Ինչպե՞ս պաշտպանել համակարգիչը և չվճարել դրա համար: Առաջարկում ենք ծանոթանալ Windows համակարգիչների համար նախատեսված անվճար հակավիրուսային ծրագրերի հետ, որոնք իրենց վճարովի մրցակիցներին բոլորովին չեն զիջում կամ զիջում են աննշան չափով:
360 INTERNET SECURITY
Ամենալավ անվճար անտիվիրուսներից մեկն է. ֆիլտրում է ձեր ներբեռնումները, հղումները, պաշտպանում է վեբ-տեսախցիկը և ստեղնաշարը հնարավոր «գրավումից»:
System Repair մոդուլի շնորհիվ անտիվիրուսը կարողանում է վերահսկել օպերացիոն համակարգի ծրագրային ֆայլերի մեջ եղած փոփոխությունները ու վերացնել անբնական փոփոխությունները, ինչը թույլ է տալիս ժամանակին վնասազերծել վտանգավոր վիրուսները:
Համարվում է ամենաարդյունավետ ու ամուր անվճար անտիվիրուսներից մեկը: Թեև ծրագիրը չինական արտադրության է, բայց նրանից օգտվելը բոլորովին էլ դժվար չէ:
PANDA FREE ANTIVIRUS
Անտիվիրուսը արագ կարողանում է արգելափակել վտանգավոր ֆայլերը, ֆիլտրում է համակարգչի վրա գործարկված յուրաքանչյուր պրոցեսը՝ մանրակրկիտ հաշվետվություն տալով համակարգչի տիրոջը: Ծրագիրը հիմնված է Collective Intelligence տեխնոլոգիայի վրա, ինչը հնարավորություն է տալիս ծրագրին աշխատել առանց update-ների, քանի որ վարակված և կասկածելի ֆայլերի ստուգումն իրականացվում է հեռահար սերվերների վրա:
Փոխարենը ծրագիրը պահանջում է արագ ու անխափան ինտերնետի մշտական առկայություն, հակառակ դեպքում պաշտպանության մակարդակը նշանակալի չափով նվազում է:
AVAST FREE ANTIVIRUS 2015
Այս ծրագիրը Windows-ի համար նախատեսված ամենահայտնի անվճար անտիվիրուսն է: Այն ունի պարզ ինտերֆեյս, սկանավորում է շատ արագ և կարող է հայտնաբերել տարբեր տեսակի վիրուսներ:
Բացի վարակված կամ վտանգավոր ֆայլերը հայտնաբերելուց ծրագիրը նաև հնարավորություն է տալիս սկանավորել համակարգչի ամբողջ օպերացիոն համակարգը և հայտնաբերել այն հնացած ծրագրերն ու բաղադրիչները, որոնք կարող են վիրուսներով վարակման պատճառ դառնալ:
AVG ANTIVIRUS FREE 2015
Այս հայտնի ու բավական տարածված անտիվիրուսը կարողանում է պաշտպանել վեբ-տեսախցիկը, էլեկտրոնային փոստը, անհատական տվյալները, ապահովում է անվտանգ որոնում բրաուզերում, ստուգում ու վերացնում է օպերացիոն համակարգի վտանգավոր կամ անպետք ֆայլերը, խնդիրներն ու սխալները: Բացի այդ, ծրագիրը շատ հեշտ է տեղադրվում և օգտագործվում:
COMODO INTERNET SECURITY PREMIUM
Անտիվիրուսը տրամադրում է տնային օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պաշտպանությունները, իր մեջ ներառում է նաև ամբողջական FireWall, որի միջոցով արգելափակում է տարբեր գրոհներ, գովազդային, անհուսալի կամ վտանգավոր կայքեր: Ստուգում է բոլոր ծրագրերն ու դրանց վկայականների իսկությունը: Եթե ինչ-որ բան անտիվիրուսին դուր չի գալիս, ապա նա ծրագիրը գործարկում է բազմաթիվ սահմանափակումներով, ինչը հնարավորություն չի տալիս վտանգավոր կոդին վնասել կամ վարակել ձեր համակարգչի օպերացիոն համակարգը:
Թեև այս անտիվիրուսը զիջում է նախորդ չորսին արդյունավետության ու պաշտպանության մակարդակով, ինչպես նաև օգտագործման մատչելիությամբ, բայց փոխարենը առաջարկում է բավական համապարփակ և ընդգրկուն լուծումներ:
In this article
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- 360 Internet Security անտիվիրուս
- Avast անտվիրուս
- AVG անտվիրուս
- Comodo անտվիրուս
- Panda Security անտվիրուս
- անվճար անտիվիրուս
- անվճար անտիվիրուսներ
- անտիվիրուս
- անտիվիրուս Windows-ի համար
- անտիվիրուս համակարգչի համար
- անտիվիրուս ներբեռնել
- անտիվիրուսներ
- ինչպես ջնջել վիրուսը
- ինչպես ջնջել վիրուսը համակարգչից
- վիրուս
- վիրուսներ
Join the Conversation