ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ «ԻՆՉՊԵՍ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ԳՐՔԻՑ

Անկախ նրանից, թե ձեր բիզնեսն ինչ փուլում է գտնվում, խոշոր բիզնես եք ղեկավարում, թե՞ ուղղակի մտածում եք այդ ուղղությամբ, այս խորհուրդները կօգնեն ձեզ:

5064
ղեկավարում
  • Յուրաքանչյուր ճգնաժամ իր մեջ թաքցնում է ինչ-որ հնարավորություն: Ընդամենը պետք է նկատել այն:
  • Որքան կատարելագործվում եք որպես առաջնորդ, այնքան ավելի լավ կկարողանաք կատարել ձեր աշխատանքը:
  • Առաջնորդներն այնպիսի մարդիկ են, ովքեր սեփական ուժերով հասել են իրենց նպատակներին: Նրանք մշտապես կրթվում ու կատարելագործվում են, ինչի շնորհիվ աճում է նաև պրոֆեսիոնալիզմը:
  • Սովորաբար առաջնորդությունը դրսևորվում է այն իրավիճակներում, երբ մարդուց պահանջվում է ինքնակառավարում: Օրինակ՝ մենեջերը կարող է տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնել իր պարտականություններն ու հասնել մեծ արդյունքների: Սակայն, երբ ճգնաժամ է լինում, որը հաղթահարելու համար պետք է ունենալ առաջնորդի հատկանիշներ, առաջ է գալիս առաջնորդը, ով կարողանում է ճիշտ լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար: Այսինքն՝ մարդը փոխակերպվում ու կատարում է մեկ այլ դեր:
  • Ամենակարևորը մարդն է. ամեն ինչ կարելի է գնել: Դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ՝ կահույք, տեխնիկա և այլն, սակայն այդ ամենն աշխատում է միայն մարդկանց շնորհիվ:
  • Աշխատակիցներ ընտրելու արդյունավետ քայլերից մեկը չշտապել ընդունելիս, սակայն արագ հեռացնել: Ավելի լավ է արագ հեռացնել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Եթե սխալ ընտրություն եք կատարել, ապա կարող եք ուղղել այն:
  • Մոտիվացված մարդկանց միավորելու, թիմ ստեղծելու և նրանց ղեկավարելու կարողությունը կարիերայի յուրաքանչյուր փուլում ղեկավարողի անբաժանելի հատկանիշն է:
  •  Լավագույնները նրանք են, ովքեր ամբողջովին ու մանրամասնորեն ըմբռնում են իրենց բիզնեսի ու դրա հետ կապված այլ ոլորտների աշխատանքները: Առաջնորդները գիտեն ամեն ինչ իրենց ընկերության, հաճախորդների ու մրցակիցների մասին:

 

In this article


Join the Conversation