ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Harvard Business Review-ն պատմում է այն մասին, թե ո՞րն է ժամանակակից մենեջմենթի լավագույն տարբերակը, ինչպե՞ս կառավարել ազատ մարդկանց կոլեկտիվն ու հասնել ընկերության բարձր արդյունավետության:

6608
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Ազատության զգացումը` անկախ նախագծից, ինչպե´ս, որտե´ղ և ե´րբ աշխատելու ընտրության հնարավորությունն է: Ազատությունը առավելություն է դառնում բոլոր ոլորտներում որակավորում ստացած մասնագետների համար ու հանդիսանում է որակյալ կարիերայի հիմնական բաղադրիչներից մեկը: Ազատությունից` օրինակ տանից աշխատելու հնարավորությունից, շահում է ոչ միայն անձնակազմը:

Այն ընկերությունում, որտեղ պաշտոնապես հնարավորություն է տրվում աշխատակիցներին գոնե ամսական 3 անգամ աշխատել հեռակա, այդ դեպքում տարեկան եկամտի բարձրացման հավանակությունը ավելանում է 10 %-ով:

Որոշ ընկերություններ, օրինակ վիդեոխաղեր արտադրող Valve ընկերությունը, (որի կապիտալիզացումը ընդամենը 2 տարի առաջ կազմում էր 3 մլրդ. դոլլար) իր հաջողությունը կապում է աշխատակիցներին ազատ աշխատանքային գրաֆիկ թույլատրելու հետ: Խոսքը այնպիսի համակարգի մասին է, երբ աշխատակիցները կարողանում են ընտրել` որ նախագծի վրա և ինչպես աշխատել: Ըստ Վալվե-ի` նմանատիպ աշխատելաոճը իր գլխավոր մրցակցային առավելություններից է` անձնակազմի ընտրության և պահելու հրացում:

Դավոսի տնտեսական ֆորումում հրապարակած մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ընկերություններում, որտեղ աշխատակիցները ցուցաբերել են «ազատության բարձր մակարդակ» իրենց փոխհարաբերությունններում, արդյունավետությամբ 10-20 անգամ գերազանցում են ազատության ցածր մակարդակ ունեցող ընկերությունների աշխատակիցներին:

Ահա մի քանի ընկերություններ, որոնք իրենց կորպորատիվ մշակույթում առաջնային է աշխատակցի ազատությունը:

Նյու Յորքի The Gerson Lehrman Group-ում աշխատակիցները չունեն կոնկրետ աշխատավայր: Նրանք աշխատում են տարբեր «թաղերում»` հարմարավետ տարածքներում, համապատասխան գործառույթներով (կոնֆերանսի սրահներ և սեղաններ, հեռախոսային սենյակներ, նույնիսկ գիշերային պահպանման պահարաններ): Կարող են ազատ տեղաշարժվել , անհրաժեշտության դեպքում շփվել նրանց հետ, ովքեր բիզնես նախագծեր են իրականացնում: Նրանք ընտրում են սեփական մտահղացումը, ուղղակիորեն չկան նախագծի մենեջերներ, կոնկրետ ապրանքային գծի պատասխանատուներ:

ReWork ընկերությունում բոլոր աշխատակիցները ունեն տարեկան 4 շաբաթյա բարձր վճարվող արձակուրդ, ինչպես նաև 4 շաբաթ` հեռակա աշխատանքի համար: Ընկերության աշխատակիցները անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայություններից օգտվելու համար կարող են վերցնել անսահմանափակ օրեր:

Nation Swell-ի աշխատակիցները երկուշաբթի օրերին աշխատանքը կատարում են համատեղ, Նյու-Յորքի գրասենյակում: Մնացած օրերին նրանք ազատ են գրասենյակում աշխատելիս, կարող են պարզապես աշխատել ցանկացած սրճարանում, թեյարանում կամ մեկ այլ հաճելի վայրում:

Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են 37Signals, Mozilla, Upworthy, Universal Mind, Stack Exchange, GitHub, Treehouse կազմակերպությունները ի սկզբանե հայտնի են եղել նրանով, որ իրենց թիմերը սփռված են տարբեր տեղերում: Ընկերությունը դա շահավետ է համարում նոր աշխատողներ ընդունելու հարցում: Խելացի աշխատակիցներին կարելի է ընդունել գործի միանգամից իրենց բնակության վայրից` պետության կամ գուցե աշխարհի որ հատվածում էլ նա լինի:

