Ով չգիտի՝ սերն ինչ է, ուրեմն իր կյանքն անիմաստ է ապրել։
________
Ժան Մոլիեր
Սերը մարդկության գոյության խնդրի պատասխանն է։
________
Էրիխ Ֆրոմ
Սերն է կյանքի իմաստավորման միակ ապացույցը։ Մարդիկ, ովքեր ասում են, թե կյանքն անիմաստ է, երբևէ չեն սիրել։
________
Օշո
Սերը մեր գոյության սկիզբ ու վերջն է։ Առանց սիրո կյանք չի կարող լինել։ Իմաստուն մարդիկ խոնարհվում են սիրո առջև։
________
Կոնֆուցիոս
Սիրել նշանակում է դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին ստեղծել է Աստված։
________
Մ․ Ցվետաևա
Սերն առանց հարգանքի երկար ճանապարհ չի ունենում․ այն նման է թևը կտրած հրեշտակի։
________
Դյումա
Ես պատրաստ եմ մահանալ այն ժամանակ, երբ այլևս սեր չեմ զգա ու սիրուց չեմ խելագարվի։
________
Էդիթ Պիաֆ
Հրեշտակներն անվանում են այն երկնային հաճույք, սատանաները՝ դժոխային տառապանք, իսկ մարդիկ՝ սեր։
________
Հենրիխ Հայնե
Կինը ստեղծված է, որ նրան սիրեն, ոչ թե փորձեն հասկանալ։
________
Օսկար Ուայլդ
Սերը բնության մեջ միակ բանն է, որտեղ երևակայության ուժը սահմաններ չունի։
________
Ֆրիդրիխ Շիլլեր
Ճշմարիտ սերը ինքն իրեն գտնելն ու մեկ ուրիշի մեջ անհայտանալն է։
________
Ն․ Գոգոլ
Սերն ուժեղ է մահվանից ու մահվան վախից։ Միայն սերն է կյանքի շարժիչը։
________
Իվան Տուրգենև
Սերն ամենուր է․ պետք է նկատել այն, բռնել ու փայփայել՝ ոչ մի վայրկյան բաց չթողնելով, այլապես կյանքը կդառնա անիմաստ ու անարժեք։ Սիրեք ու կյանքի ամեն մի պահը կդառնա իսկական վայելք։
Join the Conversation