Internest.am-ը ներկայացնում է Հենրի Ֆորդի առաջին մեքենայի ստեղծման պատմությունը, որը հիմք դարձավ նրա հաջողությունների համար։
19-րդ դարի վերջին Հենրի Ֆորդն, ով աշխատում էր որպես շարքային ինժեներ-մեխանիկ Էդիսոն ընկերությունում, փորձում է առաջին քայլերն անել սեփական ընկերությունը հիմնելու համար։
Ինչպես շատ հաճախ ամերիկյան գործարարների դեպքում է լինում, այնպես էլ Հենրի Ֆորդն իր բիզնեսը սկսում է ավտոտնակից։ Ազատ ժամանակ սկսում է զբաղվել մեքենաների նախագծմամբ՝ ստեղծելով բենզինով աշխատող 4 ձիաուժ ունեցող շարժիչով իր առաջին մեքենան՝ Ford Quadricycle անունով։ Անիվների փոխարեն օգտագործվում են հեծանվային 4 անվադողեր, իսկ մեքենան կարողանում է ընթանալ 32 կմ/ժ արագությամբ։
Մեքենայի առաջին փորձարկումը տեղի է ունենում 1896 թվականի հունիսի 4-ին, բայց ամեն ինչ չէ, որ ընթանում է պլանի համաձայն։
Հենրի Ֆորդը հաշվի չէր առել ավտոտնակի դարպասների լայնությունն, ու մեքենան հնարավոր չի լինում դուրս բերել այնտեղից։ Նա ստիպված փորձում է քանդել պատերը մեքենան դուրս բերելու համար։
Բենզինով աշխատող մեքենաները բոլորովին վերջերս էին սկսել մասսայական շահագործման ենթարկվել։ Այդ իսկ պատճառով Հենրի Ֆորդը մեծ ռիսկի է դիմում՝ ստեղծելով ներքին այրման շարժիչով մեքենա։
Մեքենայի՝ բազմաթիվ ցուցադրություններից հետո նրան օգնության ձեռք են մեկնում երեք ներդրողներ, ովքեր Ֆորդին տրամադրում են 28․000 ԱՄՆ դոլար։
Վեց տարի անց Հենրի Ֆորդը ստեղծում է իր ընկերությունը, իսկ 1908 թվականից սկսվում է Ford Model T մակնիշի մեքենայի հավաքման աշխատանքները։
Դա մեծ փառք ու ճանաչում է բերում Հենրի Ֆորդին, ավ դառնում է ավտոմոբիլային արդյունաբերության հայրը։
Join the Conversation