Այս ընկերությունները արդյունավետ մենեջմենթի օրինակ են: Աշխատանքի կազմակերպման այսպիսի քաղաքականության նպատակը արդյունքն է, ոչ թե ընթացքը: Եթե աշխատակիցը կարողանում է աշխատանքը որակյալ կատարել գրասենյակից դուրս, ապա պետք է նման հնարավորություն տալ այդ մարդուն:

Ահա երեք քայլեր` իմանալու համար, արդյոք, ձեր աշխատակիցներն էլ ունեն նման ազատության կարիք:

Հետաքրքրվեք ինչ են ակնկալում ձեր գործառուները և պատրաստ եղեք բավարարել նրանց ցանկությունները: Դուք չեք կարող իմանալ այդ կարիքները, եթե ձեր մարդկանց չեք տալիս ուղիղ հարց: Հաճախ դրանք հեռակա աշխատանքի կամ արձակուրդային վճարի բարձրացմանն են վերաբերում: Նաև կարելի է հնարավորություն տալ` ընտրել նախագիծ և անմիջական ղեկավար, ինչպես նաև նախագծի շրջանակներում հատուկ գործի կատարման համապատասխան վարձատրության չափը:

Ամենալավ մեթոդը մարդկանց կարծիքը լսելն է. Դա երես առ երես քննարկումն է, և ոչ ձևակերպված հարցումը: Այդպես դուք բարձրացնում եք անկեղծ պատասխաններ լսելու հնարավորությունը:

Անձնական և աշխատանքային կյանքի համադրությունը բավական ինտիմ հարց է, իրական պատկերը պատկերացնելու համար, ուստի շատ կարևոր է լսելը: Եթե Ձեր ընկերությունը մեծ է յուրաքանչյուրին հարցնելու համար, արեք հնարավորինը: Գոնե մի քանի քննարկում անցկացրեք տարբեր բաժնի աշխատողների հետ:

Տրամադրեք բավական ժամանակ տարածության վրա կոմունիկացիոն գործիքների ուսումնասիրման համար: Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Slack-ը, Hipchat-ը, Yammer-ը, Trello-ն և Asana-ն, շուկա են ներմուծում կոմունիկացիայի նոր միջոցներ, որոնք հեշտացնում են աշխատակիցների հեռակա շփումը: Եթե դուք վստահ չեք` ինչպիսի տեխնիկական միջոցով կարելի է կոլեկտիվում շփվել, կապվեք որևիցե սթարթափի կամ տեղի սթարթափյան էկոհամակարգի հիմնադիրներից մեկի հետ: Շանսերը մեծ են, որ իրենք առավել փորձառու են և գիտեն` տեխնոլոգիական նորույթների սիրահարների համար որ նորույթն է հավանության արժանանում, որը` ոչ:

Մի լռեք Ձեր կազմակերպության ազատասեր կառավարման քաղաքականության մասին: Գրասենյակում «ազատություն» մտցնելը աշխատաշուկայում մրցակցային առավելություն է: Ինչքան շատ են մանրուքներն ու ճկունությունը, այդքան ավելի ակտուալ և հաջողակ կլինի ձեր ապրանքանիշը: Եթե ձեր կանոնները հրաշալի են, ապա դրա մասին պետք է իմանան բոլորը: Այն պետք է տեղադրվի ձեր էջին` պոտենցիալ աշխատակիցների համար: Հակառակ դեպքում, դուք կկորցնեք մրցակցային առավելության հնարավորությունը:

Եթե դուք տալիս եք ձեր մադկանց այն, ինչ նրանք ցանկանում են, միաժամանակ օգնելով նրանց աշխատանքում, Ձեզ ավելի հեշտ կլինի ընդունել և պահել առաջադեմ մասնագետների: Մարդիկ երազում են ընտրության ազատության մասին` որտեղ, երբ և ում հետ աշխատել:

Աղբյուր

In this article


Join the Conversation