ԲԱԿՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՐՏ ԼԱՆՉ). ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

Բիզնես թրեյներ և գործարար Գրիգոր Առաքելյանի հյուրն այս անգամ Բակուր Մելքոնյանն է՝ «Արտ Լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիրը, ով պատմում է իր անցած հետաքրքիր ճանապարհի, ընտանեկան բիզնեսի հիմնադրման և հայկական արտադրանքի զարգացման մասին:

9156
ԲԱԿՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ԱՐՏ ԼԱՆՉ). ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

Ովքե՞ր են Հայաստանում նոր բիզնես մշակույթ ստեղծող գործարարները, մարդիկ, ովքեր կրթված են, նորարար, պրպտող ու քայլում են ժամանակին համընթաց: Այդ մարդկանց ոչինչ չէր խանգարում իրենց ապագան կառուցել արտասահմանում և խուսափել այն դժվարություններից, որոնք նրանք ստիպված են հաղթահարել Հայաստանում՝ ճանապարհ հարթելով իրենց համար: Սակայն նրանք նախընտրում են ոչ միայն ստեղծել ու զարգացնել հայկական արտադրանք, այլև դուրս բերել այն համաշխարհային ասպարեզ:

Լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր, բիզնես թրեյներ և գործարար Գրիգոր Առաքելյանը հետաքրքիր զրույցների շարք է նախաձեռնել երիտասարդ ու եռանդուն հայ գործարարների հետ: Այս մարդկանց մասին արժե իմանալ, նրանցից սովորել, նրանց աշխատանքով ու ձեռքբերումներով ոգևորվել ու կերտել արդեն սեփական հաջողության ճանապարհը:

Ձեզնից շատ-շատերը հավանաբար արդեն հասցրել են լինել «Արտ Լանչ» սննդի կետերից մեկում, վայելել համեղ սնունդն ու հաճելի միջավայրը: Առաջարկում ենք Գրիգոր Առաքելյանի օգնությամբ ծանոթանալ այս հետաքրքիր բիզնեսի ստեղծման ու զարգացման պատմությանը, իմանալ այն դժվարությունների մասին, որոնք հաջողությամբ հաղթահարել է «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը: Հաջողակ գործարարը կիսվում է իր փորձով, բիզնեսի կառավարման, անձնականի և բիզնեսի համադրման իր սկզբունքներով, որոնք, միանշանակ, կարող են օգտակար լինել սկսնակ կամ ապագա բիզնեսմեններին: Մաղթում ենք հաճելի դիտում:

In this article


Join the Conversation