6 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԻՐՔ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բիզնես սկսելուց առաջ հարկավոր է լավ բիզնես գաղափար գտնել, որը ձեզ կոգևորի ու առաջ կմղի: Փորձառու մասնագետները լավ գիտեն, թե ինչ է պետք անել ժամանակին համընթաց քայլելու և նոր ու հետաքրքիր գաղափարներ գտնելու համար:

16592
6 Գիրք բիզնես գաղափար գտնելու համար

Ներկայացնում ենք ձեզ 6 հետաքրքիր գիրք, որոնք կօգնեն ոչ միայն գտնել ձեր նախասիրություններին համապատասխան գաղափար, այլև արագ ու ճիշտ կյանքի կոչել այն: 

ՋԵՅՄՍ ԱԴԱՄՍ

«ԱԶԱՏ ԱՐՁԱԿԻՐ ՄԻՏՔԴ. ԻՆՉՊԵՍ ԳԵՆԵՐԱՑՆԵԼ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՈՒ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ»

Յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործական կարողություններ, սակայն մեր ստեղծագործական ներուժը կարող է ճնշվել՝ պայամնավորված ամենատարբեր պայմաններով ու հանգամանքներով, որոնք գոյություն ունեն մեր գիտակցության մեջ կամ մեր շրջապատում: Այս գրքի միջոցով դուք կիմանաք, թե ինչպես ազատվել տարբեր տեսակի արգելանքներից, որոնք խանգարում են ձեր ստեղծագործական ներուժի դրսևորմանը: Դա հնարավորություն կտա ձեզ նոր հայացքով նայել ինքներդ ձեզ, ձեր շրջապատին ու այն խնդիրներին, որոնք կանգնած են ձեր առջև:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9S2FNQTAyczdvaTA/view”]

ՄԱՅՔԼ ՄԻԿԱԼԿՈ

«ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»

Գիրք, որը պարունակում է ամենատարբեր տեսակի վարժություններ ու տեխնիկաներ, հարյուրավոր ինքնատիպ բիզնես գաղափարներ և լուծումներ: Այն կօգնի ձեզ գտնելու ձեր «հանճարեղ գաղափարների արկղիկը», սովորել մտածել այնպես, ինչպես Լեոնարդո դա Վինչին կամ Սալվադոր Դալին, օգտագործել ձեր ուղեղի ու ենթագիտակցության ողջ ներուժը:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9cTh6ODNJdmVLN00/view”]

ՅԻՐԻ ՇԵՐԵՐ

«ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ, ԳՆԱՀԱՏԵԼ և ԻՐԱԿԱՆՑՆԵԼ ԳԱՂԱՓԱՐԸ»

Հեղինակն առաջարկում է 55 կրեատիվության տեխնիկա՝ ալգորիթմներով ու օրինակներով, որոնք կօգնեն ոչ միայն հեշտությամբ գտնել նոր գաղափարներ, այլև գնահատել դրանք և կյանքի կոչել: Նոր գաղափարներ գտնելու այս հեշտ համակարգն ու գործիքները ներկայացված են շատ պատկերավոր ձևով՝ խորհրդանիշների ու գույների միջոցով, և կարող են կիրառվել թե աշխատանքում, թե ուսման մեջ:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9LUdITzZzbHZpbjQ/view”]

ՆԵԼԼԻ ՖԵԴՈՍԵՆԿՈ

«500 ԳԱՂԱՓԱՐ ՏՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ»

Դուք ուզում եք տնային բիզնես հիմնել, բայց չգիտե՞ք, թե ինչպիսի: Ներբեռնեք այս գիրքը և կգտնեք 500 յուրահատուկ գաղափար՝ ամենատարբեր ճաշակի ու հետաքրքրությունների համապատասխան: Բիզնես ինտերնետում կամ սեփական այգում, ավտոտնակում կամ տանը՝ սեղանի մոտ նստած, մատիտով կամ լուսանկարչական սարքով: Ընտրեք այն տարբերակը, որը ամենից շատ է ձեզ համապատասխանում կամ պարզապես դուր գալիս:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9LU5nV1BxNTUwVTQ/view”]

ԲՐԱՅԱՆ ՀԻԼԼ, ԴԻ ՓԱՈՒԵՐ

«ԲԻԶՆԵՍ-ՀՐԵՇՏԱԿՆԵՐ. ԻՆՉՊԵՍ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՓՈՐՁ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

Այս գրքի ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել հարյուրավոր ձեռնարկատերեր ու բիզնես-հրեշտակներ, ովքեր հարցազրույցների ու քննարկումների միջոցով փորձել են օգնել սկսանկներին իրենց խորհուրդներով: Այս գրքում ամփոփված է ԱՄՆ-ում ապրող և տասնյակ տարիներ ներդրումներով զբաղվող բիզնես-հրեշտակների փորձը: Նրանցից շատերի անունները գուցեև ձեզ ծանոթ լինեն, քանի որ այս մարդիկ հասել են մեծ ճանաչման որպես մասնավոր և վենչուրային ներդրողներ:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9MzZPczJmbm55VDQ/view”]

ՍԹԻՎԵՆ ՍԹՐԱՈՒՍ

«ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԻԶՆԵՍ-ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ»

Այս գիրքը առօրյա օգտագործման իրերի ստեղծման պատմությունն է՝ հեռակառավարման վահանակից, միկրոալիքային վահանակից մինչև պատճենահանման սարք և այլն: Հեղինակը պատմում է ոչ միայն դրանց ստեղման պատմություների մասին, այլև ներկայացնում է շուկա մուտք գործելու և այդ ճանապարհին հեղինակների առջև կանգնած դժվարությունների ու դրանց հաղթահարման պատմությունը: Իր հետազոտությունների հիման վրա նա ներկայացնում է մարտավարություններ, որոնց միջոցով կարելի է հանճարեղ գաղափարները վերածել հանճարեղ արտադրանքի:

[efsbutton style=”” size=”” color_class=”” align=”left” type=”link” target=”true” title=”Ներբեռնել” link=”https://drive.google.com/file/d/0B9yrayEQQGE9RTR1TlpOd2dwXzQ/view”]

In this article


Join the Conversation