Ձեզ ենք ներկայացնում Ֆաինա Ռանևսկայայի մտքերը, որոնք դարձել են թևավոր խոսքեր:
- Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկաները:
- Չկա կարոտից ավելի վատ հիվանդություն:
- Մենությունն այն է, երբ ոչ ոքի չես կարող պատմել երազը:
- Բոլորն ափսոսում են իրենց արտաքինի համար, բայց ոչ ոք չի անհանգստանում իր խելքի համար:
- Կյանքը ոչ մեծ զբոսանք է հավերժական քնից առաջ:
- Ծերությունն այն է, երբ անհանգստացնում են ոչ թե վատ երազները, այլ վատ իրականությունը:
- Ճանաչում ստանալու համար պետք է ու նույնիսկ անհրաժեշտ է մահանալ:
- Ես չեմ ընդունում խաղալ բառը: Բեմում պետք է ապրել:
- Տաղանդը անվստահություն է սեփական անձի հանդեպ, դժգոհությունը իր և իր թերությունների հանդեպ, ինչը ես չեմ հանդիպել միջակությունների մոտ:
Join the Conversation