Հավանաբար մեզնից շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ հանդիպել ենք ինչ-որ ծանոթի, բայց ոչ մի կերպ չենք կարողացել մտաբերել նրա անունը: Կամ, որ ավելի վատ է, ծանոթանում ենք ինչ-որ մեկի հետ և, 5 րոպե չանցած, արդեն չենք էլ հիշում նրա անունը ու չգիտենք՝ ինչպես դիմել նրան: Այդպիսի բան կարող է լինել թե՛ ինչ-որ երեկույթի, թե՛ գործնական հանդիպման և թե՛ նոր աշխատանքային միջավայրում հայտնվելիս:
Տարիքի հետ անուններ մտապահելու կարողությունն ավելի է վատանում: Պարզվում է՝ միջին տարիքի ու տարեց մարդկանց 85%-ը մոռանում է անունները: Բայց տարիքը այստեղ ամենաէականը չէ, քանի որ շատ ու շատ երիտասարդներ նույնպես չեն կարողանում անուններ հիշել:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆԸ
Երբ մենք առաջին անգամ ծանոթանում ենք մարդու հետ, մեր ուշադրությունը ցրվում է տարբեր ուղղություններով. Մենք ուշադրություն ենք դարձնում նրա դեմքին, արտաքին տեսքին, ձայնին, ժեստերին, այն միջավայրին, որտեղ տեղի է ունենում այդ հանդիպումը և այլն: Տեղեկատվության մեծ քանակությունը և ուշադրության ցրվածությունը հանգեցնում են այն բանին, որ անունը լավ չի դրոշմվում մեր հիշողության մեջ:
ԱՆՈՒՆ ՀԻՇԵԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է
Եթե դուք ուզում եք մարդու ուշադրությունը գրավել, ապա դա շատ հեշտ է անել՝ նրան անունով դիմելով: Անգամ եթե մենք գտնվում ենք աղմկոտ տարածությունում, մեր անունը լսելով՝ մեր ուղեղը ակտիվանում է: Աշխարհի մեծագույն առաջնորդները շատ լավ գիտեին այս փաստը և հմտորեն օգտագործում էին դա մարդկանց հետ շփումներում: Յուրաքանչյուրի համար էլ կարևոր է գիտակցել, որ իրեն հիշում են, մինչդեռ երբ մոռանում են մեր անունը, ապա դա բացասական հույզեր է արթնացնում մեր մեջ: Ինչպես Դեյլ Քարնեգին էր ասում, հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:
ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՇԵԼ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ԿՐԿՆԵՔ ԱՆՈՒՆԸ ԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Եթե դուք լսում եք ինչ-որ մեկի անունը, ոչ թե պարզապես գլխով արեք և շարունակեք զրույցը, այլ օգտագործեք անունը զրույցի ընթացքում, ինչ-որ հարց ուղղեք ձեր նոր ծանոթին՝ անունով դիմելով: Երբ ասում եք «Շատ հաճելի է ծանոթանալ», վերջում ավելացրեք նաև նրա անունը: Իհարկե, չափը անցնել պետք չէ, բայց մի քանի անգամ օգտագործելով անունը, ինչպես նաև հրաժեշտ տալիս անունով դիմելով՝ դուք ձեր հիշողության մեջ կամրապնդեք այդ զրույցը և այդ մարդուն՝ իր անվան հետ:
ԳՐԻ ԱՌԵՔ
Հոգեբան Հարրի Սմոլը մարդկանց հետ հանդիպելիս խնդրում է նրանց գրել իրենց անունը, եթե հատկապես անունը դժվար արտասանվող է: Առավել հարմար տարբերակ է մարդուց այցեքարտ խնդրելը և դրա վրա անունը կարդալը: Այս տեխնիկան արդյունավետ է աշխատում, եթե դուք ուժեղ տեսողական հիշողություն ունեք:
Հանդիպումից անմիջապես հետո կարող եք գրի առնել անունը նոթատետրում և կողքին նշել ամենակարևոր ու կարճ տեղեկությունն այդ մարդու հետ կապված:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս նոր անուն լսելիս այդ անվան հետ կապված ինչ-որ պատկեր ստեղծել երևակայության մեջ: Դա կարող է լինել ցանկացած փաստ՝ կապված այդ մարդու հետ, նրա արտաքինի, գործունեության կամ բնակավայրի հետ և այլն:
Այդ պատկերացումները կարող են նույնիսկ զվարճալի լինել, բայց միանշանակ կօգնեն ձեզ դրոշմել ձեր նոր ծանոթի մասին տեղեկատվությունը ձեր հիշողության մեջ:
ԿԱՊԵՐ ՍՏԵՂԾԵՔ
Եթե արդեն իսկ ունեք ծանոթ այդ անունով, որին լավ եք ճանաչում ու հաստատ չեք մոռանա (օրինակ՝ ձեր եղբայրը կամ ինչ-որ մոտ բարեկամ), ապա մտովի կապ ստեղծեք նրա ու ձեր նոր ծանոթի միջև:
Դա կարող է լինել նաև ինչ-որ հայտնի մարդ, դերասան, երգիչ, քաղաքական գործիչ: Սկզբում դա կարող է դժվար թվալ, բայց փորձի հետ դուք ավելի ու ավելի արագ կկարողանաք այդ կապերը ստեղծել, գրեթե ակնթարթորեն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ
Մասնագետների մեծ մասը համոզված են, որ անուններ մոռանալու գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, մեր ցրվածությունն է, և եթե մենք գիտակցաբար կենտրոնացնենք մեր ուշադրությունը, չշեղվենք այն բաների վրա, որոնք մեզ շրջապատում են այդ պահին և որոշենք հիշել այն մարդու անունը, ում հետ մեզ հենց նոր ծանոթացրին, ապա մենք անպայման կհիշենք այն:
Եվ ևս մեկ անխափան աշխատող միջոց, որը կարող եք կիրառել անմիջական շփման դեպքում: Եթե անգամ մոռացել եք զրուցակցի անունը հենց զրույց ընթացքում, հարցրեք նրան, թե ինչպես կարող եք գտնել իրեն սոց.ցանցերում: Շատ հավանական է՝ նա հենց ինքը այդ պահին գտնի ու ավելացնի ձեզ իր ընկերների ցանկում:
In this article
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- անուն
- անուններ
- Դեյլ Քարնեգի
- ինչպես բարելավել հիշողությունը
- ինչպես դուր գալ մարդկանց
- ինչպես զարգացնել հիշողությունը
- ինչպես զարգացնել ուղեղը
- ինչպես լավացնել հիշողությունը
- ինչպես հիշել
- ինչպես հիշել մարդկանց անունները
- ինչպես մարզել ուղեղը
- լավ հիշողություն
- խորհուրդներ
- հանդիպում
- հիշել
- հիշողություն
- հռետոր
- ձախ կիսագունդ
- մանրամասներ
- մարդկային շփում
- մարդկանց անունները
- մարդու անուն
- մեղր
- միտք
- մոտիվացնող գրքեր
- մտապահել
- շփում
- ուժեղ հիշողություն
- ուղեղ
- ուղեղի կիսագնդեր
- վատ հիշողություն
Join the Conversation