Ովքե՞ր են Հայաստանում նոր բիզնես մշակույթ ստեղծող գործարարները, մարդիկ, ովքեր կրթված են, նորարար, պրպտող ու քայլում են ժամանակին համընթաց: Այդ մարդկանց ոչինչ չէր խանգարում իրենց ապագան կառուցել արտասահմանում և խուսափել այն դժվարություններից, որոնք նրանք ստիպված են հաղթահարել Հայաստանում՝ ճանապարհ հարթելով իրենց համար: Սակայն նրանք նախընտրում են ոչ միայն ստեղծել ու զարգացնել հայկական արտադրանք, այլև դուրս բերել այն համաշխարհային ասպարեզ:
Լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր, բիզնես թրեյներ և գործարար Գրիգոր Առաքելյանը հետաքրքիր զրույցների շարք է նախաձեռնել երիտասարդ ու եռանդուն հայ գործարարների հետ: Այս մարդկանց մասին արժե իմանալ, նրանցից սովորել, նրանց աշխատանքով ու ձեռքբերումներով ոգևորվել ու կերտել արդեն սեփական հաջողության ճանապարհը:
Ձեզնից շատ-շատերը հավանաբար արդեն հասցրել են լինել «Արտ Լանչ» սննդի կետերից մեկում, վայելել համեղ սնունդն ու հաճելի միջավայրը: Առաջարկում ենք Գրիգոր Առաքելյանի օգնությամբ ծանոթանալ այս հետաքրքիր բիզնեսի ստեղծման ու զարգացման պատմությանը, իմանալ այն դժվարությունների մասին, որոնք հաջողությամբ հաղթահարել է «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը: Հաջողակ գործարարը կիսվում է իր փորձով, բիզնեսի կառավարման, անձնականի և բիզնեսի համադրման իր սկզբունքներով, որոնք, միանշանակ, կարող են օգտակար լինել սկսնակ կամ ապագա բիզնեսմեններին: Մաղթում ենք հաճելի դիտում:
In this article
- ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ՄԱՐԴԻԿ
- արտ լանչ
- Բակուր Մելքոնյան
- Բակուր Մելքոնյան Արտ Լանչ
- Բակուր Մելքոնյան գործարար
- բիզնես
- գործարար
- Գրիգոր Առաքելյան
- Գրիգոր Առաքելյան հարցազրույց
- ինչպես հիմնել բիզնես
- ինչպես հիմնել բիզնես Հայաստանում
- ինչպես սկսել բիզնես
- ինչպես սկսել սեփական գործ
- ինչպես սկսել սեփական գործ Հայաստանում
- լանչ
- հայ գործարար
- հայ գործարարներ
- հայ գործարարների մասին
- հայկական արտադրանք
- սեփական գործ
- սեփական գործ Հայաստանու
- սննդի առաքում
- սննդի կետ
Join the Conversation