ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ԳՐՔԻՑ

Բիզնեսի կարևորությունն ու տեղաշարժը չի կարելի քննել՝ հիմնվելով հենց առաջին իսկ արդյունքի վրա։ Պետք է առաջնորդվել փորձով ու ու սովորել մտածել, վերլուծել, տարբերակել նախնական արտադրանքի որակը և նոր իրերի ու տեխնոլոգիաների երկարաժամկետությունն ու դիմացկունությունը։

4906
ռազմավարություն-1

Internest.am-ը ներկայացնում է մեջբերումներ Դեյվիդ Յոֆֆիի և Մայքլ Կուսումանոյի հեղինակած «Ռազմավարության արվեստը» գրքից։ Հեղինակների նպատակը Microsoft, Intel և Apple ընկերությունների ղեկավարների՝ Բիլ Գեյթսի, Էնդի Գրոուվի և Սթիվ Ջոբսի օրինակով բիզնեսի ռազմավարության արվեստին ծանոթացնելն է։

Ռազմավարության արվեստը

Ղեկավարները հաճախ են փորձում ամեն ինչ անել ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության։

Բացառություն չեն նաև Գեյթսը, Գրոուվն ու Ջոբսը։ Վերջիններս նույնպես թույլ են տվել սխալներ, սակայն ժամանակի ըթացքում, դաս քաղելով այդ սխալներից, կարողացել են առանձնացնել իրենց գործունեության կարևորագույն ոլորտներն ու ղեկավարման լծակները, ինչպես նաև ստեղծել հզոր թիմեր, որոնց կարելի է վստահել ամենապատասխանատու գործերը։

Բիզնեսի կարևորությունն ու տեղաշարժը չի կարելի քննել՝ հիմնվելով հենց առաջին իսկ արդյունքի վրա։ Պետք է առաջնորդվել փորձով ու ու սովորել մտածել, վերլուծել, տարբերակել նախնական արտադրանքի որակը և նոր իրերի ու տեխնոլոգիաների երկարաժամկետությունն ու դիմացկունությունը։

Ամեն օր մի նոր տագնապալի իրավիճակ է ստեղծվում։ Հաճախորդների ու աշխատակիցների պահանջները կարող են շատ ժամանակ խլել։ Սակայն լավ ղեկավարը պետք է կարողանա լուծել այսօրվա խնդիրները, դուրս գա նախորդ օրվա խնդիրների կապանքերից ու նայի առաջ՝ դեպի սպասվելիք հաջողությունները։ Դրանից հետո պետք է մտովի վերադառնա ներկա ու հաշվարկի այն քայլերը, որոնք պետք է արվեն տվյալ պահին։

Ղեկավարի համար կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող հմտություններից մեկը թաքնվելն է, այսինքն՝ խուսափել մրցակիցների տեսողական դաշտում հայտնվելուց։ Պետք է իմանալ՝ երբ նրանց հետ կարելի է գործնական կապեր հաստատել, երբ ընդլայնել իրենց փորձն ու երբ ճնշել սեփական հզորությամբ։ Շատ դեպքերում հենց սրանով են պայմանավորված հաղթանակներն ու պարտությունները։

 

In this article


Join the Conversation