Այս գրքերը ոգեշնչում են, մոտիվացնում, փոխում աշխարհայացքը, ստիպում մտածել և գործի անցնել: Ներկայացնում ենք ձեզ 7 հրաշալի գիրք, որոնք կարող եք ներբեռնել, ընթերցել և ոգեշնչվել:
ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ – «ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»
Դեյլ Քարնեգիի այս գիրքը լույս է տեսել 1936 թվականին ԱՄՆ-ում և ունեցել ցնցող հաջողություն, որը շարունակվում է առ այսօր: Արդեն 70 տարի բոլոր ժամանակների մեծագույն բեսթսելլերը օգնում է մարդկանց բարձրանալ փառքի և հաջողության պատվանդանին: Եվ անգամ 21-րդ դարում Դեյլ Քարնեգիի խորհուրդները արդիական են:
Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը, օգնել մարդկանց զարգացնել և առավելագույնս օգտվել իրենց մտավոր ու ֆիզիկական բոլոր կարողություններից: Քարնեգին մարդկանց ներշնչում է իրենց անձի կարևորության զգացում, հարգանք յուրաքանչյուրի հանդեպ՝ անկախ հասարակության մեջ գրաված իրենց դիրքից:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Հայերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9a3JUMjdMZjNybzQ/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9Uk1CbjhuOVNCUFU/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9OG11UE03YWx2TTQ/view”]
ՋԵՅՄՍ ԱԼԼԵՆ – «ԻՆՉՊԵՍ Է ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴԸ»
Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ իրենց կյանքն արդեն իսկ որոշված է ճակատագրով: Այս գիրքը բացատրում է, որ մեր կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք դարձնում այն, և հաջողության հասնելու միակ ճանապարհը մեր մտքերը կարգի բերելն է:
«Անհատը դառնում է մարդ իր ամբողջ կարողությունների չափով, երբ դադարում է մեղադրել ու բողոքել իր ճակատագրից, փնտրել մեղավորներ իր անհաջողությունների համար»,- վստահ է Ջեյմս Ալլենը: Դա բիզնեսում հաջողության հիմքն է: Ջեյմս Ալլենի գիրքը ներառված է բոլոր ժամանակների մոտիվացնող գրքերի թոփ տասնյակի մեջ:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9ZTU1RHZJaWFsaVU/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9YVU4Y0swcjBzc2s/view”]
ՋՈՐՋ ՔԼԵՅՍՈՆ – «ԲԱԲԵԼՈՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ»
Այս գիրքը ուսումնասիրում է անձնական հաջողության գաղտնիքները, տալիս «բաղադրատոմսեր» մշտապես դատարկ դրամապանակի խնդրից ազատվելու համար, բացատրում ֆինանսական աշխարհի կանոնները: Բոլոր նրանց, ովքեր հաջողության են ձգտում, գիրքը բացահայտում է փողի բոլոր գաղտնիքները՝ ինչպես կապիտալ կուտակել, պահպանել այն և ստիպել եկամտին աշխատել քո օգտին:
Գիրքը տեղափոխում է ընթերցողին հին Բաբելոն, որտեղ ձևավորվել են առաջին ֆինանսական օրենքները, որոնք, ինչքան էլ զարմանալի է, արդիական են առ այսօր:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9cFNGUmRCOEZTVlU/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9cEQ1MlFsU1I0Y2s/view”]
ՓԻԹԵՐ ԴՐԱՔԵՐ – «ՄԵՆԵՋՄԵՆԹ»
Փիթեր Դրաքերը ավստրիացի մենեջմենթի խորհրդատու էր, մարդ, ում աշխատանքները դարձել են ժամանակակից խոշորագույն ընկերությունների փիլիսոփայության և աշխատելաոճի հիմքը։ Նրան կոչում են «ժամանակակից մենեջմենթի հիմնադիր-հայր»: Առ այսօր նրա գրքերը սովորեցնում են մարդկանց կազմակերպել իրենց բիզնեսն ու կառավարումը:
Եթե ուզում եք սահմանափակվել մենեջմենթի մասին միակ մեկ գրքի ընթերցմամբ, ապա կարդացեք հենց այս գիրքը: Գիրքը ընդգրկում է բոլոր անհրաժեշտ թեմաները և միևնույն ժամանակ ներկայացնում դրանք հասկանալի ու թեթև ոճով: Այն հիմնաքարային սկզբունքները, որոնք ներկայացված են այս գրքում անհրաժեշտ են թե ուսանողներին, թե իրենց գործում վաղուց հմտացած մարդկանց:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9VnhBYWwyZ20tSVU/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9ZU96VmdFMmxSOVU/view”]
