6 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՖԻԼՄ

Ներկայացնում ենք մի քանի ֆիլմ, որոնք կմոտիվացնեն ձեզ, կօգնեն իրականացնել երազանքները և հասնել նպատակներին: Ֆիլմերի շնորհիվ կմեծանա ապրելու, կյանքը վայելելու և սեփական երազանքների ետևից գնալու ցանկությունը:

11835
ֆիլմ

Ռազմական ջրասուզակ (2000թ.)


ֆիլմ-1
Այս ֆիլմը ոգու ուժի ու պայքարի մասին է: Գլխավոր հերոսը՝ Կարլը, պայքարում է իր երազանքի համար, որն է՝ դառնալ ջրասուզակ: Նա ստիպված է կատարել իր ուժերից վեր առաջադրանքներ, հաղթահարել ռասսայական ատելությունը, հույսը դնել միայն իր վրա՝ չստանալով որևէ մեկի աջակցությունը: Նա կարող է ողջ աշխարհին ապացուցել, որ ամենակարևորը սեփական ուժերին հավատալն ու երազանքի ետևից համառորեն գնալն է՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Ֆիլմը նկարահանված է սևամորթ ջրասուզակի իրական կյանքի պատմության վրա:

Միշտ ասա այո (2008 թ.)


ֆիլմ-6
Գլխավոր հերոս Կարլի կյանքում դժվար շրջան է՝ տխուր ու միապաղաղ: Նրան լքել է կինը, և նա պարփակվել է իր մեջ՝ թաքնվելով ընկերներից: Մի անգամ նա պատահականորեն հայտնվում է ինչ-որ վարպետության դասի և խոստանում է բոլոր հարցերին տալ այո պատասխանը: Դրանից հետո սկսվում է փոփոխությունների շրջանը:
Ֆիլմը համարձակության, առաջին քայլն անելու պատրաստակամության ու կյանքն արմատապես փոխելու ցանկության մասին է: Սյուժեն թեթև է, սակայն լիցքավորում ու մոտիվացնում է:

 Գաբրիել Դուգլասի պատմությունը (2014թ.)


ֆիլմ-2

Ֆիլմը նկարահանված է սևամորթ աղջկա կյանքի իրական պատմության հիման վրա: Նա երազում էր դառնալ մարմնամարզիկ, և 6 տարեկանից գնում է իր երազանքի ետևից: Չնայած բազմաթիվ դժվարություններին, կապված սևամորթ լինելու հանգամանքի հետ, ընտանիքի աջակցության և ոգու մեծ ուժի շնորհիվ դառնում է աշխարհի երկակի չեմպիոն:
Ֆիլմը ոչ միայն նպատակասլացության, այլև սիրո մասին է: Մտերիմները պատրաստ են անձնազոհության դիմել մյուսներին քաջալերելու համար:

 Անտեսանելի կողմ (2009 թ.)


ֆիլմ-3

Ֆիլմում ներկայացվում է աֆրոամերիկացի Մայքլ Օերի իրական կյանքի պատմությունը: Գերբնական ուժի ու մեծ սրտի տեր պատանին ճակատագրի բերումով մնացել է առանց ապրուստի ու օթևանի: Նրան նկատում է մի ընտանիք՝ աջակցելով ու օգնելով նրան վերադարձնել կյանքի իմաստը: Դրա շնորհիվ նա կարողանում է հասնել մեծ բարձունքների և հայտնվում է ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ թիմում:
Ֆիլմը օգնում է հասկանալու, որ կյանքի ճանապարհը բարդ է ու փշոտ, սակայն յուրաքանչյուրին նոր հնարավորություն է տրվում: Պետք է միայն նկատել այն ու օգտվել այդ հնարավորությունից:

Հյուսիսային երկիր (2005 թ.)


ֆիլմ-4
Երիտասարդ կնոջ՝ Ջոզիի կյանքը շատ դժվար է: Նա երկու երեխաների հետ փախչում է իր հայրենի երկիր և սկսում է աշխատել հանքավայրում: Երեխաների բարեկեցությունն ապահովելու համար նա բախվում է տղամարդ-գործընկերների դաժանություններին ու նվաստացումներին:
Ջոզին դիմում է դատարան իր իրավունքները պաշտպանելու համար, բայց դա ավելի է սրում իրադրությունը: Նրան ի վերջո հաջողվում է հասնել իր շահերի պաշտպանությանը: Ջոզիին առանց որևէ մեկի աջակցության հաջողվում է փոխել վերաբերմունքը տարբեր մասնագիտությունների տեր կանանց հանդեպ: Կարևորը չհանձնվելն է ու թեկուզ միայնակ հնարավոր կլինի հաղթահարել դժվարությունները:

Հոգով սերֆինգիստ (2011 թ.)


ֆիլմ-5

Բետանի Հեմիլթոնը դեռ վաղ տարիքից զբաղվել է սերֆինգով և երազում է դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ: Մի անգամ մարզումների ժամանակ նրա վրա հարձակվում է շնաձուկը, որի արդյունքում 13-ամյա աղջնակը ողջ է մնում, սակայն կորցնում է ձախ ձեռքը:
Սերֆինգիստ լինելու ցանկությունն այնքան մեծ էր, որ Բետանին դեպքից 3 շաբաթ անց կրկին հայտնվում է տախտակի վրա: Նա պայքարում է հավասար իրավունքներ ունենալու համար և հասնում է մեծ հաջողությունների:

Որքան էլ շատ լինեն արգելքները, մշտապես հավատացեք ինքներդ ձեզ, հետևեք ձեր ցանկություններին և իրականացրեք դրանք: Կանգ մի առեք, շարժվեք առաջ և ամեն ինչ լավ կլինի:

 

In this article


Join the Conversation