ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՀԱՋՈՂԱԿ ՖՐԻԼԱՆՍԵՐ. 12 ՔԱՅԼ

Այս հարցին պատասխանելու համար եկեք նախ սահմանենք բառեզրերը:

10048
հաջողակ ֆրիլանսեր

Ֆրիլանսեր են անվանում այն մարդուն, ով հեռակա աշխատանք է կատարում (ինտերնետով) և վարձվում է՝ կատարելու գործատուի պատվերները կատարելու համար՝ չհաշվառվելով ֆիրմայի աշխատակիցների հաստիքներում: Ֆրիլանսն այսօր հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ քոփիռայթինգ, կայքերի պատրաստում, ծրագրավորում, դիզայն և այլն:

Ֆրիլանսի առավելությունները

  • Ֆրիլանսերն ինքն է իր համար աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը
  • տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է
  • հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը
  • մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածախսի վրա

Ահա մի քանի կարևոր քայլ, որոնց հետևելով կարելի է դառնալ հաջողակ ֆրիլանսեր:

  • ապահովել մշտական ու արագագործ ինտերնետի հասանելիություն
  • որոշել՝ ինչ ենք կարողանում և ինչ ծառայություններ ենք մատուցելու
  • որոշում ու պարզում ենք այն ծառայությունների գները, որոնք պատրաստվում ենք մատուցել
  • աշխատանքային էլեկտրոնային փոստ ենք բացում
  • Skype կամ ակնթարթային հաղորդակցման այլ հավելվածում պրոֆիլ ենք ստեղծում
  • գրանցվում ենք ֆրիլանսերի բորսաներում/կայքերում ու գրագետ, հանգամանալից լրացնում մեր անկետան
  • ստեղծում ենք մեր աշխատանքների պորտֆոլիոն ու տեղադրում բորսայում
  • փնտրում ենք պատվիրատուների առաջին պատվերները
  • որակով ու ժամանակին կատարում ենք պատվերները, կատարելագործում հմտություններն ու հավաքում մշտական պատվիրատուների բազա
  • եթե գործերը լավ են ընթանում, մեծ ծավալով պատվերների դեպքում հավաքում ենք ֆրիլանսերների մեր թիմը՝ խոշոր նախագծեր իրագործելու համար
  • բացում ենք մեր ֆիրման ու աշխատում ինչպես ինտերնետով, այնպես էլ օֆլայն
  • գրանցվում ենք որպես անհատ ձեռներեց

Սկսելով քչից՝ կարելի է բարձունքների հասնել, կարևորը՝ մշտապես գործել ու կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին:

In this article


Join the Conversation