- Յուրաքանչյուր ճգնաժամ իր մեջ թաքցնում է ինչ-որ հնարավորություն: Ընդամենը պետք է նկատել այն:
- Որքան կատարելագործվում եք որպես առաջնորդ, այնքան ավելի լավ կկարողանաք կատարել ձեր աշխատանքը:
- Առաջնորդներն այնպիսի մարդիկ են, ովքեր սեփական ուժերով հասել են իրենց նպատակներին: Նրանք մշտապես կրթվում ու կատարելագործվում են, ինչի շնորհիվ աճում է նաև պրոֆեսիոնալիզմը:
- Սովորաբար առաջնորդությունը դրսևորվում է այն իրավիճակներում, երբ մարդուց պահանջվում է ինքնակառավարում: Օրինակ՝ մենեջերը կարող է տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնել իր պարտականություններն ու հասնել մեծ արդյունքների: Սակայն, երբ ճգնաժամ է լինում, որը հաղթահարելու համար պետք է ունենալ առաջնորդի հատկանիշներ, առաջ է գալիս առաջնորդը, ով կարողանում է ճիշտ լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար: Այսինքն՝ մարդը փոխակերպվում ու կատարում է մեկ այլ դեր:
- Ամենակարևորը մարդն է. ամեն ինչ կարելի է գնել: Դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ՝ կահույք, տեխնիկա և այլն, սակայն այդ ամենն աշխատում է միայն մարդկանց շնորհիվ:
- Աշխատակիցներ ընտրելու արդյունավետ քայլերից մեկը չշտապել ընդունելիս, սակայն արագ հեռացնել: Ավելի լավ է արագ հեռացնել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Եթե սխալ ընտրություն եք կատարել, ապա կարող եք ուղղել այն:
- Մոտիվացված մարդկանց միավորելու, թիմ ստեղծելու և նրանց ղեկավարելու կարողությունը կարիերայի յուրաքանչյուր փուլում ղեկավարողի անբաժանելի հատկանիշն է:
- Լավագույնները նրանք են, ովքեր ամբողջովին ու մանրամասնորեն ըմբռնում են իրենց բիզնեսի ու դրա հետ կապված այլ ոլորտների աշխատանքները: Առաջնորդները գիտեն ամեն ինչ իրենց ընկերության, հաճախորդների ու մրցակիցների մասին:
Join the Conversation