Ամեն ինչ էլ ավելի դժվար է զբոսաշրջիկների, քաղաք նոր տեղափոխված ուսանողների կամ սփյուռքահայերի համար, ովքեր միանգամից խճճվում են մեր երկրի երթուղային «ցանցի» մեջ:
Հայաստանի երթուղային ցանցի մասին տեղեկությունները, մեղմ ասած, այնքան էլ համակարգված ու հարմարեցված չեն տեղացիների ու մեր երկրի հյուրերի համար: Չկա համակարգված միջմարզային, միջքաղաքային չվացուցակ, Երևանի Հյուսիսային և Կենտրոնական ավտոկայանները չունեն անգամ կայքեր, որտեղ հնարավոր լիներ գտնել տեղեկություն չվացուցակների և գնացուցակների մասին: Նույնը վերաբերում է նաև Երևանի երկաթուղուն, որի կայքում նույնպես չկա տեղեկատվություն գնացքների մեկնման ու տոմսերի գների մասին:
Քանի որ այս ոլորտի առջև կանգնած խնդիրները դեռևս լուծում չեն ստանում, ուղևորներին մնում է ինքնուրույն հաղթահարել տեղափոխման խնդիրները: Այս գործը փոքր-ինչ հեշտացնելու համար ներկայացնում ենք ձեզ այն բոլոր կայքերը և հավելվածները, որոնք այս կամ այն չափով տեղեկություններ են տրամադրում տրանսպորտային ցանցի մասին, առաջարկում հեշտ ու հետաքրքիր լուծումներ Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար:
MARSHRUT.INFO
Շատ օգտակար ուղեցույց Երևան քաղաքում հասարակական տրանսպորտով տեղափոխվելու գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու համար:
Բոլոր տեղեկությունները վերցվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից և թարմացվում են կամավորների օգնությամբ: Այստեղ կարելի է տեղեկություններ գտնել՝ որոնելով, թե ըստ երթուղայինների կամ ավտոբուսների համարների, թե ըստ այն փողոցի կամ վայրի, որտեղ ուզում եք հասնել:
A2B TRANSPORT
Այս հարմարավետ ու պարզ ինտերֆեյսով հավելվածը նախատեսված է Երևանի երթուղային ցանցը սմարթֆոնի միջոցով արագ աչքի անցկացնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու համար: Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և միկրոավտոբուսների համարները և երթուղիները, համապատասխան գույներով՝ մանուշակագույն, կանաչ և դեղին: Դուք նշում եք անհրաժեշտ վայրը, իսկ հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է այնտեղ փոխադրող տրանսպորտային միջոցի համարը:
Հավելվածն անվճար է, աշխատում է նաև օֆլայն ռեժիմում: Հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տվյալները պարբերաբար թարմացվում են: Առաջիկայում կավելանան միջմարզային երթուղիները և այն քաղաքները, որտեղ համակարգված տրանսպորտային ցանց կա: Հավելվածը գործում է առայժմ միայն Android հարթակի համար, մյուս տարբերակները՝ շուտով:
YEREVAN ROUTES
Yerevan Routes ծրագրային հավելվածի միջոցով ևս կարելի է ստանալ տեղեկատվություն Երևան քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցների մասին: Հնարավորություն կա նաև տեսնելու ձեր գտնվելու վայրով անցնող (որը կարող եք տեսնել քարտեզի վրա) տրանսպորտների ցանկը, ինչպես նաև նշել որևէ փողոց և տեսնել այդ փողոցով անցնող տրանսպորտների համարները: Ծրագրում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարող եք տեսնել երթուղիների հետագծերը: Սակայն հավելվածը այնքան էլ հաճախ չի թարմացվում, ինչի պատճառով ներկայացվող տեղեկությունները երբեմն փոքր-ինչ հնացած են լինում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔ
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում PDF տարբերակով կարող եք գտնել միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները, ինչպես նաև հավելյալ ամբողջական տեղեկատվություն քաղաքի երթուղային ցանցի մասին:
Տրոլեբույսներ
Միկրոավտոբուսներ
Ավտոբուսներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔ
Նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել և ներբեռնել միջմարզային և միջպետական երթուղիների սակագները, կարող եք տեղեկանալ, թե որ մարզից ինչ տրանսպորտ է գալիս Երևան, ինչպես նաև, թե ինչ տրանսոպրտ է գործում մարզերի միջև, որ ժամերին կարելի է մեկնել և այլն:
ԳԱՄԱՐՋՈԲԱ. ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ
Գամարջոբա կայքը ստեղծված է Վրաստան այցելող մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար: Եվ քանի որ այդ գործում մեծ կարևորություն է զբաղեցնում նաև Վրաստան մեկնող երթուղիների հարցը, կայքի ստեղծողները անդրաձարձել են նաև դրան:
Այս կայքում կարող եք իմանալ, թե ինչպես և ինչ գնով է կարելի ժամանել Թբիլիսի եւ Վրաստանի այլ քաղաքներ՝ միկրոավտոբուսով, գնացքով, տաքսիով և ինքնաթիռով:
ԱՐՏԱԿ ԿՈԼՅԱՆԻ ԲԼՈԳԸ
Բլոգեր Արտակ Կոլյանը իր բլոգում ներկայացրել է Կիլիկիա ավտոկայանից շարժվող տրանսպորտների գրաֆիկները և գները:
SHARE4CAR
Share4Car-ը այլընտրանքային տրանսպորտային համակարգ է, որն իրենից ներկայացնում է առցանց AutoStop: Այն միավորում է վարորդներին եւ ուղևորներին, ովքեր նույն ճանապարհին են, և հնարավորություն է տալիս տեղափոխվել ավելի մատչելի գներով՝ կիսելով ճանապարհածախսը: Հասանելի է թե հավելվածի, թե կայքի միջոցով: Համակարգից օգտվելու առավելությունը գումար խնայելն է, քանի որ այստեղ առաջարկվող գները շատ ավելի մատչելի են, քան այլ երթուղիների դեպքում: Կարելի է ուսումնասիրել առաջարկվող երթուղիները, որոնել՝ ըստ ցանկալի վայրի, և տեսնել գինն ու ազատ տեղերի քանակը: Առկա են և iOS, և Android հավելվածները:
In this article
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- ավտոբուսներ
- ավտոբուսների համարներ
- գնացք
- գնացքների գրաֆիկ
- Երևան Թբիլիսի
- Երևանի տրանսպորտային ցանց
- երթուղային
- երթուղային ցանց
- երթուղայինների համարներ
- երթուղի
- երթուղիներ
- Միկրոավտոբուսներ
- միջազգային տրանսպորտ
- միջմարզային տրանսպորտ
- միջքաղաքային տրանսպորտ
- տաքսիներ
- տրանսպորտ
- տրանսպորտ երթուղիներ
- տրանսպորտային համակարգ
- տրանսպորտային միջոցներ
- տրանսպորտային ուղեցույց
- տրանսպորտի գրաֆիկ
- Տրոլեբույսներ
- տրոլեյբուսներ
Join the Conversation