Մարդն իր առջև որոշակի նպատակներ է դնում ու փորձում իրագործել դրանք՝ փոխելով ինքն իրեն ու իր կյանքը:
Ինքնազարգացումը ոչ պարզ, բայց ճշմարիտ ուղի է հաջողությունների հասնելու համար, անձնական աճ է առանց մյուսներին ճնշելու, ինքնավերլուծություն է, որը թույլ է տալիս ստեղծել ներդաշնակություն:
Դադարի վտանգավորությունը
Մարդու՝ զարգանալու և առաջ գնալու մղումը տարեցտարի մարում է, ինչը հանգեցնում է հետընթացի (դեգրադացիայի):
Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ կախված է մյուսներից ու տարբեր հանգամանքներից, ապա արդեն սկսվում է հետընթացի փուլը: Հատկապես վտանգավոր է, երբ հետընթացի փուլում գտնվող մարդուն շրջապատում են երեխաներ, ովքեր հեշտությամբ են ընդօրինակում դիմացինի վարքագիծը:
Ինչպե՞ս առաջընթաց ունենալ
- Ձեր հիշողության մեջ փնտրեք որևէ երազանք: Բռնեք այն ու ամուր պահեք, այսինքն՝ ոչ թե ուղղակի երազեք, այլ այն իրականացնելու փորձեր արեք:
- Փնտրեք համախոհներ, ովքեր ևս կցանկանան շարժվել ձեր ճանապարհով, դժվարություններ հաղթահարելով և մեկդ մյուսին օգնելով:
- Անընդհատ ոգևորեք ինքներդ ձեզ, ուրախացեք փոքրիկ փոփոխություններով, գովաբանեք ինքներդ ձեզ:
- Կիսվեք ձեր մտքերով ու ծրագրերով. դա բավականին լավ է լիցքավորում:
- Եվ ի վերջո գործեք, կատարեք առաջին քայլը, գործողությունների էներգիան մոտիվացնող հզոր դաշտ է ստեղծում: Ինչպես ասել է Կոնֆուցիոսը, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք առաջ շարժվում, քանի դեռ կանգ չեք առել:Ինքնազարգացումը դադարեցնելը հանգեցնում է ոչ դրական հետևանքների: Ձգտելով կատարելության ու ներդաշնակության՝ մարդը փոխում է ոչ միայն իրեն, այլև շրջապատող աշխարհը:
Join the Conversation