ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՏՈՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ամանորի նախօրեին internest.am-ը ներկայացնում է ամենահետաքրքիր փաստերն այն մասին, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորում Նոր տարին։ Կարդացեք ու եղեք տեղեկացված:

6580

                                 Ֆինլանդիա


Ամանոր 1
Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։

Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։

Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։

Շոտլանդիա


Ամանոր 2
Շոտլանդիայում այս տոնը կոչվում է Հոգմանի։ Սովորության համաձայն՝ հունվարի 1-ի նախօրեին խաղաղ բնակիչները կրակներ են վառում ու դրանցով ճանապարհում հին տարին ու դիմավորում նորը։ Դրան հաջորդում են առատ սեղաններով խնջույքները։ Տոնական ուտեստներից են վարսակի բլիթները, պուդինգն ու հատուկ տեսակի պանիրը՝ կեբբենը, իսկ ընթրիքին՝ սագի միսը, խնձորով կարկանդակը և այլն։


Իսպանիա

 

Ամանոր 3Իսպանական հին ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ Ամանորի գիշերը պետք է ուտի խաղողի 12 հատիկ հաջողություն ունենալու համար։ 12 հատիկները խորհրդանշում են տարվա 12 ամիսները։
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ կանայք ու տղամարդիկ Ամանորի գիշերը պետք է կրեն կարմիր ներքնազգեստ։ Ըստ նրանց՝ կարմիրը բերում է հաջողություն ու ֆինանսական բարելավում։

 Վիետնամ

 

Ամանոր 4Հարավ-արևելյան Ասիայի երկրներում և հատկապես Վիետնամում տարին դիմավորում են հունվարի 21-ից փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածում։ Վիետնամական տոնի գլխավոր դեկորը զարդարված փոցխն է։ Եվ որքան լայն ու մեծ լինի փոցխն, այնքան հեշտ կլինի երջանկությունը կուտակելը։ Վիետնամական Ձմեռ պապը՝ Թաո Քուենը համարվում է ընտանեկան օջախի ոգին։

Իտալիա


Ամանոր 5
Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Իտալիայում Նոր տարին նշում են հնից ազատվելու սկզբունքով։ Այս ավանդույթը դեռ շարունակվում է։ Դեկտեմբերի 31-ին բնակիչները պատուհաններից դուրս են նետում անպետք ու հին իրերը՝ հույս ունենալով դրանք փոխարինել նորերով ու պետքականներով։

Իտալացիները հունվարի 1-ին աղբյուրց ջուր են բերում՝ կարծելով, որ մաքուր ջուրը երջանկություն է բերում։

Առավոտյան տնից դուրս գալիս նրանք նայում են շուրջբոլորը, որպեսզի հանդիպեն ճիշտ մարդու, ով հաջողություն ու երջանկություն կբերի։ Օրինակ՝ երեխաներին կամ վանականներին հանդիպելն այնքան էլ լավ նշան չէ, իսկ ծեր սապատավոր ծերունու հանդիպելը լավ նշան է։
Մեծերին ու փոքրերին նվերներ է բերում ոչ թե Ձմեռ պապն, այլ տարեց մի կին՝ Ֆեա Բեֆանա անունով։ Նա թռչում է կախարդական ցախավելով, դռները բացում է ոսկե բանալիով ու մանկական գուլպաները լցնում  նվերներով։

In this article


Join the Conversation