ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ «ԱՄԵՆԱԼԱՎԸ» ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Որքանո՞վ է ճիշտ ինքնամոռաց նվիրվելը երեխաներին: Ներկայացնում ենք ծնողական lifehack-երի գիտակ, հայտնի սյունակագիր Աննա Սվետլայի խորհուրդները:

5666

«Ամենալավը՝ երեխաներին ». դեռ մանկությունից բոլորին հայտնի այս լոզունգը կասկածներ է առաջացնում: Ամեն ընտանիքում, իհարկե, այն մեկնաբանում են յուրովի: Ավելի հաճախ՝ չափազանց բառացի:Որպես կանոն, երեխան սովորում է ապրել՝ տեսնելով մեծերին: Անկասկած, դուք երեխաներին շատ կարեւոր խոսքեր եք ասում այն մասին, թե ինչպես պետք է պահեն իրենց այս կամ այն իրավիճակում, բայց ամեն ինչ այլ կերպ է ստացվում, քանի դեռ դուք անում եք հակառակը: Եւ այսպես, ի՞նչ եք դուք սովորեցնում ձեր երեխաներին, երբ հետևում եք ծնողական երազանքին՝ տալ երեխաներին ամենալավը:

Անուշադրություն առողջության նկատմամբ

Մի քանի տարի առաջ ինտերնետում հանդիպեցի մի մայրիկի, որը հպարտությամբ հայտարարում էր , որ անգինայից նշիկներն արդեն սևացել են, բայց շարունակում է իր երեխաներին զբոսանքի տանել, տունը մաքրել եւ, ընդհանրապես, մի րոպե հանգիստ չունի: Այդ անհասկանալի հպարտությունն ինձ զարմացրեց. Մարդը խոստովանում է, որ ռիսկի է դիմում հանուն այն բանի, որ երկու առողջ երեխաները շարունակեն ապրել իրենց բնականոն կյանքով: Բայց ինչ կլիներ, եթե մի քանի օր տունը փոշոտ լիներ, զբոսանքները դադարեին, ուտեին կիսաֆաբրիկատ ու բրդուճ:

Առողջության նկատմամբ անուշադրությունն անցնում է սերնդեսերունդ:

Ֆինանսական անփութություն

Ինչո՞ւ եք վարկ վերցնում նորածնի համար ամենալավ զբոսասայլակը կամ հիվանդանոցից դուրս գրվելու ծրարը գնելու համար: Այդ ծրարում երեխան անցկացնելու է մի քանի ժամ, եւ վերջ: Նորածնի համար տակդիրն ու բրդյա ծածկոցը նրա պահանջների գագաթնակետն են: Դեռ երկար տարիներ երեխայի համար միևնույնը կլինի՝ ինչ արժե իր հագուստը, ինչ տեսք ունի:

Թանկ խաղալիք ու հագուստ գնել, քանի որ բակում բոլորն ունեն դրանից, մանկական բոլոր քմահաճույքները կատարել, ցույց տալ, որ երեխան կստանա այն ամենն, ինչ ուզում է, ինքնուրույն կյանքում կբերեն տհաճ անակնկալների:

Շատ հնարավոր է, որ վարկերի շարքը սովորեցնի նրան չզսպել ախորժակը:

«Ես»-ի չարաշահում

Զարմացնում են ֆոտոները, որտեղ սիրելի աղջկա համար նախաճաշը սրտիկով բուտերբրոդ է, իսկ մայրիկի նախաճաշը հացի ու պանրի կտորներ են, որոնք մնացել են երեխայի նախաճաշից: Գուցե դուք երազում եք, որ մի օր ձեր երեխաները կպատասխանեն ձեզ նույն կերպ , կպատրաստեն համեղ նախաճաշ ու սկուտեղի վրա կմատուցեն: Մի օր, իհարկե, նրանք դա կանեն, բայց իրենց երեխաների համար, իրենք էլ կուտեն մնացորդները:

Դուք միշտ ցածրացնում եք ինքներդ ձեզ ու նույնն էլ սովորեցնում ձեր երեխաներին:

Էգոիզմ

Երբեք մի հրաժարվեք երեխայի հյուրասիրությունից: Թող դա լինի աշխարհի ամենափոքրիկ շոկոլադի սալիկը: Երեխան այն ձեզ է տալիս, որովհետև ձեզ սիրում է և ուզում է կիսվել: Մի խորտակեք այդ մղումը հանուն այն բանի, որ երեխան ավելի շատ ուտի:

Ավելի շատ ուտելը կհանգեցնի ճարպակալման, իսկ սիրելիների հետ կիսվելու կարողությունը առողջ հարաբերությունների հիմնաքարերից է:

Անհարգալից վերաբերմունք մեծերի նկատմամբ

Արդարացի է, երբ ամենալավը հասնում է նրան, ով շատ է աշխատում, եւ ոչ թե նրան, ով ավելի բարձր է գոռում: Ինչո՞ւ պետք է երեխան մեծանա, եթե մեծանալով, ունենալու է ավելի շատ պարտականություններ ու ավելի քիչ առավելություններ:

Ձգտելով երեխային տալ ամենալավը, քանի դեռ նա չի մտել հասուն իրական կյանք, դուք զրկում եք նրան այդ կյանքին պատրաստ լինելուց:

Չզարմանաք, եթե այսօր ձեր վրա տնտեսեք դուք, վաղն էլ՝ ձեր երեխան նույնկեպ կվարվի ձեր հետ: Դուք արդեն ձերն ապրել եք, ձեր ինչի՞ն է պետք մեծ բնակարանը, նոր մեքենան, երբ կա ինքը՝ երեխան, որի կյանքը դեռ նոր է սկսվում, եւ այն պետք է սկսել առավելագույնս լավ:

Դադարեք զոհաբերել ձեզ: Երեխաներին պետք է սեր, ուշադրություն, ջերմ հարաբերություններ ընտանիքում, առողջ ծնողներ: Երեխան կենդանի տիկնիկ չէ, ոչ էլ վարկանիշը ցույց տվող կախազարդ, երեխան ընտանիքի անդամն է:

Երեխան չպետք է իմանա մեծերի բոլոր պրոբլեմները, քանի որ չի կարող ադեկվատ օգնություն առաջարկել, բայց չպետք է նաև ընտանիքից դուրս ապրի՝ ստերիլ եւ իդեալական պայմաններում, որոնք ընտանիքը չի կարող ապահովել:

Աղբյուր

In this article


Join the Conversation