ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Կուբացի հայտնի պրոֆեսոր, Լոնդոնի Բիզնես դպրոցի դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Հերմինա Իբարրան «Գործիր և մտածիր, ինչպես առաջնորդ» գրքում ձեռնոց է նետում առաջնորդության մասին տարածված համընդհանուր կարծիքներին: Ըստ նրա՝ եթե ցանկանում ենք մտածել առաջնորդների նման, ապա  պետք է նաև սկսենք գործել նրանց նման։

4509
Ինչպես-ընդլայնել-գործնական....3

Ինչպես ընդլայնել գործնական կապերի շրջանակը հաջողությանն ընդառաջ գնալու համար։ Նրա առաջարկած քայլերի շնորհիվ հնարավոր է դառնալ այնպիսի առաջնորդ, որին վստահում ու հարգում են և հանուն որի պատրաստ են դիմել ռիսկի:

Ինչպես-ընդլայնել-գործնական.....-4

Եթե 1-5 բալանոց սանդղակով փորձենք գնահատել, ապա, ըստ ձեզ, լավ գործնական կապերի առկայությունը անհրաժե՞շտ է ծրագրված նպատակներն իրականացնելու համար: Երբ այս հարցը տալիս եմ իմ ուսանողներին, նրանք նշում են սանդղակի ամենաբարձր թվերը՝ 4 կամ 5: Բոլորը միաբերան հմաձայն են այն մտքին, որ գործնական հարաբերությունները կարևոր են ինչպես աշխատանքային պրոցեսում, այնպես էլ առաջիկայում հաջողությունների հասնելու համար: Սակայն, եթե մարդը նույնիսկ հասկանում է այդ կապերի կարևորությունը, միևնույն է դա չի կարող երաշխիք լինել արդյո՞ք նա կկարողանա այն կիրառել իր նպատակներն իրականացնելու և հաջողությունների հասնելու համար: Իրականում մեզնից քչերն են կարողանում ճիշտ օգտագործել այն:

Հաջորդ հարցը կապված է դրա հետ: 1-5 բալանոց սանդղակով ինչպե՞ս կգնահատեք ձեր դերը գործնական կապերի շրջանակում:

Իմ ուսանողները նշում են երկու կամ երեք թվերը: Շատերը խոստովանում են, որ իրենք չեն ձգտում ընդլայնել իրենց գործնական կապերի շրջանակը:

Գրքի գլուխներից մեկը նվիրված է այս թեմային՝ ինչպես կարողանալ փոփոխություններ անել: Առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ձեր գործնական կապերի շրջանակը որքանով է սահմանափակում  ձգտումները՝ ընդլայնելու գործնական կապերը և ինչ արգելքների առջև է կանգնեցնում: Դրանից հետո ևս մի քանի քայլ ու այդ կապերի շնորհիվ կկարողանաք դառնալ առաջնորդ ու կարևոր դիրք գրավել:

Հերմինա Իբարրան առաջարկում է նախ և առաջ հասկանալ՝ ինչն է կարևոր ճիշտ հարաբերություններ ստեղծելու համար և բերում է 5 տարբերակ: Հարցման արդյունքը հետևյալն է.

  • Խելք
  • Գրավչություն (ներառյալ արտաքին տեսքն ու բնավորությունը)
  • Նմանություն որևէ հարցում
  • Մոտ հարևանություն
  • Բարձր դիրք

 

In this article


Join the Conversation