ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՄՏՔԻ ՈՒԺԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Միանգամայն իրական ու հնարավոր է մտքի ուժի օգնությամբ ցանկություններն իրականացնելը: Ընդամենը հարկավոր է իմանալ մի քանի նրբություններ:

9880
մտքի-ուժ

Ահա 9 կանոն մտքի ուժի օգնությամբ ցանկություններն իրականացնելու համար:

Հստակեցրեք ցանկությունները

  • Պետք է հստակորեն գիտակցեք՝ ինչ եք ուզում, ապա հստակ քայլեր նշեք ցանկությունն իրականացնելու համար:
  • Անհրաժեշտ է նյութականացնել ցանկությունը, որպեսզի որոշումները կայացնեք՝ հօգուտ այդ ցանկության իրականացման:

Մի գործածեք «ոչ» բառը

  • Շատերս օրվա ընթացքում հաճախ ենք օգտագործում «ոչ» բառը. դա երբեմն տեղի է ունենում ենթագիտակցաբար: Սակայն նպատակներն իրականացնելու ճանապարհին «ոչ»-ը չպետք է որևէ ձևով խոչընդոտ դառնա: Այդ իսկ պատճառով խուսափեք այս բառի հաճախակի գործածումից:

Ժամանակային սահմաններ

  • Ցանկությունները պետք է ձևակերպել ներկա ժանանակում՝ պատկերացնելով, որ դրանք արդեն իրականացել են:
  • Գծեք հստակ ժամանակային սահմաններ, եթե ցանկանում եք, որպեսզի ձեր երազանքներն ավելի արագ իրականություն դառնան:

 Գլխավոր նպատակ

  • Բոլորիս մտքում ու գլխում մշտապես պտտվում են տարբեր մտքեր ու գաղափարներ, ինչը թույլ չի տալիս ուշադրությունը կենտրոնացնել որոշակի նպատակի վրա:
  • Քանի դեռ մեկը չի իրականացել, մյուս նպատակներին արգելվում է մուտք գործել այդ դաշտը:

Մի իրազեկեք մյուսներին

  • Ձեր ծրագրերի ու նպատակների մասին մյուսներին տեղյակ մի պահեք. դա նվազեցնում է նպատակների՝ իրականություն դառնալու հավանականությունը: Պատահական չէ, որ շատերը հավատում են «աչքով տալ» արտահայտությանը:

Նպատակը պետք է ունենա ազնիվ հիմքեր

  • Նպատակը պետք է ունենա ազնիվ հիմքեր և չունենա ուրիշներին չարիք պատճառելու մտադրություն:
  • Երբեք չի կարելի չարիք ցանկանալ որևէ մեկին, այլապես այդ չարի հազարապատիկը կվերադառնա ձեզ:

Չար նպատակներն արդարացում չունեն

  • Մտքերն օժտված են իրականություն դառնալու հզոր էներգիայով: Շատ կարևոր է, որպեսզի երազանքներն ու ցանկությունները ստեղծվեն ազնիվ մտադրությունների հիման վրա: Զգույշ և ուշադիր եղեք ձեր ցանկություններում:

Մի վախեցեք

  • Ինչպես կարող եք հասնել ձեր նպատակներին, եթե վախենում եք: Վախն ու ուժերի թերագնահատումը ամենամեծ արգելքներն են երազանքներին հասնելու ճանապարհին: Մի վախեցեք, քայլեք փոքրիկ, բայց վստահ քայլերով:

Ջանք գործադրեք

  • Չի կարելի ցանկանալ և սպասել արդյունքին: Պետք է ջանք գործադրեք, որպեսզի գոնե փոքր-ինչ ավելի մոտենաք ձեր ցանկության իրագործմանը: Յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենափոքր քայլն աստիճանաբար մոտեցնում է ձեր երազանքին:

ՄԻ դադարեք երազել և ապրել երազանքներն ու նպատակներն իրականացած տեսնելու հույսով:

 

In this article


Join the Conversation