ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՎԱՎՈՐԵԼ ՍՏԱՐՏԱՓԻ ԹԻՄ

Ինչպե՞ս մեկ ամսում գտնել հավակնոտ մասնագետներ, որոնք պատրաստ են մասնակցել ստարտափին: Ահա դրան հասնելու մի քանի առաջնային փուլ:

6475
Ինչպես ձևավորել ստարտափի թիմ

Փուլ 1. Թիմում դերերը հասկանալը

Արդեն աշխատող ու կայացած նախագծում աշխատակիցների դերերն ու պարտականություններն առավել հաճախ կանոնակարգված են լինում. գոյություն ունեն պաշտոնեական հրահանգներ, աշխատանքի ստանդարտներ: Եթե աշխատողը հեռանում է, նոր մարդու փնտրտուքը կազմվում է պաշտոնեական հրահանգի հիման վրա: Ստարտափում նման մոտեցումը չի աշխատում: Նոր նախագծում ամեն օր շատ բան է փոխվում և առաջին պլան են մղվում ոչ թե աշխատակցի ձեռնհասությունը, այլ անձնային որակները՝ նոր հմտություններ յուրացնելու կարողությունն ու ցանկությունը, շփվողությունը, ճկուն լինելու և մշտապես խնդիրներ լուծելու կարողությունը:

Փուլ 2. թեկնածուների ընտրությունը

Անկասկած թիմի ձևավորման ամենաերկար փուլն այնպիսի թեկնածուներ փնտրելն է, որոնք իրենց փորձով, հմտություններով, ձեռնհասությամբ ու անձնային որակներով լավագույն կերպով համապատասխանում են ձեր ստարտափին: Դա դժվար է, բայց հնարավոր:

Կադրեր կարելի է փնտրել մի քանի եղանակով՝ անձնական ծանոթություններ, ծանոթների ու գործընկերների առաջարկներ, սոցիալական ցանցեր, գլխամասային ընկերության աշխատակիցներից ընտրություն, բաց աշխատաշուկայից ընտրություն և այլն:

Փուլ 3. Հարցազրույց

Եթե թափուր աշխատատեղի համար շտապ է թեկնածու պահանջվում (իսկ այդպես լինում է 90% դեպքերում), այս փուլը կարելի է կրճատել և հարցազրույցը միանգամից երկուսով անցկացնել՝ նախագծի ղեկավարն ու ՄՌ մենեջերը:

Փուլ 4. Տնային առաջադրանք և քեյս

Հարցազրույցից հետո պետք է արդեն ունենաք թեկնածուների համառոտ ցուցակը: Ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն մարդուն աշխատանքի մեջ տեսնելով: Դրա համար նախատեսվում է տնային առաջադրանք. թեմա նախապատրաստել, որը համապատասխանում է այն գործառնական դերին, որին թեկնածուն հավակնում է:

Տնային առաջադրանքից բացի, վերջին փուլում հաճախ թեկնածուին առաջարկվում է այսպես կոչված քեյս: Քեյսը նկարագրում է տարբեր բիզնես-իրավիճակներ, որոնց արձագանքելով՝ թեկնածուն ներգրավվում է որոշակի բիզնես-խնդիրների լուծման մեջ ու առավելագույնս դրսևորում իրեն:

In this article


Join the Conversation