Ի՞ՆՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՂԵՂԻ ՁԱԽ ԿԻՍԱԳՈՒՆԴԸ

Մեր ուղեղը մշտական մարզումների կարիք ունի: Այն բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գործառույթներ է կատարում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչ վարժություններ պետք է անենք, նախ պետք է հասկանանք, թե ինչի համար է պատասխանատու մեր ուղեղի ձախ կիսագունդը։

10068
ուղեղ-4

Ձախ կիսագունդը մեր տրամաբանական մտածողությունն է, որը պատասխանատվություն է կրում ստացվող տեղեկատվության վերլուծման ու մշակման համար։

Ձախ կիսագունդն առավել զարգացած է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են մտապահում անունները, փաստերն ու տարեթվերը։ Կառավարում է խոսքի գրագիտությունը և օգնում է ուսումնասիրել օտար լեզուներ։

Հետաքրքրականն այն է, որ կառավարում է մարմնի աջ հատվածը։ Այսինքն՝ հենց ձախ կիսագնդի հրամանով են ղեկավարվում մեր շարժումները։
Երկու կիսագնդերի աշխատանքները պետք է ներդաշնակ լինեն, սակայն միշտ գերակշռում է դրանցից մեկը։ Կարելի է ասել, որ հաջողակ մարդիկ ղեկավարվում են այս կիսագնդով։ Նրանք նպատակասլաց են, քանի որ ավելի շատ առաջնորդվում են բանականությամբ, քան զգացմունքներով, ինչն էլ օգնում է անվախ ու վստահ առաջ շարժվել։

ուղեղ-3

Մի քանի խորհուրդ

 

  • Կառավարեք ձեր խոսքը և եթե նկատում եք, որ բառերը չեն բավականացնում գեղեցիկ մտքեր կազմելու համար, ապա զբաղվեք ընթերցանությամբ։ Խոսքի զարգացմանը նպաստում է դասական գեղարվեստական գրականությունը։
  • Մտավոր ունակությունների զարգացմանը նպաստում են զբոսանքներն ու սպորտը։ Թարմ ու թթվածնով հարուստ օդը դրական ներգործություն է ունենում օրգանիզմի վրա և օգնում է արդյունավետ աշխատել։
  • Զբաղվեք լեզուների ուսումնասիրությամբ։
  • Փոխեք ձեր կենսակերպը և միևնույն գործողություններն իրականացրեք այլ ճանապարհներով։
  • Եթե սովորություն չունեք պլանավորելու ձեր աշխատանքը, ապա ժամանակն է զբաղվելու դրանով։ Գրառեք ձեր մտքերն ու ցանկությունները, ձեր առջև դրեք նպատակներ և դրանք իրականացնելու ժամկետներ սահմանեք։

 

In this article


Join the Conversation