ԻՆՉՊԵ՞Ս Է ԳԼՈՒԽ ԳՈՎԱԼԸ ՍՊԱՆՈՒՄ ՄԵՐ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ

Մեր շատախոսությունն ու գլուխգովանություն հաճախ կարող են դառնալ անհաղթահարելի պատնեշ մեր նպատակների հասնելու ճանապարհին: Ինչպե՞ս չկորցնել մոտիվացիան կես ճանապարհին, ինչպե՞ս լինել համբերատար և խոսել միայն արված գործերի մասին:

7343
Գլուխ գովալը սպանում է մոտիվացիան

Հաճա՞խ եք հայտնվել այնպիսի անհարմար իրավիճակում, երբ ձեզ հարցրել են. «Իսկ ի՞նչ եղավ այն նախագիծը, որի մասին պատմում էիր»: Մինչդեռ դուք արդեն վաղուց կորցրել եք հետաքրքրությունը այդ նախագծի հանդեպ: Չկա մոտիվացիա, ոչինչ չեք ցանկանում անել այդ ուղղությամբ, իսկ ընկերները դեռ շարունակում են հարցնել այդ մասին:  Հասկանալի՞ իրավիճակ է:

Բավական է խոստանալ ինչ-որ մեկին մի բան, և ցանկությունն անհետանում է՝ չգիտես՝ ուր. ինչ-որ բան խանգարում է մեզ իրականություն դարձնել ծրագրածը: 

Անձնական նպատակների բարձրաձայնումը սպանում է դրանց հասնելու մոտիվացիան:

Բայց այդ դեպքում ի՞նչն է մեզ մղում կիսվել մեր ապագայի ծրագրերով: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է անավարտ գործերով գլուխ գովալը կործանում մեր մոտիվացիան:

Առաջին հարցի պատասխանը մեկն է՝ մենք ցանկանում ենք հավանություն լսել:

Ինչ-որ բան անելիս մենք գրեթե միշտ ձգտում ենք զարմացնել մեզ շրջապատողներին, ընդունվել նրանց կողմից ու հավանության արժանանալ: Մենք ուզում ենք, որ մեզ գովեն, դրական գնահատեն մեր աշխատանքի արդյունքի համար: Երբ մի բան ավարտին ենք հասցնում, անմիջապես շտապում ենք ցույց տալ դա բոլորին: Բայց շատ հաճախ մենք ցույց ենք տալիս նաև անավարտ աշխատանքները: Այդպիսի պահերի մենք ուզում ենք լսել, որ մեր աշխատանքը շատ լավն է, և բոլորը անհամբեր սպասում են արդյունքին: Մենք ցանկանում ենք, որ մեր համոզմունքներն ամրապնդվեն քաջալերանքով, բայց ստացվում է լրիվ հակառակը:

Նպատակի իրականացմանը մեզ մղում է ուրիշներին զարմացնելու ցանկությունը, բայց հերիք է մենք ցույց տանք դեռ «հում» նախագիծը, պատմենք դրա մասին և… վերջ, մենք արդեն ստացանք որոշակի քաջալերանք ու համակրանք, գուցե նաև զարմացրինք մեր ընկերներին: Նպատակն իրագործված է: Եթե աշխատանքն ավարտենք ու ցույց տանք, արդեն ոչ ոքի չենք զարմացնի: Մենք արդեն կանխատեսելի ենք: Էլ ի՞նչ իմաստ ունի գործն ավարտին հասցնել, եթե դրանով նոր բան չենք ասելու:

Սա մոտիվացիայի կորստի պատճառներից մեկն է այն մարդկանց, ովքեր ժամանակից շուտ են բացահայտում իրենց խաղաքարտերը:

Համաձայնեք, ավելի տպավորիչ է այն մարդկանց աշխատանքը, որոնք լուռ աշխատել են ու գլուխգործոց ստեղծել: Անգամ եթե ամեն օր զրուցում եք ձեր ընկերոջ հետ առօրեական հարցերի մասին, բոլորովին պարտադիր չէ նրան փուլ առ փուլ պատմել ձեր նպատակների մասին: Պատկերացրեք նրա զարմանքը, երբ ավարտուն գործ կներկայացնեք նրան:

Հետևություն №1: Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, մինչև չավարտեք գործը: Ապառիկով գլուխ գովալը հանգցնում է ձեր ներսի կրակը:

Գիտնականները բացահայտել են, որ մեր ուղեղը չի տարբերում ֆիզիկական գործողությունները երևակայական գործողություններից: Երբ մարդ պատկերացնում է գործողությունը, ուղեղի համապատասխան կենտրոնն  ակտիվանում է, ասես մարմնի այդ մասն իսկապես շարժվում է: Նույնը լինում է նաև երաժշտություն վերհիշելիս:

Հետևություն №2: Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար:

Երբ դուք պատմում եք ձեր ծրագրերի մասին, նկարագրում այն, ուղեղին թվում է, թե ձեր ծրագրերն արդեն իրագործված են և այլևս առանձնահատուկ չի լարվում դրանց իրականացման համար:

Խոսքը, սակայն, ոչ թե մտածական պատկերացման՝ վիզուալիզացիայի մասին է, այլ բարձրաձայն որևէ մեկին պատմելու մասին: Նպատակի վիզուալիզացիայի ժամանակ մենք ծրագրավորում ենք մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը և նպատակակետ նշում մեզ համար, մինչդեռ ուրիշներին պատմելով մեր անելիքների մասին՝ մենք ուղեղին փոխանցում ենք այդ ամենը որպես կատարված փաստ:

