1. Նպատակներ. Եթե դուք ուղարկել եք ռեզյումե, ակնհայտ է, որ նպատակը աշխատանք ստանալն է: Դրա մասին գրել չարժե: Կա միայն մեկ բացառություն. եթե դուք հանկարծակի որոշել եք փոխել ձեր գործունեության ոլորտը, պետք է պարզաբանել` ինչու եք ուզում գնալ այդ քայլին:
2. Աշխատանքային անհամապատասխան փորձ. Հնարավոր է, որ դուք կաթնային կոկտեյլ պատրաստելու մեջ հմուտ վարպետ եք, սակայն այս ավելորդ «աղբը» ձեզ պետք չի գա ռեզյումեում: Այնպես որ, ազատվեք դրանից: Ինչպես նշում է կարիերայի և Resume Strategist ընկերության հիմնադիր Ալիսա Գելբարդը, ռեզյումեի մեջ անհամապատասխան աշխատանքային փորձը նշելը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ այն իրենից ներկայացնում է լրացուցիչ գիտական հմտություններ կամ հնարավորություններ, որը ձեզ պետք կգա նոր պաշտոնում:
3. Ավելորդ ինֆորմացիա. Ռեզյումեում պարտադիր չէ նշել ընտանեկան կարգավիճակի կամ հավատքի մասին: Առաջ միգուցե դա ստանդարտ կետ լիներ, սակայն ոչ հիմա: Սա ոչ մի աղերս չունի աշխատանքային ոլորտի հետ:
4. Հոբբի. Ոչ մի գործատուի չի հետաքրքրի ձեր հոբբին, եթե այն ուղղակիորեն կապ չունի աշխատանքի հետ: Թղթին հոբբիի հիշատակումը դատարկ տեղերի և ընթերցողի ժամանակի անիմաստ վատնում է:
5. Երբ լկտիաբար ստում են. CareerBuilder կայքը ավելի քան 2000 մասնագետներից հարցում է անցկացրել, որից պարզվել է, թե որոնք են ամենից շատ օգտարգոծվող աբսուրդ ստերը: Թեկնածուներից մեկն իր ռեզյումեում հավատացնում էր, որ նախկինում եղել է գեներալ, մյուսը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր է, ավելի աբսուրդ երրորդը ավելի քան վստահ էր, որ ավարտել է մի քոլեջ, որը գոյություն էլ չունի:
6. Տարիք. Եթե տարիքի խտրականության մասին չեք ուզում ընդգծել, ուրեմն առանց խղճի խայթի ջնջեք այդ կետը ռեզյումեում:
7. Չափից շատ տեքստերը. Ռեզյումեում պետք է լինի շատ բաց թողնված տեղ ու նորմալ տառատեսակ ու տառաչափ: Պետք չէ ամբողջ ինֆորմացիան տեղավորել մի էջում, դա նույնպես ձախողում է:
8. Ազատ ժամանակ. Եթե դուք ինչ-որ ժամանակահատված չեք աշխատել, օրինակ՝ընտանեկան կարգավիճակից կամ որոշակի պայմաններից ելնելով, կամ ճանապարհորդել եք, նախընտրելի կլինի այդ տեղեկությունը չներառել ռեզյումեում: Մի ընկերությունում դրան կարող են նորմալ վերաբերվել, իսկ որոշներում՝ հասկանան, որ թողել եք աշխատանքը, օրինակ՝ որպեսզի ճանապարհորդեք:
9. Խորհուրդ-առաջարկություն. Եթե ինչ-որ մեկը ցանկանա ստանալ տեղեկություն ձեր նախորդ աշխատավայրից կամ ձեր ուսումնական կենտրոնից, դրա մասին ձեզ անպայման կտեղեկացնեն: Այնպես որ, եթե վերջում գրում եք «առկա են հարցման հղումներ», դուք ուղղակիորեն ծախսում եք արժեքավոր տեղ:
10. Ձևաչափ. Ռեզյումեի արտաքին տեսքը նույքան կարևոր է, որքան նրա բովանդակությունը: Ամենալավ ձևաչափը այն է, որից հարմարավետ կլինի օգտվել: Կարևորն այն է, որ ձեր մենեջերը հեշտությամբ կարողանա գտնել համապատասխանություն ձեր աշխատանքի և գործատուի միջև:
11. Ներկա ժամանակով նախադասություն անցյալ աշխատանքի մասին. Երբեք մի նկարագրեք աշխատանքային նախորդ փորձը՝ նախադասություն կառուցելու համար օգտագործելով ներկա ժամանակ: Ներկա ժամանակով կարող եք խոսել միայն ներկա աշխատանքի մասին:
12. Անկիրթ, ոչ պրոֆեսիոնալ էլ.փոստ. Դադարեք օգտագործել էլ.փոստ-ի հնացված հասցեներ՝ BeerLover123@gmail.com կամ CuteChick@mail.ru: Միգուցե շատ եք ցանկանում լինել օրիգինալ, բայց արդյունքում ստացվում է ծիծաղելի պատկեր: Նոր էլ.հասցե բացեք ու գլուխներդ շատ մի ցավեցրեք անվան ընտրության հարցում. ձեր ազգանունը լրիվ բավական է:
