ԵԹԵ ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԻ ԵՎ ԼԻՆԻ ՃԻՇՏ ՊԱՀԸ

Եթե ձեր բախտը բերի, դուք կմնաք միայնակ: Ամբողջովին միայնակ, երբ ոչ ոք չի լինի ձեր կողքին, և դուք ստիպված կլինեք հենվել միայն ինքներդ ձեզ վրա:

8719
ԵԹԵ ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԻ ԵՎ ԼԻՆԻ ՃԻՇՏ ՊԱՀԸ

Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, կյանքը կհարվածի ձեզ այնպես, ինչպես ընկկույզին են հարվածում, որպեսզի դուրս բերեն միջուկը:

Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, դուք այնպիսի ցավ կզգաք, որը ձեզ կստիպի մեռնել, իսկ հետո կօգնի ներքուստ վերածնվել:

Եթե ձեր բախտը բերի, դուք կարտասվեք: Եվ այդ արցունքները զսպել հնարավոր չի լինի: Բայց հենց այդ արցունքների միջոցով դուք ազատություն կգտնեք ու կգտնեք իրական կյանքը:

Եթե ձեր բախտը բերի, դուք մի օր խոցելի կլինեք ուրիշների ներկայությամբ և ոչ մի կերպ չեք կարողանա դա թաքցնել: Եվ այդ ժամանակ կհասկանաք, թե ով է ձեր կողքին, իսկ ով՝ ոչ:

Եթե ձեր բախտը բերի, դուք չեք իմանա որոշ հարցերի պատասխաններ: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք ինչ-որ բան ինքնուրույն հորինել:

Եթե ձեր բախտը բերի, դուք կհիասթափվեք մարդկանցից, գաղափարներից, ուսուցիչներից ու հրաշագործներից: Եվ այդ ամենը վերապրելով՝ դուք կկարողանաք տեսնել իրական աշխարհը:

Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, դուք չեք ունենա մեկին, ումից կարողանաք խորհուրդ հարցնել: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք գտնել ձեր ներքին կողմնացույցը:

Եթե ձեր բախտը բերի, դուք կկորցնեք, կխաբնվեք, դավաճանված ու տրորված կլինեք: Այդ ամենն իր հետքը կդրոշմի ձեզ վրա, և այդ փորձը այսուհետ միշտ ձեզ հետ կլինի:

Եթե ձեր բախտը բերի, դուք փող չեք ունենա և ստիպված կլինեք իրական շփման մեջ մտնել այն մարդկանց հետ, ում նախկինում կարելի կլիներ պարզապես վճարել և ստանալ ձեր ուզածը:

Եթե ձեր բախտը բերի, դուք շատ փող կունենաք և կզգաք հուսահատություն, երբ կվերանա այն պատրանքը, որ երջանկությունը փողի մեջ է:

Եթե ձեր բախտը բերի, ձեզ ոչ բոլորը կսիրեն: Եվ դուք ստիպված կլինեք նորից կառուցել ձեր արժեքային համակարգը, իսկ բոլորին դուր գալու ցանկությունը այլևս չի խեղդի ձեր կոկորդը:

Եթե ձեր բախտը բերի, մտերիմներից մեկը երես կթեքի ձեզնից: Եվ դուք կիմանաք երջանիկ պահերի համար վճարվող արժեքը:

Եթե ձեր բախտը բերի, դուք կբախվեք ձեր սիրելիների հետ, և կլինի երկու ճշմարտությունը՝ ձերը և նրանցը: Եվ դուք կզգաք երկու՝ իրարից անջատ տիեզերքների մեջ առկա տարածությունը, որոնք հազիվ են առնչվում մեկը մյուսի հետ:

Եթե ձեր բախտը բերի, դուք կկարողանաք հաղթահարել այս ամենը: Եվ գտնել միջոց ինքներդ ձեզ վերափոխելու համար: Դուք կզգաք, թե ինչպես ցավը կվերափոխվի գեղեցկության, բարկությունը` համակերպման, վախը՝ ձեռքբերման, ուրախությունը՝ ոգեշնչման: Իսկ այս ամենից մնացած սպիերը կդառնան դռներ ձեզ համար, դռներ դեպի…

Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը…

Հեղինակ՝ Ա. Դետիշիձե

In this article


Join the Conversation