Շատ տարիներ առաջ մի գյուղում սիրով ապրում էին երկու տատրակ՝ արու և որձ։ Հոգատար գյուղացին նրանց համար տախտակներով հարմարավետ տնակ էր կառուցել, որտեղ նրանք ապահով էին ու պաշտպանված։
Որձ տատրակը չէր հոգնում ընկերուհուն շարունակ հետևելուց, կիսում էր նրա հետ կերն ու նույնիսկ մի կաթիլ ջուրը։ Այսպես նրանք ապրում էին համերաշխ ու երջանիկ։
Գարնանը, երբ թռչունները որոշում են ընտանիք կազմել ու բույն հյուսել, սկսում են հետապնդել էգ տատրակին, սակայն վերջինս մերժում է բոլորին՝ հավատարիմ մնալով իր փեսացուին։ Իսկ փեսացուն պայքարի մեջ է մտնում նենգ թշնամիների հետ ու ամեն անգամ հաղթնակած վերադառնում՝ չնայած, որ նա էլ պակաս չէր վիրավորվում։ Վերքերը բուժվում էին, իսկ հավատարիմ զույգը շարունակում էր ապրել ուրախ ու երջանիկ՝ վայելելով իրենց տրված յուրաքանչյուր օրը։
Մի անգամ առավոտյան տատրակը նկատում է, որ իր ընկերոջ հետ ինչ-որ բան այն չէ․ փետուրները թափվել են, հայացքը մարել է ու հազիվ է ոտքի վրա կանգնում, ո՛չ ուտում է, ո՛չ խմում։
Տատրակը շտապում է մոտակա անտառը անհրաժեշտ բույսեր բերելու և ընկերոջն օգնելու համար։
Կտուցին՝ մի խուրձ բուժիչ խոտով վերադառնում է ու տնակը դատարկ գտնում։ Գյուղացին, տեսնելով մեռած թռչունին, թաղել էր դրսում՝ դարպասների մոտ։
Տատրակը շատ երկար է սգում ընկերոջ կորուստն ու երդվում այլևս տնակից դուրս չգալ ու ոչինչ չուտել։ Օրեր շարունակ սոված մնալով՝ տատրակը մաշվում է ու փչում հոգին՝ չհամակերպվելով իր մենակության հետ։
Կյանքը տրված է վայելելու, բարիքներից օգտվելու և սիրելու համար։ Սերը պարգև է, որը տրվում է բոլորին։ Պետք է կարողանալ պայքարել հանուն երջանկության և կյանքի յուրաքանչյուր րոպեն դարձնել անկրկնելի ու հիշարժան։
Join the Conversation