո լսելով, չթարգմանված ֆիլմեր դիտելով, օտար լեզվով ելույթներ ու դասախոսություններ լսելով, դասագրքերն ընթերցելով, գրավոր շփվելով, հանդիպումներով ու լեզուն իմացողների հետ խոսելով:

9. Մի՛ վախեցեք խոսել ու սխալվել: Խնդրեք, որ ուղղեն: Եվ, ամենակարևորը, պետք չէ վհատվել, վիրավորվել ու նեղանալ, երբ ուղղում են ու ասում, որ սխալ եք խոսում:

10. Վստա՛հ եղեք, որ ինչ էլ լինի, հասնելու եք նպատակին: Դուք ունեք չընկճվող կամք, անհավանական հնարավորություններ ու լեզու սովորելու ունակություններ:

Կատոյի բանաձևը

Ծախսված ժամանակ + Հետաքրքրություն = Արդյունք
կամ
Ծախսված ժամանակ + Սխալ անելու վախ = Արդյունք

Աղբյուր

In this article


Join the Conversation