ՌՈԲԵՐՏ ԿԻՅՈՍԱԿԻ – «ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅՐԻԿ, ԱՂՔԱՏ ՀԱՅՐԻԿ»
Ռոբերտ Կիյոսակիի գիրքը ոչ միայն մանրամասն ներկայացնում է ֆինանսական միջոցները վերահսկելու և կառավարելու եղանակները, այլև բացատրում է, որ բիզնեսի կառուցումն ու տիրապետումն են միակ հուսալի հիմքը հաջողության հասնելու համար: Այս գիրքը կոտրում է այն կարծրատիպը, որ բարձր աշխատավարձի դիմաց աշխատանքը ֆինանսական ապահովվածության միջոց է: «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը սովորեցնում է իսկապես մտածել որպես ձեռնարկատեր:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9OWFpalkydEhpbkE/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/open?id=0B9yrayEQQGE9OFVjQ1N0Skk5bE0″]
ՍՓԵՆՍԵՐ ՋՈՆՍՈՆ – «ՈՐՏԵ՞Ղ Է ԻՄ ՊԱՆԻՐԸ»
Բազմաթիվ գրքեր են գրվել նորամուծությունների հսկայական ուժի մասին և այն մասին, թե ինչպես անհատներն ու ընկերությունները պետք է կարողանան արագ հարմարվել փոփոխություններին և դառնան այդ փոփոխությունների մաս: Բայց այդ գրքերից և ոչ մեկը չի եղել այնքան համառոտ, վառ ու տպավորիչ, որքան Սփենսեր Ջոնսոնի այս գիրքը:
Գրքի իրադարձությունները տեղի են ունենում ինչ-որ լաբիրինթոսում, որտեղ գործող չորս հերոսները փնտրում են պանրի կտոր: Այդ պանրի կտորը խորհրդանշում է այն ամենը, ինչին մարդը ձգտում է կյանքի ընթացքում՝ լավ աշխատանք, փող, սեփական տուն, աշխատանք, առողջություն, ճանաչում, հոգեկան հանգստություն և անգամ հաճույքներ՝ արվեստ, երաժշտություն, սպորտ, ճանապարհորդություն:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9N25ybEdsWm9xSXM/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9RHJGa0YzSVRQNXc/view”]
ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ – «ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Չալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից:
Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Այն ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով: Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում է մարդկանց մոտիվացնելու, տեղեկատվությունն ընկալելու և որոշումներ կայացնելու կարողությունները:
[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ռուսերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9OFM3SU1OMUtRck0/view”] [efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Անգլերեն” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9YURIQThzcnNuWDA/view”]
In this article
- ԳՐՔԵՐ
- ազդել
- Ազդեցության հոգեբանությունը
- անվճար գրքեր
- Բաբելոնի ամենահարուստ մարդը
- բիզնես
- բիզնես գիրք
- բիզնես գրականություն
- բիզնես գրքեր
- բիզնես գրքեր օնլայն
- գրքեր ներբեռնել
- գրքեր օնլայն
- Դեյլ Քարնեգի
- Դեյլ Քարնեգի ներբեռնել
- Դեյլ Քարնեգիի գրքերը
- Դեյլ Քարնեգիի խորհուրդները
- ինչպես ազդել մարդկանց վրա
- Ինչպես է մտածում մարդը
- Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա
- ինչպես սկսել սեփական գործ
- լավագույն բիզնես գրքերը
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ անվճար
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ ներբեռնել
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ օնլայն
- ձեռնարկատեր
- ձեռնարկատիրություն
- ներբեռնել գրքեր
- Որտեղ է իմ պանիրը
- Ջեյմս Ալլեն
- Ռոբերտ Կիյոսակի
- Ռոբերտ Չալդինի
- Ռոբերտ Չալդինի գիրք
- Սփենսեր Ջոնսոն
Join the Conversation