ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԸՆՏՐԵԼ

Աշխատանքը փոխելու հիմնական պատճառներից մեկը շատ դեպքերում ղեկավարի նկատմամբ հակակրանքն է լինում։ Դա պայմանավորբած է լինում աշխատակիցներին ապամոտիվացնելու, յուրաքանչյուր քայլը հսկելու հանգամանքներով։

3196
ղեկավարում

Աշխատանքը փոխելու հիմնական պատճառներից մեկը շատ դեպքերում ղեկավարի նկատմամբ հակակրանքն է լինում։ Դա պայմանավորբած է լինում աշխատակիցներին ապամոտիվացնելու, յուրաքանչյուր քայլը հսկելու հանգամանքներով։ Անշուշտ, ոչ բոլոր դեպքերում են մեղավոր լինում միայն ղեկավարները․ շատ հաճախ խնդիր է առաջանում փոխադարձ անհամաձայնության ու հակակրանքի հետևանքով։
Եթե ղեկավարը համապատասխանում է մեր պատկերացումներին, ապա ապահովված է անձնական աճը։
Շատ հաճախ աշխատանքային հարցազրույցի հրավիրվածներն այնքան էլ լուրջ չեն մոտենում այս հարցին, մինչդեռ ամեն ինչ պայմանավորված է հարցազույցով։ Այդ ժամանակ կարելի է պարզել, թե ղեկավարման ինչ ոճ է նախընտրում ղեկավարը, ինչպես է ընկալում աշխարհը, ինչպես է կարողանում վերլուծել տեղեկությունը և այլն։

Մարդկային արժեքներ

 

Չնայած նրան, որ ղեկավարը կարող է մոտիվացիայի աղբյուր լինել նոր աշխատակցի համար, այնուամենայնիվ, պետք է խորությամբ ուսումնասիրել նրա կերպարն ու հաջողության պատմությունը։ Հարցրեք նրան՝ երբ է որոշումներ կայացնում․ դա շատ կարևոր չափանիշ է։

Որոշումներ ընդունելու չափանիշներն ու հարաբերությունները կարգավորելու մեթոդը մարդկային արժեքների մեծագույն դրսևորումներն են։ Դրանից կարող է կախված լինել Ձեր կարիերան, առաջընթացն ու Ձեր ներկայության անհրաժեշտությունը։

Այդ իսկ պատճառով շատ բիզնես-ընկերություններ առաջնորդվում են ղեկավարման բարձր արժեքային սկզբունքով։
Եթե ընկերությունում գերիշխում է ղեկավարման այս սկզբունքը, ապա առաջընթացն ու կարիերայի աճը երաշխավորված է լինում։

Անձնական օրինակ

 

Հարցազրույցի ընթացքում զրուցեք հարցազրուցավարի հետ այնպես, ինչպես նա՝ Ձեզ հետ։ Հարցերի միջոցով փորձեք պարզել, թե ինչպես է հասել հաջողությունների, ընտրություն կատարել ու կողմնորոշվել և այլն։ Դա հնարավորություն կտա պատկերացում կազմել նրա ղեկավարման ոճի մասին։ Բացի հաջողություններից, հարցրեք նաև ձախողումների մասին, թե ինչ անհաջողությունների ու դժվարությունների է հանդիպել և այլն։ Կպարզեք աշխատանքի ու մասնագիտության դերը նրա կյանքում, զգացմունքայնության աստիճանը, համարձակության հակվածությունն ու ամենակարևորը պատասխանատվության աստիճանը։ Թե որքանով ղեկավարը սովորություն ունի առաջացած խնդիրների լուծումները տեսնել իր և ոչ դե դիմացինների մեջ, արդեն իսկ աշխատավայրում առողջ ու ճիշտ մթնոլորտի ձևավորման նախապայմանն են։

Երջանկություն՝ չափելի ցուցանիշ

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր աշխատակիցներն ուզում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից։ Սա շատ կարևոր գործոն է։

Այժմ գործում են ղեկավարման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են քոուչինգն ու մենթորինգը։
Մենթորինգ- երբ ղեկավարը աշխատակիցների հետ կիսվում է իր փորձով որոշակի առաջադրանքներ կատարելու համար
Քոուչինգ- երբ ղեկավարը իրեն ենթակա աշխատակիցներին փորձում է ուղղորդել, տանել զարգացման ճանապարհով, գիտակցել իրենց նպատակներն ու կարողությունները
Իհարկե, միայն մեկ հանդիպումով հնարավոր չէ պատկերացում կազմել ապագա ղեկավարի մասին, բայց գոյություն ունի առաջին տպավորություն՝ ըստ որի հնարավոր է կողմնորոշվել։
Շատ երիտասարդ մասնագետներ խոստովանում են, որ ղեկավար ընտրում են՝ պատասխանելով հետևյալ հարցին, թե ում կցանկանային նմանվել մի քանի տարի աշխատելուց հետո։ Շատերն ընդօրինակում են իրենց ղեկավարների խոսելաձևը, վարքագիծը, շարժումներն ու ղեկավարման ձևը։

Ղեկավարման ոճերի մասին մանրամասն կարող եք կարդալ Ղեկավարման ձևերն ու հիմնական մեթոդները հոդվածում։ 

In this article


Join the Conversation