5 ԿԱՆՈՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՒԿԱ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բիզնեսի ստեղծման կանոնները անընդհատ փոփոխվում են՝ կախված շուկայական զարգացումից և գնորդների պահանջներից:

7487
բիզնես-3

Ժամանակակից փոքր բիզնեսը փոփոխությունների կարիք ունի, որի հիմքում ընկած է ընկերության մշտական կատարելագործումը:

Մշտապես տարբերվեք

Ընկերության գործունեությունը պետք է տարբերվի իր ոճով, լոգոտիպով ղեկավարման առանձնահատկություններով:
Հաճախորդները պետք է կարողանան տարբերել Ձեր ընկերությունը մյուսներից, պետք է կարողանալ ստեղծել մրցակցություն, որից կախված կլինի ընկերության արդյունավետությունը:

• Վերլուծեք, թե ինչպես են ընկալում Ձեր ապրանքանիշը

• Անցկացրեք հարցումներ

• Բարձրացրեք ընկերության հեղինակությունը տարբեր մեթոդներով
Երբեք համարձակ քայլերի մի դիմեք և մի փորձեք կարճ ժամկետներում հասնել արդյունքի՝ օգուտի փոխարեն վնաս հասցնելով ընկերությանը:

Բաց եղեք հաճախորդների առջև

•Օգտագործեք հաղորդակցման հնարավորությունները, կազմակերպեք հանդիպումներ՝ ներկայացնելով ընկերության արտադրանքն ու բոլոր հնարավորությունները, հաճախորդների գիտակցության մեջ ձևավորեք փորձագետի հատկանիշներ:

• Իրականացրեք դա առանց գովազդի ու մարքեթինգի՝ դիտարկելով ընկերությունը ոչ թե վաճառողի, այլ գնորդի տեսանկյունից:

• Բաց քննարկում անցկացրեք և պարզեք բոլոր թերությունները, նախքան մրցակիցները կկռահեն դրանք:

Եղեք հետևողական

  • Երբեք մի հուսահատվեք՝ հանդիպելով խոչընդոտների ու դժվարությունների: Շատ դեպքերում անհաջողությունները կարող են օգտակար լինել, քանի որ արդյունավետ լուծումները երբեմն ի հայտ են գալիս հենց անհաջողությունների հանդիպելիս: Մի փորձեք շտապել վերացնել խնդիրները մակերեսային լուծումներ փնտրելով, այլ արմատապես վերացրեք դրանք:
  • Վերլուծեք հաճախորդների վարքագիծը, առաջարկի ու համագործակցության մերժումը դեռ չի նշանակում վերջնական հրաժարում:
  • Հետևողական եղեք ձեր քայլերում և հաշվարկեք նաև հնարավոր ռիսկերի հավանականությունը:
    Լինել հետևողական նշանակում է առաջ շարժվել փոքր քայլերով, դրսևորել կամքի ուժ, պատրաստ լինել հաղթահարելու դժվարությունները:

Փնտրեք ճիշտ ուղիներ

  • Մշտապես փնտրեք հաճախորդների պահանջները բավարարելու միջոցով գումար աշխատելու եղանակներ: Դա է խոշոր ընկերությունների՝ հաջողության հասնելու բանալին:
  • Ժամանակ առ ժամանակ ուսումնասիրեք շուկան
  • Պահպանեք հաճախորդների հետ շփումը
  • Աստիճանաբար զարգացրեք բիզնեսը
  • Պարզեք հաճախորդների ցանկություններն ու պահանջները և փնտրեք ճիշտ լուծումներ:

Մի եղեք ժլատ

Սեփական բիզնեսը նույնականացվում է արագ ստացվող ու խոշոր գումարների հետ: Ցանկացած շուկայում գոյություն ունի մրցակցություն, և մշտական հաճախորդներ ունենալու համար պահանջվում է ավելի քան 2 տարի:
Սուղ ֆինանսական հնարավորության դեպքում փոքր բիզնեսը բաժանվում է երկու մասի՝ վերածելով այն ավելի թույլ բիզնեսի: Որքան քիչ են ձեր ցանկությունները, այնքան շատ է այն նպատակի վերածելու և իրականացնելու հավանականությունը: Նույնիսկ փոքր ընկերությանը հնարավոր չի լինի հաղթել, եթե այն առաջնորդվում է ոչ թե քանակի, այլ որակի սկզբունքով:

In this article


Join the Conversation