10 ՔԱՅԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մենք հաճախ ենք մոռանում ամենակարևորի մասին, որ մեր կյանքի նպատակը ոչ թե աշխատանքի, նորաձև իրերի, այլ երջանկության մեջ է:

4181
երջանկություն

Ինչպե՞ս ինքներս մեզ համար կերտենք ներդաշնակ ու երջանիկ կյանք: Ձեզ ենք ներկայացնում մի քանի քայլ, որոնք կօգնեն ձեզ մոտենալու և նույնիսկ հասնելու այդ զգացողությանը:

Ժպտացեք

Ահա առաջին հայացքից անկարևոր թվացող կարևոր գործոններից մեկը: Փորձեք խնդիրները դիտարկել այլ՝ ավելի լուսավոր տեսանկյունից, և լուծումներ գտնելը այնքան էլ դժվար չի թվա:

Որսացեք պահը

Վայելեք պահը, հիացեք այս կամ այն երևույթով: Դա օգնում է մոռանալ անցյալի անհաջողություններն ու ապագայի տագնապները:

Շնորհակալ եղեք

Զարգացրեք երախտապարտ լինելու կարողությունը: Այն օգնում է զերծ մնալ վատ մտքերից ու կենտրոնանալ որևէ լավ բանի վրա:

Հաղթահարեք սթրեսը

Պետք է վերացնել անցյալի բացասական զգացողությունները: Այն ժամանակ, երբ կդադարեք առաջնորդվել անցյալի անհաջողությունների սպառնալիքներով, այդ դեպքում սթրեսն ու բացասական զգացողությունները կվերանան:

Ներեք

Կյանքը կարող է արմատապես փոխվել, եթե կարողանաք ներել մարդկանց: Ներելով ձեռք ենք բավականաչափ էներգիա, որը կարող ենք օտագործել մեր նպատակներին հասնելու համար:

Պարզեցրեք աշխատանքը

Պետք չէ ձգտել ամեն ինչ հասցնել: Մենք փորձում ենք անհնարին ժամանակահատվածում անել այն, ինչ բառացիորեն անհնար է: Դրա արդյունքում տուժում է աշխատանքի որակը:

Խնայեք ժամանակը

Սովորեք ժամանակը ճիշտ օգտագործել ու ծառայեցնել ձեր նպատակներին: Այդ դեպքում շատ բան կկարողանաք հասցնել:

Լռություն ստեղծեք ձեր շուրջը

Ամեն օր փորձեք 10 րոպե մնալ լռության մեջ, կտրվել արտաքին աշխարհից ու չմտածել որևէ բանի մասին:

Ստեղծագործեք

Խոսքը ոչ թե բառացիորեն ստեղծագործելու մասին է, այլ կյանքի հանդեպ ձեր մոտեցումների: Ունե՞ք արդյոք հոբբի, որը թույլ է տալիս դրսևորելու ձեր սեփական եսը, ընթերցո՞ւմ եք արդյոք այն գրքերը, որոնք ցանկանում եք: Եթե այո, ապա հնարավոր է դուք երջանիկ եք, եթե ոչ, ապա փորձեք փոխել իրավիճակը:

Ընդունեք նորը

Փորձեք գոնե մեկ օր ոչ մի նոր բանից չհրաժարվել: Որքան հաճախ այո ասեք, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում որևէ նոր բան փորձելու, ստեղծելու և իրականացնելու հավանականությունը:

 

In this article


Join the Conversation