Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան արվարձանում՝ Շինիժուայ ազգային պարկում, սարսափազդու փայտյա կախովի կամուրջը փոխարինվել է… ավելի սարսափազդու ապակյա կամրջով: Այսօր այն աշխարհի ամենաերկար կամուրջն է ապակյա հատակով՝ 300 մ երկարությամբ: Կամուրջը գտնվում է երկրի մակերևույթից 180մ բարձրության վրա:
Բուդդայի լեռան երկու գագաթներն իրար միացնող կամուրջը այսուհետ բաց է զբոսաշրջիկների համար:
Էքստրիմի, ինչպես նաև էքստրեմալ սելֆիների սիրահարները մեծ ոգևորությամբ շտապում են այնտեղ. միայն թե հաղթահարել սեփական վախն ու կամրջի ողջ երկարությունը քչերին է հաջողվում:
Շատ այցելուներ անցնում են կամրջի վրայով բազրիքներից կամ իրենց ընկերներից կառչած, մյուսների ոտքերն էլ այնպես են թուլանում այդ սարսափազդու տեսարանից, որ միայն չորեքթաթ քայլել կամ սողալ են կարողանում:
Իսկ թե ինչ են զգացել այս կամուրջը կառուցողները, միայն Բուդդան գիտի…
Join the Conversation