ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՓՈՐՁՈՒՄ ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ

Հոգեբանները պնդում են, որ մարդկային բոլոր զգացողություններից ամենակործանարարը համարվում է խղճահարությունը:

4968
խղճահարություն-1

Սովորաբար խղճահարություն առաջացնելու հիմնական պատճառը ուշադրություն գրավելու ցանկությունն է:
Հոգեբանները պնդում են, որ մարդկային բոլոր զգացողություններից ամենակործանարարը համարվում է խղճահարությունը: Խղճալով ինքներս մեզ՝ մենք կենտրոնանում ենք ոչ թե արդյունքի, այլ հետևանքների վրա: Հազվադեպ ենք մտածում՝ ինչը հանգեցրեց նման արդյունքի: Ստացվում է այնպես, որ անընդհատ դժգոհում ենք ինքներս մեզնից ու դրանից խուսափելու լուծումներ չենք գտնում: Խղճահարությամբ ապրելը հեշտացնում է կյանքը. ոչ մի ջանք կարելի է չգործադրել ու արժանանալ մարդկանց ուշադրությանը: Բայց այդ դեպքում մարդը երջանիկ չի կարող լինել:

Երբ խղճահարությունը հասնում է աբսուրդի

Ամենամեծ քայլը խղճահարություն առաջացնելու ցանկությունից ազատվելն է: Փորձեք ինքներդ խղճալ ուրիշներին՝ երևակայելով աբսուրդային խղճահարություններ: Այդ դեպքում կտեսնեք՝ որքան աբսուրդ են խղճահարությունները, այնքան ակնհայտ է, որ պատճառների մեծամասնությունը պատժի է արժանի:

Հարց տվեք ինքներդ ձեզ

Ինչո՞ւ, ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերի փոխարեն հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչ կարելի է անել նման իրավիճակներում չհայտնվելու և արդարացումներ չփնտրելու համար: Փորձեք կենտրոնանալ որոշումների վրա և հաճախ հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչ կարող եք անել ձեր սխալներն ուղղելու համար:

Մի խրախուսեք խղճահարությունը

Ինչո՞ւ ենք մենք միշտ փորձում խրախուսել խղճահարություն առաջացնող մարդուն: Սփոփելու և խորհուրդների փոխարեն հարցրեք նրան, թե արդյո՞ք չունի այլ տարբերակ, չի կարող այնպես անել, որ իր նպատակներին հասնի առանց խղճահարության:

Մի մոռացեք, որ հաջողակ կյանքի կարևոր բանաձևերից մեկը սեփական ուժերին վստահելն ու դրանցով առաջ շարժվելն է:

 

In this article


Join the Conversation