- Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին:
- Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց:
- Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները:
- Դժվար պահին լքած մարդկանց հարկ է դուրս մղել ձեր կյանքից:
- Ծնողները միշտ ձեր կողքին են: Հաճախ ենք թերագնահատում նրանց ընկերակցությունը ու չենք էլ նկատում: Չարժե այդպես վարվել: Ցավոք, մի օր նրանք առհավետ լքելու են ու ժամանակն էլ ետ բերել չի լինելու:
- Հարգալից հրամանատարներին ամրոցներ են հանձնվել: Քաղաքավարի՛ եղեք, ու ձեր առջև շատ դռներ կբացվեն:
- Հեռուստացույցը թմրեցնում է ուղեղը, ճնշում կամքը: Լավ կլինի՝ առհասարակ չմիացնել:
- Սովորեք գրագետ խոսել ու գրել:
- Սխալները հնարավոր է ուղղել, եթե միայն ընդունում ես:
- Անիմաստ է խնդիրներից ու ձախողումներից գանգատվել: Բոլորը, կարելի է ասել, թքած ունեն:
- Ասեկոսեներ մի՛ տարածեք ու մի՛ էլ հավատացեք դրանց:
- Օրը բացվում է, բարին՝ հետը: Չես կարողանում իրավիճակից ելք գտնել՝ պառկիր ու քնիր: Ենթագիտակցությունն ինքը ելք կգտնի:
- Մի՛ սևեռվեք նույնի վրա: Առաջ: Քանզի դանդաղելը մահու պես է:
- Կարևոր չէ՝ որքան է լուրջ եղել ձեր վիճաբանությունը: Անձերի մի՛ անցեք ու պարկեշտության սահմանը մի՛ անցեք: Վեճը կհանդարտվի, հավանաբար կհաշտվեք, իսկ, այ, խոցող բառերը պատնեշի պես դեռ շատ կկանգնեն ձեր միջև:
- Երբեք մի՛ ստեք: Սուտը սուտ է ծնում ու հիասթափություն:
- Մի՞տք եք հղացել՝ գրի առեք:
- Առաջին հերթին ամենաանցանկալի գործն արեք:
- Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ. ահա կյանքի «դառը» ճշմարտությունը: Ընտելացե՛ք դրան՝ աստիճանաբար բառապաշարից հանելով «պարտք» բառը: Այլապես ինքներդ պարտքերի մեջ կթաղվեք:
ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Ձեզ ենք ներկայացնում անձնական կարգապահության մի քանի կանոն, որոնք մեծապես կնպաստեն ձեր անձնային աճին ու ժամանակ կխնայեն մեծ գործերի համար:
160
11071
Join the Conversation