Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, կյանքը կհարվածի ձեզ այնպես, ինչպես ընկկույզին են հարվածում, որպեսզի դուրս բերեն միջուկը:
Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, դուք այնպիսի ցավ կզգաք, որը ձեզ կստիպի մեռնել, իսկ հետո կօգնի ներքուստ վերածնվել:
Եթե ձեր բախտը բերի, դուք կարտասվեք: Եվ այդ արցունքները զսպել հնարավոր չի լինի: Բայց հենց այդ արցունքների միջոցով դուք ազատություն կգտնեք ու կգտնեք իրական կյանքը:
Եթե ձեր բախտը բերի, դուք մի օր խոցելի կլինեք ուրիշների ներկայությամբ և ոչ մի կերպ չեք կարողանա դա թաքցնել: Եվ այդ ժամանակ կհասկանաք, թե ով է ձեր կողքին, իսկ ով՝ ոչ:
Եթե ձեր բախտը բերի, դուք չեք իմանա որոշ հարցերի պատասխաններ: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք ինչ-որ բան ինքնուրույն հորինել:
Եթե ձեր բախտը բերի, դուք կհիասթափվեք մարդկանցից, գաղափարներից, ուսուցիչներից ու հրաշագործներից: Եվ այդ ամենը վերապրելով՝ դուք կկարողանաք տեսնել իրական աշխարհը:
Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը, դուք չեք ունենա մեկին, ումից կարողանաք խորհուրդ հարցնել: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք գտնել ձեր ներքին կողմնացույցը:
Եթե ձեր բախտը բերի, դուք կկորցնեք, կխաբնվեք, դավաճանված ու տրորված կլինեք: Այդ ամենն իր հետքը կդրոշմի ձեզ վրա, և այդ փորձը այսուհետ միշտ ձեզ հետ կլինի:
Եթե ձեր բախտը բերի, դուք փող չեք ունենա և ստիպված կլինեք իրական շփման մեջ մտնել այն մարդկանց հետ, ում նախկինում կարելի կլիներ պարզապես վճարել և ստանալ ձեր ուզածը:
Եթե ձեր բախտը բերի, դուք շատ փող կունենաք և կզգաք հուսահատություն, երբ կվերանա այն պատրանքը, որ երջանկությունը փողի մեջ է:
Եթե ձեր բախտը բերի, ձեզ ոչ բոլորը կսիրեն: Եվ դուք ստիպված կլինեք նորից կառուցել ձեր արժեքային համակարգը, իսկ բոլորին դուր գալու ցանկությունը այլևս չի խեղդի ձեր կոկորդը:
Եթե ձեր բախտը բերի, մտերիմներից մեկը երես կթեքի ձեզնից: Եվ դուք կիմանաք երջանիկ պահերի համար վճարվող արժեքը:
Եթե ձեր բախտը բերի, դուք կբախվեք ձեր սիրելիների հետ, և կլինի երկու ճշմարտությունը՝ ձերը և նրանցը: Եվ դուք կզգաք երկու՝ իրարից անջատ տիեզերքների մեջ առկա տարածությունը, որոնք հազիվ են առնչվում մեկը մյուսի հետ:
Եթե ձեր բախտը բերի, դուք կկարողանաք հաղթահարել այս ամենը: Եվ գտնել միջոց ինքներդ ձեզ վերափոխելու համար: Դուք կզգաք, թե ինչպես ցավը կվերափոխվի գեղեցկության, բարկությունը` համակերպման, վախը՝ ձեռքբերման, ուրախությունը՝ ոգեշնչման: Իսկ այս ամենից մնացած սպիերը կդառնան դռներ ձեզ համար, դռներ դեպի…
Եթե ձեր բախտը բերի, և լինի ճիշտ պահը…
In this article
- ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ամենակարևոր բանը
- անհատ
- անհատի առաքելությունը
- անձի հոգեբանություն
- անսահմանափակ հնարավորություններ
- աշխատանք
- առաքելություն
- արժեքային համակարգ
- արժեքներ
- արժեքների մասին
- երազանքներ
- երջանիկ կյանք
- երջանկություն
- ժամանակ
- ժամանակի մասին
- իմ առաքելությունը
- իմ առաքելությունը կյանքում
- ինչ անել կյանքի հետ
- ինչի վրա ծախսել կյանքը
- ինչով զբաղվել
- ինչպես ապրել կյանքը
- ինչպես գտնել մոտիվացիա
- ինչպես սկսել սեփական գործ
- կյանք
- կյանքի իմաստ
- հաջողություն
- հնարավորություններ
- հոգեբանական վերլուծություն
- հոգեբանություն
- մարդու առաքելությունը
- մոտիվացիա
- նպատակներ
- տաղանդներ
Join the Conversation