ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ՝ ԿԱՍԿԱԾԱՆՔԸ. ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

Կասկածանքը ծանոթ է բոլորիս, և սրա հետ առնչվում ենք հիմնականում սահմանային իրավիճակներում: Հոգեբանության մեջ չկա այս երևույթի հստակ սահմանումը: Սա հոգեբանական իրավիճակ է, որն ի հայտ է գալիս մտածմունքների հետևանքով: Այլ խոսքով՝ սա ճշմարիտ լինելու ցանկությունն է:

6540
կասկածներ

Ինչո՞ւ են կասկածներ առաջանում

Կասկածամտությունը բնորոշ է բոլորին այս կամ այն չափով և առնչվում է բոլոր ոլորտներին՝ սկսած կրթությունից մինչև անձնական հարաբերություններ: Բայց ամենագլխավորը սխալվելու վախն է:
Սովորական կենցաղային կյանքի հետ կապված կասկածները, որպես կանոն, արագ վերանում են, երբ կայացնում ենք մեր որոշումները, բայց երբ հարցը վերաբերում է առողջական, գումարային խնդիրներին ու մարդկային հարաբերություններին, մենք անմիջապես խորհուրդ ենք հարցնում մեր անհանգստություններն ու կասկածները ցրելու նպատակով:

Ինչո՞ւ է դժվար որոշում կայացնելը

Մարդկային բոլոր արարածներին է հատուկ անվստահությունը որևէ բան ընտրելուց առաջ: Պետք է հիշել, որ երբեք չի եղել, չկա ու չի կարող լինել ճիշտ որոշում: Այն, ինչ մեզ համար ճշմարիտ է, մյուսների համար հիմարություն կարող է լինել: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Իհարկե, կարող ենք խորհուրդ հարցնել ու վարվել այնպես, ինչպես ակնկալում են մեզնից, կամ դեմ գնալ վախերին ու ռիսկի դիմել, բայց ամենասարսափելին այն է, երբ մենք բաց ենք թողնում ընտրելու հնարավորությունը:

Ինչպե՞ս ստուգեք ինքներդ ձեզ

Հստակեցրեք ձեր նպատակներն ու դրանց կարևորությունը և այդ դեպքում ձեր որոշումները ճիշտ կլինեն:
• Ազատվեք կարծրատիպերից. փորձեք ամենաանսպասելի տարբերակները
• Բացասական մտքերը փոխարինեք դրականներով և տրամադրվեք լավատեսորեն:
• Ընդունեք կասկածներն ու վերլուծեք դրանց առաջացման պատճառները
• Ավելի լավ է ափսոսալ կատարվածի, քան որևէ բան անելու հնարավորությունը բաց թողնելու համար
• Վերլուծեք այն ամենը, ինչ կատարվում է.
գտեք խնդիրը,
որոշակիացրեք ձեր վարքագիծը,
ընդունեք նպատակահարմար որոշումը
Հաստատուն եղեք ձեր կայացրած որոշումներում և անկասկած հաջողության կհասնեք:

 

In this article


Join the Conversation