5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԻՐՔ ՊԱՐՏԱԴԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Internest.am-ը ներկայացնում է տարբեր ժանրերի մի քանի հետաքրքիր գրքեր, որոնք պետք է ընթերցել:

18381
գիրք-1

Գիրքը մարդու ամենալավ ընկերն է: Հաճախ ընթերցեք, զարգացրեք Ձեր միտքն ու երևակայությունը ընթերցանության միջոցով:

Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր»

Վեպի հիմքում ընկած է սարսափելի քաղցկեղ հիվանդության ախտորոշումն ու դրանով պայմանավորված իրադարձությունները: Ինչպե՞ս շարունակել ապրել:
Գլխավոր հերոսները, չնայած իրենց փոքր տարիքին, ապացուցում են, որ պետք է շարժվել սրտի թելադրանքով՝ անկախ դժվարություններից ու խոչընդոտներից: Այն պահերին, երբ անգամ շնչելն է դժվար, հումորն ու ռոմանտիկան անպակաս են:
Սա Ջոն Գրինի գլուխգործոցներից է, որն ընթերցելով ցանկություն է առաջանում գնահատել ապրած յուրաքանչյուր օրը:

 Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին ու ծովը»

Նրանք, ովքեր դժվարությունների են հանդիպում երկու սերունդների շփման հարցում, պետք է անպայման ընթերցեն այս ստեղծագործությունը: Սա պատմություն է հոգու, հավատի, տոկունության ու միայնության և այն մասին, թե ինչպես է ծեր Սանտյագոն, հույսը դնելով իր վրա, դիմակայում շնաձկան հարձակմանը:

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը»

Պատահական չէ, որ Պաուլո Կոելյոն արժանացել է միլիոնավոր ընթերցողների համակրանքին, քանի որ կարողանում է բարդ խնդիրները ներկայացնել մատչելի ձևով: «Ալքիմիկոսն» օգնում է հասկանալ, որ երբեմն այն, ինչ փնտրում ենք ողջ կյանքի ընթացքում, գտնվում է մեր կողքին և պետք է չափազանց ուշադիր լինել այն նկատելու համար՝ ուշադրություն դարձնելով տիեզերքից ուղարկված նշաններին և հետևելով սրտի ձայնին:

 Բեռնարդ Շոու «Պիգմալիոն»

«Պիգմալիոնը» կատակերգական պիես է, որում նույնիսկ սարկազմը թվում է բարի: Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:

Ռեյ Բրեդբերի «Ապրիլյան կախարդանք»

Սա փոքրիկ, սակայն մեծ տպավորություն թողնող ստեղծագործություն է առաջին ու դժբախտ սիրո մասին, սակայն այնպիսի մոտեցմամբ, որ սկսում ես գիտակցել, որ նույնիսկ շատ ցավ պատճառած հարաբերություններն ամենագեղեցիկն են:

 

In this article


Join the Conversation