Ֆրիլանսեր են անվանում այն մարդուն, ով հեռակա աշխատանք է կատարում (ինտերնետով) և վարձվում է՝ կատարելու գործատուի պատվերները կատարելու համար՝ չհաշվառվելով ֆիրմայի աշխատակիցների հաստիքներում: Ֆրիլանսն այսօր հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ քոփիռայթինգ, կայքերի պատրաստում, ծրագրավորում, դիզայն և այլն:
Ֆրիլանսի առավելությունները
- Ֆրիլանսերն ինքն է իր համար աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը
- տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է
- հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը
- մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածախսի վրա
Ահա մի քանի կարևոր քայլ, որոնց հետևելով կարելի է դառնալ հաջողակ ֆրիլանսեր:
- ապահովել մշտական ու արագագործ ինտերնետի հասանելիություն
- որոշել՝ ինչ ենք կարողանում և ինչ ծառայություններ ենք մատուցելու
- որոշում ու պարզում ենք այն ծառայությունների գները, որոնք պատրաստվում ենք մատուցել
- աշխատանքային էլեկտրոնային փոստ ենք բացում
- Skype կամ ակնթարթային հաղորդակցման այլ հավելվածում պրոֆիլ ենք ստեղծում
- գրանցվում ենք ֆրիլանսերի բորսաներում/կայքերում ու գրագետ, հանգամանալից լրացնում մեր անկետան
- ստեղծում ենք մեր աշխատանքների պորտֆոլիոն ու տեղադրում բորսայում
- փնտրում ենք պատվիրատուների առաջին պատվերները
- որակով ու ժամանակին կատարում ենք պատվերները, կատարելագործում հմտություններն ու հավաքում մշտական պատվիրատուների բազա
- եթե գործերը լավ են ընթանում, մեծ ծավալով պատվերների դեպքում հավաքում ենք ֆրիլանսերների մեր թիմը՝ խոշոր նախագծեր իրագործելու համար
- բացում ենք մեր ֆիրման ու աշխատում ինչպես ինտերնետով, այնպես էլ օֆլայն
- գրանցվում ենք որպես անհատ ձեռներեց
Սկսելով քչից՝ կարելի է բարձունքների հասնել, կարևորը՝ մշտապես գործել ու կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին:
Join the Conversation