ԻԿԵԱ-Ի ՀԻՄՆԱԴԻՐ ԻՆԳՎԱՐ ՔԱՄՓՐԱԴԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Internest.am-ը ներկայացնում է հայտնի, հաջողակ ու ազդեցիկ մարդու՝ Իկեայի հիմնադիր Ինգվար Քամփրադի հաջողության պատմությունը։ Մարդ, ով իր համառության ու աշխատասիրության շնորհիվ կարողացել է միլիարդներ վաստակել։

4549
Ինգվար-Քամփրադ

Ինգվարը ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին Շվեդիայի Էլմխուլտ քաղաքում։ Դպրոցական տարիքից սկսել է ինքնուրույն գումար վաստակել։ Սկզբում Ստոկհոլմից լուցկիներ ու մատիտներ է ներկրում ու վաճառում դասընկերներին մի քանի անգամ բարձր գնով։

Որքան էլ զարմանալի է, տատիկը ողջունում էր նրա քայլերը բիզնեսում ու խորհուրդ էր տալիս երբեք չհանձնվել, որքան էլ սարսափելի դժվարությունների հանդիպի։

Դեռահասության շրջանում նա տարված էր հաջողակ գործ ստեղծելու և վաճառքն ընդլայնելու գաղափարներով։ 17 տարեկանում բացում է իր ընկերությունը ու վաճառում տարբեր մանր-մունր տնտեսական ապրանքներ, սակայն գումարը չի բավականացնում և նա օգնություն է խնդրում հորից՝ կրթության վարձը վճարելու պատրվակով։ Իհարկե, օգնությունը չի սահմանափակվում միայն գումարով, նրան անհրաժեշտ էր հոր օգնությունը նաև ընկերությունը գրանցելու համար․ չէ որ դեռ
17 տարեկան էր ու անչափահաս։ Հենց այսպես էլ 1943 թվականին ստեղծվում է Իկեան։
Ինգվարը հետաքրքիր ու կրեատիվ մոտեցում է ցուցաբերում խանութի բացմանը՝ բոլոր այցելուներին խոստանալով հյուրասիրություն։ Դա ունենում է իր ազդեցությունը, և բացմանը ներկա է լինում ավելի քան 1000 մարդ։ Երիտասարդ ձեռնարկատերը գիտակցում էր, որ պետք է գրավել ու գայթակղել հաճախորդներին․ հենց այս փիլիսոփայությունն էր ընկած նրա բիզնեսի հիմքում։ Հետագայում նրա բոլոր խանութներում սկսում են գործել արագ սնունդ պատրաստող ռեստորաններ, որտեղ հաճախորդները հանգստանում էին, սնվում, ապա շարունակում իրենց գնումները։
Կահույքի բիզնես սկսելու գաղափարը ծագում է մրցակցությունից, երբ մի անգամ թերթում նկատում է, որ մրցակից ընկերություններից մեկը զբաղվում է կահույքի գովազդումով։ Այդ պահից սկսած նրա ճակատագիրը փոխվում է։ Սկսնակ գործարարը ցանկանում է ինտերիերի բոլոր իրերը հասանելի դարձնել մարդկանց և առաջնորդվում է իր կողմից ձևավորված սկզբունքով՝ ավելի լավ է վաճառել 600 աթոռ ցածր գնով, քան 60 աթոռ բարձր գնով։ Շուտով Իկեա-ում հայտնվում են բազկաթոռներ ու սուրճի սեղանիկներ։ Յուրաքանչյուր կահույքի տրվում է առանձին անուն, որով էլ դառնում են յուրօրինակ ու տարբերվող։ Այդ անունները հորինում է հենց նա՝ Քամփրադը կարդալիս կամ գրելիս, ինչը համարվում էր հանճարների հիվանդություն։
Չնայած արգելքներին ու դժվարություններին՝ Քամփրադը կարողանում է հասնել հաջողությունների։ Դա պայմանավորված էր տնտեսելու կարողությամբ։ Ինչպես նշում է նա, եթե ապրեր ճոխ կյանքով, ապա չէր կարող նայել իր աշխատակիցների աչքերի մեջ, որոնց խորհուրդ էր տալիս տնտեսել ու չվատնել գումարները։

Ֆեոդորը չուներ բարձրագույն կրթություն, ինչը չխանգարեց վերջինիս դառնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ըստ նրա՝ առանց ոգևորության հնարավոր չէ իրականացնել նպատակները։ Ուստի, զինվեք կամքի ուժով ու իրականացրեք Ձեր երազանքները՝ հետևելով նշանավոր մարդկանց օրինակներին։

 

In this article


Join the Conversation