13. Ցանկացած անպետք բառ. Չկա ոչ մի անհրաժեշտություն գրելու «հեռախոս» բառը հեռախոսահամարի դիմաց: Ակնհայտ է, որ այդ թվերը հեռախոսահամար են: Նույնը վերաբերում է նաև էլ.հասցեին:
14. Աղյուսակներ, նկարներ, գրաֆիկա. Նմանատիպ արտառոց ներդիրները մենեջերների մոտ կառաջացնեն միայն մեկ արձագանքը. «Սա լու՞րջ է, Դուք ադեկվա՞տ եք»: Եթե անգամ դուք համարվում եք իդեալական թեկնածու, շատ քիչ կլինի հավանակությունը, որ ձեր ռեզյումեն կհասնի մենեջերի սեղանին նման տեսքով: Իհարկե, կան որոշակի բացառություններ. եթե դուք դիզայների, իլյուստրատորի կամ ստեղծագործական նմանօրինակ ոլորտների համար եք դիմում, ուրեմն այս պայմանն այդքան էլ խիստ չէ ձեր դեպքում:
15. Հետադարձ կապ նախորդ աշխատավայրից. Սա ոչ միայն վտանագավոր է, այլև ուղղակի հիմարություն է: Դուք իսկապես ցանկանու՞մ եք, որպեսզի ձեզ գործատուն զանգահարի գրասենյակ: Ձեզ պահեք ձեր աշխատանքային կոնտակտները, եթե չեք ուզում խայտառակված ազատվել:
16. Ձեր ղեկավարի անունը. Մի գրեք ռեզյումեում ձեր ղեկավարի անունը, եթե 100 % համոզված չեք, որ նա դեմ չի լինի պոտենցիալ գործատուի հետ շփմանը: Նրա անվան հիշատակումը տրամաբանական է կամ արդարացված այն դեպքում, երբ անունը հայտնի է ձեր ոլորտում կամ արժանի է ուշադրության:
17. Ընկերության կողմից ընդունված սպեցիֆիկ պրոֆեսիոնալիզմ. Համոզվեք, որ ռեզյումեում չկան արտահայտություններ, որոնք հասկանալի են միայն ձեզ և ձեր գործընկերներին: Խոսքը ընկերության անվան մեջ առկա ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների և գործընթացների մասին է:
18. Սոցիալական ցանցերում անձնական էջին հղումներ. Ձանձրացնող բլոգների, Pinterest-ի կամ Instagram-ի հղումները ձեր ռեզյումեին մեծ արժեք չեն տալու, չեն ավելացնի ռեզյումեի արժեքավոր լինելը: Թեկնածուները, որոնք վստահ են իրենց սոցցանցերում անձնական հաշիվների արժեքին, հիմնականում մերժվում են: Բայց ռեզյումեում անպայման ներառեք այն հղումները, որոնք անմիջական առնչություն ունեն մասնագիտական ոլորտի հետ, ինչպես օրինակ՝ LinkedIn-ը:
19. Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ. Մենեջերը կկորցնի ձեր նկատմամբ տածած ամենափոքր հետաքրքրությունը, երբ դուք ներառեք ռեզյումեում տեղեկություն մինչև 2000թ.-ը աշխատանքային վայրի մասին: Նշեք արդիական փորձ, որը, իրոք,անհրաժեշտ կլինի նոր վայրում: Նույնը վերաբերում է դասընթացներ անցնելու սերտիֆիկատների մասին:
20. Հիշեցում աշխատավարձի մասին. Որոշ հայցորդներ ներառում են տեղեկություն այն մասին, թե որքան է կազմել իրենց աշխատավարձը նախորդ աշխատավայրում: Սա ավելորդ տեղեկություն է, նաև խանգարող հանգամանք, քանի որ գործատուի մոտ կարող է ստեղծվել թյուր պատկեր իբրև թե աշխատանքային պրոցեսում ձեզ հետաքրքրում է միմիայն աշխատավարձը: Թե ինչքան կփափագեք ստանալ, դա նույնպես չարժե նշել: Ռեզյումեն նախատեսված է նախևառաջ մասնագիտական փորձն ու հմտությունները ցույց տալու համար: Չարժե շտապել, աշխատավարձին վերաբերող հարցերը կհասցնեք քննարկել հարցազրույցի ընթացքում:
21. Դեն նետված տառատեսակ. Մի օգտագործեք Times New Roman տառատեսակը: Սա վաղուց է հասցրել հնանալ: Հաշվի առեք չափն ու օգտագործեք ստանադարտ տառատեսակ: Իհարկե, կարևոր է, որ տեքստը լինի գեղեցիկ և ժամանակակից, սակայն շատ ավելի կարևոր է տեքստի դյուրընթեռնելիությունը:
