ՍՈՎՈՐԵՔ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Շատերս արդեն համակերպվել ենք մտքի հետ, որ տարեկան ամենաքիչը երկու անգամ ջերմությամբ ու հարբուխով պետք է պառկենք: Առողջ մնալու համար առաջին հերթին պետք է պարզել հիվանդանալու պատճառները:

7067
Որոնք են հիվանդանալու պատճառները

Ցուրտ օրերի հետ վերադառնում են գրիպն ու հարբուխը, մրսածությունը: Թվում է, թե արդեն անգիր գիտենք` ինչ պետք է անել չհիվանդանալու համար. տաք հագնվել, շատ թեյ խմել` կիտրոնով: Գիտենք, բայց հիանդանում ենք` բարձր ջերմություն, թուլություն, հազ եւ դժվարացած շնչառություն: Ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել, եթե մենք հասկանանք ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:

ՍԹՐԵՍ

Վիճակագրությունը ցույց է տվել, որ ժամանակավոր անաշխատունակության ամենաշատ թերթիկները գործատուները ստանում են երկուշաբթի օրերին, ամենաքիչը` ուրբաթ: Դա բացատրվում է սթրեսով, որ ապրում են մարդիկ` առաջիկա ծանր աշխատանքային շաբաթվա առիթով եւ այն դրական էմոցիաներով, որ ունենում են հանգստյան օրերից առաջ: Երկուշաբթիների կրկնվող սթրեսն, ի վերջո, հիվանդանալու պատճառ է դառնում:

ՆԵՐՔԻՆ ԲՈՂՈՔ

Երբ աշխատանքը հոգնեցրել է, եւ այլեւս անհնար է թվում առավոտյան դժկամորեն գործատեղ հասնել, բայց արձակուրդին դեռ շատ ժամանակ կա, միակ ելքը ենթագիտակցորեն օդորակիչի տակ կանգնելն է, միջանցիկ քամով զովանալը եւ….հիվանդանալը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Ցանկալի է, որ շրջապատի մարդիկ հետաքրքրվեն մեր վիճակով, նարինջ ու թուրինջ առաջարկեն, չուշացնեն Կոլդրեքսի հերթական բաժակը: Դա բոլորին է հաճելի, բայց ոչ այլ ինչ է, քան պատրանք ու շահարկման ճանապարհ:

ՈՒԺԵՂ ՑՈՒՐՏ

Սա այն ցուրտն է, որից դողում են բոլոր բջիջները` առանձին-առանձին, եւ միակ ցանկությունն այդ ժամանակ, որ ունենում ենք, անհապաղ տաքանալն է:

ԹԵԹԵՎ ՑՈՒՐՏ

Վառ օրինակ` աննկատ միջանցիկ քամի կամ դավաճան օդորակիչ, որ դանդաղ, բայց կայուն խլում են առողջությունը: Սա ամենավտանգավոր ցուրտն է:

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

Որոնք են հիվանդանալու պատճառները

  • Աշխատավայրում սթրեսի դեմ կարելի է պայքարել կամ վերաբերմունքի փոփոխությամբ, ամեն ինչ սրտին մոտ չընդունելով, կամ պարզապես փոխելով այն:
  • Ներքին բողոքի դեպքում կարելի է հիմնավորումներ եւ մոտիվացիաներ գտնել` աշխատանքի գնալու համար, կամ, ինչպես նախորդ տարբերակում, փոխել աշխատանքը, զբաղվել ավելի հաճելի գործով: Եթե պարզապես ձանձրույթ է միօրինակությունից, կօգնի մի քանի օրով արձակուրդը` ճամփորդություն, հաճելի եւ հետաքրքիր մարդիկ, թարմ զգացողություններ:
  • Անուշադրության կենտրոնից դուրս գալու եւ ավելորդ տանջանքներից խուսափելու համար արդյունավետ է երեկոն ընկերների հետ անցկացնելու տարբերակը: Դա քիչ ժամանակ ծախսելով սոցիալական շփման անհրաժեշտ չափաբաժինը ստանալու լավագույն ձեւերից է: Որքան հաճախ դուրս գանք մարդամեջ, այնքան քիչ «կցանկանանք» հիվանդանալ: Իսկ եթե հանկարծ սիրահարվենք, ամեն ինչ ավելի գունեղ կլինի:
  • Ուժեղ ցրտին ավելի հեշտ է դիմակայել, որովհետեւ այն նկատելի է, «ազնվորեն» զգացնել է տալիս իրեն: Եվ երբ «զրնգում են» մեր ատամները, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում տաքանալու համար, կամ ել դիմանալու` կամային որոշում ենք ընդունում: Հենց սա է ուժեղ ցրտին դիմանալու գաղտնիքը:
  • Թեթեւ ցուրտն, ասում են, նման է թույլ կրակի վրա դանդաղ եփվող գորտի: Սա ցրտի ամենաանվստահելի ու վտանգավոր տեսակն է, որին դիմակայելու համար պետք է գիտակցական մոտեցում ցուցաբերել, լավ ճանաչել սեփական օրգանիզմը , խուսափել անգամ թեթեւակի միջանցիկ քամուց, հագնվել տաք, լավ ծածկվել քնելուց: Պետք չէ հերոսություն անել` մտածելով, որ թեթեւակի քամին ոչինչ չի կարող անել: Պաշտպանվելով թեթեւ ցրտից` 50 տոկոս կրճատում ենք հիվանդանալու հավանականությունը:

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

Ավելի հեշտ է չհիվանդանալը, եթե պարբերաբար կատարենք մի քանի պարզ, բայց արդյունավետ գործողություն.

  • Պահպանել հավասարակշռություն` ամեն առավոտ լոգանքի վերջում 5 րոպե սառը ցնցուղ ընդունելով: Սա կարող է հրաշքներ գործել:
  • Հագնվել ճիշտ` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ռիսկային գոտիները` մեջքը, կուրծքը եւ կոկորդը:
  • Քնել՝ հիշելով, որ կանոնավոր չքնելու դեպքում իջնում է իմունիտետն ու վատանում ինքնազգացողությունը:
  • Խմել տաք ըմպելիք, կարեւոր չէ` թեյ, սուրճ, թե կոմպոտ: Կարեւորն այն է, որ օրգանիզմը կզգա իր նկատմամբ հոգատարությունը և կկարողանա կոնտրաստի միջոցով ճիշտ զգալ ցրտի աղբյուրը:
  • Տաք ցնցուղ ընդունել` անկախ մրսելու զգացողությունից: Մեջքն ու կոկորդը տաք պահելը երբեք վնաս չի տալիս:

Աղբյուր

In this article


Join the Conversation