Մեզ առաջնորդում է շախախնդրությունը, երբ մենք ձգտում ենք հնարավորինս շուտ պատմել մեր ծրագրերի մասին: Մենք ձգտում ենք կարճաժամկետ բավարարման, բայց հազիվ թե մեզ հաջողվի բարձրանալ մեր ընկերների աչքում՝ պատմելով ինչ-որ մի բանի մասին, որը դեռ գոյություն չունի:

Գլուխ գովալը սպանում է մոտիվացիան

Երբ մեր առջև նպատակ ենք դնում, մեր օրգանիզմը արտադրում է էներգիա՝ որպես շարժիչ ուժ դրան հասնելու համար: Մենք ունենք 100% անհրաժեշտ «վառելիք», բայց ինչպե՞ս ենք այն օգտագործում:

Հանդիպում ենք մեր ընկեր Արամին և պատմում նրան, որ, օրինակ, ինտերնետ-խանութ ենք պատրաստվում բաց անել: Արդյունքում մեր էներգիայի 10%-ն արդեն ծախսվեց Արամին այդ մասին պատմելու վրա: Հետո գնում ենք Կարեն անունով ընկերոջ մոտ ու ամենայն մանրամասնությամբ նկարագրում նրան մեր գաղափարը: Եվս 10%, գուցե ամբողջ 20% կորավ մեր էներգիայից: Հետո աշխատակիցներին պատմեցինք, ծնողներին և այլն: Որքա՞ն էներգիա մնաց մեզ, երեսո՞ւն տոկոս, տա՞սը, իսկ գուցե մեր էներգիայից էլ ավելին ենք սպառել այդքան խոսելու արդյունքում:

Որպեսզի հասնեք մեր նպատակին, մեզ պետք է ողջ 100%-ը, և ոչ մի տոկոս պակաս: Հակառակ դեպքում մենք նպատակակետին չենք հասնի, վառելանյութը պարզապես չի հերիքի:

Իսկ ինչ անել, եթե այս պահին կես ճանապարհին ենք, արդեն հասցրել եք պատմել մեր նախագծի մասին ծանոթներին, դեռ ունեմք մի քիչ էներգիա, բայց հետաքրքրությունը կորել է ու մենք կանգնել ենք կես ճանապարհին: Հիմա կամ պետք է հրաժարվենք, կամ սպասենք մինչև նոր էներգիա կուտակվի: Տխուր է նաև գիտակցել, որ ուրիշներին պատմելու պատճառով ենք մենք ստիպված եք գործը ավարտին հասցնել:

Հետևություն №3: Օգտագործեք գլուխ գովալու ցանկությունը նպատակին հասնելու համար:

Սեղմեք ատամներն ու ոչ ոքի ոչինչ մի ասեք: Թող հենց գլուխ գովալու ցանկությունն էլ ձեզ առաջ մղի: Եթե ուզում եք ձեր գլուխգործոցով օր առաջ զարմացնել, պարզապես լռեք: Այդ դեպքում դուք հաստատ կանեք ամեն ինչ, որպեսզի նպատակն օր առաջ իրականություն դառնա:

Լռեք, ինչպես գերիները պատերազմի ժամանակ: Ձեր վառելիքն իզուր մի վատնեք: Շփվեք ընկերների հետ, ասես ոչինչ չի եղել: Մի ամաչեք, մի մտածեք, որ որևէ բան եք թաքցնում: Այս դեպքում դուք ոչ միայն չեք ծախսի ձեր «վառելիքը», այլև ճանապարհի կեսին կանգ առնելու դեպքում ոչ ոքի հաշվետվություն տալ պարտավոր չեք լինի:

Ամփոփենք արդյունքները.

  • Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, մինչև չավարտեք գործը:  Եթե խախտեք այս կանոնը, այլևս չեք ցանկանա առաջ շարժվել, քանի որ արդեն կանխատեսելի կլինեք ու ձեր բոլոր խաղաքարտերը բացահայտված կլինեն:
  • Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար: Երբ պատմում եք ձեր վերջնական նպատակի մասին, ուղեղը ավտոմատ նշում է գործը իբրև կատարված: Գիտությամբ ստուգված ու ապացուցված փաստ է: 
  • Մի շփոթեք նպատակի վիզուալիզացիան և հասարակական բարձրաձայնումը: Վիզուալիզացիան անհրաժեշտ է կիրառել, այն ազդակներ է տալիս մեր ենթագիտակցությանը, և վերջինս անպայման ճանապարհներ է փորձում գտնել նպատակն իրագործելու համար:
  • Երբ ձեր առջև նպատակ եք դնում, ձեր օրգանիզմը արտադրում է էներգիա, որը ձգտում է հնարավորինս շուտ իրականություն դարձնել ձեր նպատակները: Թույլ մի տվեք նրան ծախսվել ավելորդ շատախոսությունների վրա:

Հուսով ենք այս հոդվածն օգտակար կլինի ձեզ համար և դուք շատ շուտով իսկապես գլուխ գովալու առիթ կունենաք:

Ըստ՝ Իվան Պիրոգի ուսումնասիրությունների

In this article


Join the Conversation