22. Յուրահատուկ տառատեսակ. Աշխատանք փնտրողներն իրենց ռեզյումեն յուրահատուկ ներկայացնելու համար հաճախ օգտագործում են դժվար, արտասովոր և զվարճալի տառատեսակներ: Հավատացեք, նմանատիպ ռեզյումեները դժվար կլինի կարդալ: Ռեզյումեն կարդացողը ձեր ստեղծագործող լինելը հեշտությամբ կդնի մի կողմ:
23. Նյարդայնացնող բառաֆոնդ. CareerBuilder-ը նաև բացահայտել է, թե որ արտահայտությունների օգտագործումն է տանում մերժման: Այս ցանկում հայտնվել են այնպիսի բառեր ու արտահայտություններ, ինչպիսիք են՝ «լավագույնն իր տեսակի մեջ» , «համակարգված աշխատանք» «հաճելի՝ շփումներում»: Կան բառեր, իսկապես, որոնք դուր կգան գործատուին: Դրանցից են՝ ձգտող, հաջողվեց, խնդիրը լուծվեց, թողարկվեց:
24. Ինչ պատճառներով եք լքել նախորդ աշխատատեղը. Աշխատանք փնտրողները կարծում են, որ նախորդ աշխատանքից դուրս գալու մանրակրկիտ նկարագրությունը նրանց կտա պաշտոնի բարձրացման մեջ մեծ հնարավորություններ: Դա այդպես չէ: Եթե դա կարևոր լինի ձեզ կամ գործատուին, դուք կասեք դա հարցազրույցի ժամանակ:
25. Հաջողություններ՝ «գնահատականի ասպարեզում». Դպրոցը և համալսարանը ավարտելուց հետո դժվար ձեր գնահատականները երբևէ պետք գան սեփական առավելությունն ընդգծելու հարցում: Եթե դուք չեք կարող գլուխ գովալ կարմիր դիպլոմով կամ այլ «առավելություններով», ուրեմն մոռացեք գնահատականների հիշատակման մասին:
26. Աշխատանք ունենալու բարդ պատճառներ. Ռեզյումեն երկարաշունչ բացատրությունների համար նախատեսված տարածք չէ՝ «ինչու՞ է ինձ պետք այդ աշխատանքը» կամ «ինչու եմ հենց ես համապատասխանում այդ պաշտոնին»: Ձեր փոխարեն դա մեծահոգաբար կանեն ձեր հմտությունները, գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը:
27. Լուսանկար. Հնարավոր է անցյալում ինչ-որ մի ժամանակ սա կարող էր նորմալ լինել, սակայն հիմա սա կարծես տարօրինակ է, եթե ոչ անճաշակ կամ վանող երևույթ:
28. Կարծիք՝ փաստերի փոխարեն. Մի փորձեք ձեզ ավելի թանկ վաճառել, քան կաք: Սրանք միայն կարծիքներ են, այլ ոչ իրական փաստեր: Իսկ ձեզնից, հավատացած եղեք, սպասում են միայն փաստեր:
29. Կարճաժամկետ զբաղվածություն. Ժամանակավոր աշխատանքների մասին մի հիշատակեք ձեր ռեզյումեում, որից ձեզ վտարել են կամ որոնք ձեզ ուղղակի դուր չեն եկել:
30. Անձնական դերանուններ. Ռեզյումեում չպետք է ներառվեն «ես» , «ինձ» , «նա» , «իմ» և նմանօրինակ անձնական դերանուններ: Բոլորին էլ այսպես, թե այնպես հասկանալի է, որ ռեզյումեում տեղ գտած ամեն ինչ կապված է ձեր ու միմիայն ձեր փորձի հետ:
In this article
- ԱՇԽԱՏԱՆՔ
- CV աշխատանքի համար
- CV հայերեն օրինակներ
- CV ճիշտ ձև
- CV օրինակ
- CV օրինակներ
- աշխատանք
- աշխատավայր
- աշխատատեղ
- գործատու
- ինչպես գտնել աշխատանք
- ինչպես դիմել աշխատանքի համար
- ինչպես կազմել CV
- ինքնակենսագրություն
- խորհուրդներ
- հայերեն CV ներբեռնել
- հայերեն ռեզյումե
- հայերեն ռեզյումե ներբեռնել
- հայերեն ռեզյումե օնլայն
- հայերեն ռեզյումե օրինակ
- հայերեն ռեզյումե օրինակներ
- հայերեն ռեզյումեի նմուշներ
- ճիշտ ռեզյումե
- ռեզյումե
- ռեզյումե աշխատանքի համար
- ռեզյումե խորհուրդներ
- ռեզյումե ճիշտ ձև
- ռեզյումե ուղարկել
- ռեզյումե օնլայն
- ռեզյումե օրինակ
- ռեզյումե օրինակներ
- ռեզյումեի ձև
- ռեզյումեի նմուշ
- ռեզյումեի նմուշներ
- ռեզյումեի օրինակ
- ռեզյումեի օրինակներ
- սխալներ
- օնլայն ռեզյումե
Join the Conversation