ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ. ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ

Երազանքին հասնելը այնքան էլ հեշտ գործ չէ: Պետք է հիշել, որ դրա համար միակ տարբերակը մնացած ամեն ինչի մասին մոռանալն է: Եվ թող դա ձեզ չվախեցնի: Մենք կպատմենք, թե ինչպես է դա հնարավոր անել: 

6654
Երազանքին հասնելու միակ միջոցը

Դառնալ միլիոնատեր, սովորել տասը լեզու, պիցցա ուտել… Մեր ուղեղը նման է մեղուներով լցված գնդի՝ տարբեր ուղղություններով թռչող հազարավոր մտքեր, և այդ բոլորին մենք ուզում ենք հասնել միաժամանակ:

ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸՊատկերացրեք, որ ձեր ցանկությունները մեղուներ են, որոնք գնդակը, այսինքն`ձեզ, տարբեր ուղղություններով են գլորում, բայց գնդակը նույն տեղում է մնում, որովհետև միշտ մի բան խանգարում է՝ պիցցան, ընկերները կամ սերիալը: Ստեղծված հակադրությունը և ժամանակի մշտական սղությունը թույլ չեն տալիս մեզ առաջ շարժվել:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԱՐԴԻԿ ՀԱՍՆՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆԻՆ

Պատկերացրեք մի բան, որն ըստ ձեզ անհնար է՝ օրինակ, գիրք գրել ձեր կյանքի մասին կամ թռչել Մարս: Եթե ձեր բոլոր մտքերն ուղղեք դեպի երազանքը, կկորցնեք հետաքրքրությունը մնացած ամեն ինչի նկատմամբ: Ձեր մտքերը կվերածվեն մի մեծ մեղվի, որը գնդակը հրում է ճիշտ ուղղությամբ՝ առաջ դեպի Մարս:

Երազանքին հասնելու միակ միջոցըԵրազածին հասնելու մոլի ցանկությունն է հաղթանակի գրավականը: Սա նկատվել է բոլոր հանճարների մոտ՝ սկսած Էյնշտեյնից, վերջացրած Մասկով: Մարդիկ անհաջողության են մատնվում ոչ թե պոտենցիալի պակասի, այլ նրան հասնելու շատ տարբերակներ փնտրելու պատճառով:

ԻՆՉՊԵ՞Ս ՍԱՆՁԵԼ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՊԱՐՍԸ

Դուք միշտ կցանկանաք ավելին, քան ունեք, և քանի որ արդեն գիտեք, որ մեկ ուղղությամբ շարժվելը հաջողության գրավականն է, ապա կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը:

ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌԱՋ: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց հնարավոր է: Մեծ նպատակին հասնելու համար անտեսում եք մյուսները:

ԿՅԱՆՔԸ ԲԱԺԱՆԵՔ ԵՐԵՔ ՄԱՍԻ՝ աշխատանք, տուն, հանգիստ: Ամեն մեկն իր նպատակն ունի:

ԱՆԿԱՐԵՎՈՐԸ ԹՈՂԵՔ ՀԵՏՈՅԻՆ: Ցուկերբերգն այնքան խելացի էր, որ սկզբում ստեղծեց Facebook-ը, հետո սկսեց չինարեն սովորել:

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: Ինչպես ասացինք, դուք ցանկանալու եք ամեն ինչ և մեծ չափով, բայց չմոռանաք, որ ցանկացած նոր նպատակ ձեզ հեռացնում է գլխավորից և մեծացնում դրան հասնելու համար անհրաժեշտ ժամանակը:

Երազանքին հասնելու միակ միջոցըՂԵԿԱՎԱՐԵՔ ՁԵՐ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ՝  Գտեք այն մեղուներին, որոնք շարժվում են մեկ ուղղությամբ: Գուցե դու չեք կարող դառնալ ռոք երաժիշտ և միևնույն ժամանակ Մարս թռչել, բայց կարող եք, օրինակ, դառնալ լավ մարզավիճակում գտնվող, առողջ ղեկավար հաջողակ ընկերությունում: Առողջ ապրելակերպն ու հաջողությունը այն մեղուներն են, որոնք շարժվում են միևնույն ուղղությամբ և ձեր «գնդակը» գլորում առաջ:

Աղբյուր

In this article


Join the Conversation