ՓՈՐՁԻՐ ՀԵՆՑ ՎԱՂԸ

Որքան հաճախ ենք մենք վախենում ինչ-որ բան փորձել, և արդյունքում ոչինչ այդպես էլ չենք անում: Արա առաջին քայլը, փորձիր դա հենց վաղը ու կտեսնես, թե որքան շատ բան կփոխվի այդ մի հատիկ փորձից, և որքան ուրիշ կդառնա քո հայացքն աշխարհի ու կյանքի հանդեպ:

8338
Փորձիր հենց վաղը

Փորձիր հենց վաղը չուտել քնելուց առաջ ու պառկիր քնելու դատարկ ստամոքսով և մոտակա 1-2 շաբաթվա ընթացքում դու կսկսես տեսնել լուսավոր ու թեթև երազներ, իսկ առավոտյան կարթնանաս լավ տրամադրությամբ ու արդեն ոգեշնչված ինչ-որ բան անելու համար, առանց անկողնու մեջ օրվա կեսը թավալ գալու ցանկության:

Փորձիր ուտելիքի մեջ չավելացնել աղ և պղպեղ ու դու կտեսնես, որ կարելի է հագենալ 2-3 անգամ ավելի պակաս չափաբաժնով, իսկ 1-2 շաբաթվա ընթացքում մարմինդ այլևս այտուցված չի լինի, իսկ մի ամսից դու նշանակալիորեն կնիհարես, եթե ավելորդ քաշ ունես:

Փորձիր չխմել խանութից գնված լիմոնադներ և գազավորված ըմպելիքներ ու դու կտեսնես, թե որքան համեղ է սովորական ջուրը, և որ ծարավի հագեցման համար հարկավոր է շատ ավելի քիչ հեղուկ:

Փորձիր սուրճ ու թեյ չխմել 2 շաբաթվա ընթացքում և կտեսնես, որ քեզ ամեն ինչ ուրախացնում է, կարողանում ես հանգիստ, հեշտ ու խորը քնել, կտեսնես, որ մռայլ կնճիռներն ու լարվածությունը անհետացել են դեմքիցդ:

Փորձիր մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով, ու կտեսնես, թե որքան է լավացել քո հիշողությունը, և որքան արագ ես սկսել տրամաբանել:

Փորձիր, ամեն անգամ հիշելով այն մարդուն, ում այնքան էլ չես հավանում, մտովի նրան մի մեծ ու լավ նվեր անել և պատկերացրու, թե ինչպես է նա ուրախանում: Իսկ շուտով դու կտեսնես, թե որքան լավ նա կսկսի վերաբերվել քեզ, այնպես, ինչպես և դու նրան:

Փորձիր քնելուց 1-2 ժամ առաջ անջատել հեռուստացույցն ու համակարգիչը ու դու կսկսես տեսնել ու զգալ քո ցանկություններն ու ստեղծագործական ազդակները:

Փորձիր 2 շաբաթ հեռախոսով միայն գործնական խոսակցություններ ունենալ ու դու կտեսնես, որ օրվա մեջ կա 36 ժամ:

Փորձիր ամեն անգամ, երբ ուզում ես ծխախոտ վերցնել ձեռքդ, վերցնել խնձոր, նարինջ, բանան կամ մի բաժակ ջուր և երկու շաբաթ հետո կզգաս քեզ ավելի ամուր, դիմացկուն ու ուժեղ:

Փորձիր ամեն անգամ, երբ ուզում ես ինչ-որ բան անել, որը հետաքրքրում է քեզ (թեկուզ առաջին անգամ, թեկուզ քեզ ոչ հատուկ մի բան), անել դա անմիջապես՝ առանց րոպե անգամ հատկացնելու մտածելու, իրավիճակը գնահատելու և թեր ու դեմ կողմերը հաշվարկելու վրա, ու դու կտեսնես, որ ընդունակ ես շատ ավելիին:

Փորձիր ժպտալ ամեն անգամ, երբ ցանկություն ունես դա անելու, ժպտա անծանոթին, առանց մտածելու, թե ինչ կանցնի նրա մտքով, և մի ամսից կզգաս, որ յուրաքանչյուր մարդ քեզ թվում է ծանոթ ու հարազատ:

Փորձիր պառկել խոտերի վրա, ծառերի մեջ, խանութներից հեռու, առանց ամաչելու մարդկանցից և դու կկարողանաս քո մեջ լսել լռությունը…

In this article


Join the Conversation